Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել

Կիևը և Մոսկվան հայտնել են միմյանց նոր հարվածներ հասցնելու մասին։ Ուկրաինայի Սումիի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը տեղեկացրել է, որ ռուսական բանակը հունիսի 12-ի գիշերը հարվածել է քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտի, որի հետևանքով զոհվել է 44-ամյա մի կին, ևս մեկը վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

 

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հայտնել է, որ Նիկոլաևի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք մարդ է վիրավորվել։

«Փրկարարները մարել են Բորիսպոլի շրջանում ենթակառուցվածքային օբյեկտի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով 2000 քառակուսի մետր տարածքի վրա տարածված հրդեհը», – նշվել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության հայտարարության մեջ։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն էլ հայտնել է, որ Թաթարստանի Նիժնեկամսկ քաղաքում հարված է հասցվել «Տանեկո» և «Տաիֆ-ՆԿ» նավթավերամշակման գործարաններին։

Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հունիսի 12-ի գիշերը ՀՕՊ ուժերը Ռուսաստանի մարզերի և Ազովի ծովի երկնքում խոցել են 231 ուկրաինական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ):

Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովն իր Telegram ալիքում հայտնել է հունիսի 12-ի առավոտյան զանգվածային հարձակման մասին՝ հավելելով, որ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է բնակելի շենքի, որի հետևանքով վիրավորվել է երեք մարդ, որոնք բժշկական օգնություն են ստանում։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ գիշերը Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են մայրաքաղաքի ուղղությամբ արձակված 14 ԱԹՍ։ Նա հավելել է, որ վթարի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։

Ռոստովի մարզի նահանգապետը հայտնել է, որ հինգ շրջաններում «ավելի քան 60 անօդաչու թռչող սարք է խոցվել». ներկայում զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Կալուգայի մարզի նահանգապետ Վլադիսլավ Շապշան իր հերթին հայտարարել է, որ հունիսի 11-ի երեկոյան և հունիսի 12-ի գիշերը մարզում վեց անօդաչու թռչող սարք է խոցվել։

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Վեհափառն ընդունել է Գերմանիայի Բարեգործական հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրիում և Ապարանում, հնարավոր է նաև կարկուտ. «Հիդրոմետ» Նիկոլը լա՛վ գիտի՝ ինքն ընտրությունները չի՛ հաղթել․ քաղաքացի (video) Ընդդիմությանը ընտրելու կասկածանքով ՔՊ-ականները ծեծի են ենթարկել քաղաքացուն, «պատանդ» են պահում համայնքապետարանում «Պուտինը ժամանակ է տվել Փաշինյանին»․ Հայկ Այվազյան (video) ՀՀԿ-ական Տիգրան Վարդանյանի նկատմամբ կալանք է ընտրվել Սա նշանակում է մեկ բան. նա շատ լավ գիտի, որ ընտրություններում չի հաղթել #ՀԻՄԱ․ Խայտառակ ընտրություններ, աննախադեպ ռեպրեսիաներ․ Թևանյանի գործը՝ լակմուսի թուղթ (video) Խայտառակ ինֆորմացիա. ի՞նչ է հենց հիմա կատարվում Սյունիքում. դե ստացեք․ Անժելա Թովմասյան (video) ՔԿԾ խոսնակը հերքում է Ֆեյք Մոդիլիանի. բավական է Փաշինյանը գողացել է մեր հաղթանակը․ ձեզ ասում եմ՝ իմ թիմից իրենց միացողներ չե՛ն լինելու․ Կարապետյան (video) Հետընտրական շանսոն․ Ձայների գող ես դու Ձվի գողը` ձի էլ կգողանա Երևանում ինչ միջոցառման է մասնակցելու Մխիթարյանը Ցանկացած ընդդիմադիր ուժի դեմ իշխանության հարձակումը հարված է բոլորիս. Գեղամ Մանուկյան Վլադիմիր Պուտինը ՌԴ օրվա առթիվ շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդին «Շուտով բերդում կլինես, այ կակադու»․ Ռուբեն Մխիթարյանի նոր երգը (video) Հորդառատ անձրևներ են սպավում Փաշինյանն իշխանություն չի ուզում տալ, բայց․․․ Դերենիկ Մալխասյան (video) Հրապարակվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության նախագծի մանրամասները Այսօր օրակարգը թելադրում է Հունաստանը. Աթենքին հաջողվել է փոխել խաղի կանոնները. վարչապետ Ալեն Ղևոնդյանին ՔԿ-ն մեղադրում է սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչեր անելու մեջ Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել․ ԿԸՀ Սատանի մայլեն քյանդրբազություն չանեք, կիրակի հավաքվում ենք ԿԸՀ-ի մոտ․ Արման Աբովյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am