Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար թեժ մարտեր են ընթանում

Չնայած հունիսի 7-ի ընտրությունների վերջնական արդյունքները դեռ ամփոփված չեն, սակայն, մեծ հավանականությամբ, ԲՀԿ-ն անցնելու է խորհրդարան՝ «Քաղպայմանագրին» զրկելով մանդատների 3/5-ից, այսինքն` սահմանադրական մեծամասնությունից, ինչը հնարավորություն է տալիս ընդդիմությանը՝ մասնակցելու սահմանադրական մարմինների ղեկավարների ընտրություններին, եւ ՔՊ-ն, ըստ էության, «կաղ բադիկի» իշխանություն է հիշեցնելու:

Բայց նույնիսկ լեգիտիմության նվազ մակարդակն ու ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրության տոտալ անվստահությունը չեն խանգարում իշխանականներին՝ թեժ մարտեր մղելու առանցքային պաշտոնների համար։ Իշխող ապագա ֆրակցիան դեռ չի ձեւավորվել, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, արդեն իսկ բարիկադներ են կազմվել, եւ իրար դեմ պայքարում են, թե ով ինչ պաշտոն պետք է զբաղեցնի: Բնականաբար, ամենաթեժ մարտերը մղվում են Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար` ամեն մի խմբավորում պայքարում է, որ այդ պաշտոնն իրենց ներկայացուցիչը զբաղեցնի։

Օրեր առաջ գրել էինք, որ մի խումբ ՔՊ-ականներ հակված են այդ պաշտոնում տեսնել նախորդ խորհրդարանում ՔՊ խմբակցության ղեկավար, Էդմոն Մարուքյանի նախկին սանիկ, ճամբարափոխ Հայկ Կոնջորյանին: Դրանք այն մարդիկ են, որոնք ատում են Ալեն Սիմոնյանին եւ ամեն ինչ ուզում են անել՝ նրանից ազատվելու համար, սակայն երեկ Ալեն Սիմոնյանի կողմնակիցները մեզ վստահեցնում էին, որ ԱԺ նախագահի պաշտոնն այս ժամկետում էլ կզբաղեցնի նա, չնայած ՔՊ ընտրացուցակում ընդամենը 14-րդ տեղն էր զբաղեցնում, իսկ Կոնջորյանը 11-րդն էր: Ալեն Սիմոնյանն անձամբ է նման հավաստիացումներ տվել իր կողմնակիցներին՝ ասելով, որ ինքը վաստակել է երկրորդ ժամկետը պաշտոնավարելու իրավունքը։

Ալեն Սիմոնյանի տարբերակն առաջ հրողների փաստարկն այն է, որ ծանր քարոզարշավի առաջին իսկ րոպեներից նա եղել է ՔՊ խրամատում, իր վրա է վերցրել ամենավտանգավոր հարվածները, ի տարբերություն մյուս հավակնորդների, որոնք իրենց վարկանիշն ավելի են կարեւորել եւ ՔՊ-ին ուղղված մեղադրանքներին պատասխանել են ըստ նպատակահարմարության։ Խոսքը նախեւառաջ Հայկ Կոնջորյանի մասին է, ինչպես նաեւ՝ Լիլիթ Մակունցի, որին ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը տեսնում էր ԱԺ նախագահի պաշտոնում, սակայն թիմում դիմադրում են դրան՝ նշելով, որ ծանր խորհրդարան է ձեւավորվել, եւ Մակունցի պես նուրբ ու փխրուն էակը չի կարող դրան դիմանալ։ Մինչդեռ Ալեն Սիմոնյանը Փաշինյանից ոչ պակաս հարձակումներ է գործել ընդդիմության վրա, իսկ այս թիմի համար դա առաջնային է համարվում:

Խորհրդարանի խոսնակի պաշտոնի հավակնորդներից է նաեւ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Նա էլ պակաս չի «քլնգել» ընդդիմությանը եւ ատելության խոսք տարածել, ուստի միանգամայն արժանի է այս պաշտոնին: Սակայն նրա անհավասարակշիռ եւ հախուռն խառնվածքը անգամ թիմակիցներն են խնդրահարույց համարում: Ասում են՝ Ռուբինյանը լեզու չի գտնում նույնիսկ թիմի ներսում, ուր մնաց թե կարողանա ընդդիմադիրներին կառավարել։ Բացի այդ՝ նա, իր կուսակիցների բնորոշմամբ, թիմում ամենաանպարտաճանաչ մարդկանցից է, իսկ նման մեծ հիմնարկի կառավարչի համար պարտաճանաչությունը կարեւոր հատկանիշ է։ Եվ ամենակարեւորը` նոր ձեւավորվելիք ֆրակցիայում Ալեն Սիմոնյանը նոր աջակիցներ ունի, որոնք որոշել են հարցի քննարկման ժամանակ պնդել նրա թեկնածությունը: ԱԺ նախագահին նախ իրենք են ընտրելու՝ ՔՊ-ի ներկուսակցական քննարկման ժամանակ, ապա՝ նաեւ խորհրդարանում։ Ալեն Սիմոնյանը վերջին ամիսներին հատկապես կարողացել է նվաճել ՔՊ տիկնանց սրտերը, պարբերաբար նրանց ռեստորան է հրավիրում, գործուղումների տանում, ինչի շնորհիվ էլ նրանց համակրանքն է վայելում։ Առհասարակ, այս զանգվածն ուրույն չափանիշներ ունի` պաշտոնյաներին ընտրելիս: ՔՊ մեր աղբյուրներն այդուհանդերձ վստահեցրին, որ հարցը կուսակցությունում դեռ չեն քննարկել, Նիկոլ Փաշինյանի կարծիքը դեռ հայտնի չէ, իսկ ՔՊ-ում որոշում կայացնողը մեկ մարդ է, եւ այդ մարդը Փաշինյանն է: Եթե զգան, որ նա դեմ է Ալեն Սիմոնյանի թեկնածությանը, րոպեների ընթացքում իրավիճակ կփոխվի: Առհասարակ` դատելով տարբեր ցուցանիշներից, ԱԺ ՔՊ նոր խմբակցությունը «ուսապարկացման» տեսակետից ավելի վատն է լինելու, քան նախորդ խորհրդարանինը։

դիտվել է 284 անգամ
Լրահոս
Ես ձեզ ասեմ՝ ինչ է որոշել Փաշինյանը ԲՀԿ-ի վերաբերյալ․ Սուրեն Սուրենյանցը՝ ԿԸՀ-ի դիմաց (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Սամվել Կարապետյանն ասաց՝ ինչ են անելու․․․ (video) ՇՏԱՊ․ Փողոցային պայքա՞ր․․․ Սամվել Կարապետյանը փակագծեր բացեց առաջիկա անելիքների մասին (video) Վահագն Հովակիմյանը թող կոնկրետ այս հարցի պատասխանը տա․ Իվետա Տոնոյան (video) #ՈՒՂԻՂ․ «Հետհաշվարկը սկսված է․ Փաշինյանն այսօր դիմել է Պուտինին»․ Հայկ Այվազյան (video) Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար թեժ մարտեր են ընթանում Ծայրահեղ փնթի ձևով են կազմակերպել․ Արամ Օրբելյանը մանրամասնում է (video) 12-ամյա երեխային թմրшմիջոց տվողն ո՞վ է․ կասկածյալ կա՞․ ՆԳ նախարարը մանրամասներ է հայտնում (video) Ո՞վ է վճարում Նիկոլ Փաշինյանի հակառուսական քաղաքականության համար Դեռ գլխի չե՞ք ընկել, թե ինչու Արամ Սարգսյանին ստիպեցին «Ուժեղ Հայաստան»-ի դեմ ԿԸՀ-ում բողոք ներկայացնել. քաղաքագետ Արտակարգ դեպք Լոռու մարզում «Քեզ ճղում էիր՝ կզցնելու եմ, խլելու եմ․․․ ու՞մ ես ուզում կզացնել»․ Արման Աբովյանը՝ Փաշինյանին (video) Երկրում տեղի է ունենում գողություն, սերունդներից գողություն եք անում․ ԲՀԿ-ականը՝ ՔՊ-ին (video) Մելոնիի նոր առաջարկը՝ Մոսկվայի հետ բանակցությունների շուրջ Սրանք անցել են խուժանությունների․ ՔՊ-ի համար հենց հիմա մի հարց են ուզում լուծել․ Էլինար Վարդանյան (video) Գաղտնի ձևով ԿԸՀ-ն Փաշինյանի ուզածն արեց․ ԲՀԿ-ի մուտքն արգելում են ԱԺ․ Իվետա Տոնոյան (video) Փաշինյա՛ն, քեզ եմ ասում՝ փողոցները հեղեղվելու են մարդկանցով, կա՛նգ առ․ Սուրենյանց (video) Որևէ դրամ չի ծախսվել ոչ նպատակային. Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ ՔՊ-ն զբաղված է քաղաքացիների ձայներն ու ԲՀԿ-ի մանդատները գողանալով. Թաթոյան ՀՐԱՏԱՊ․ ՔՊ-ն չի հաղթել այս ընտրություններում․ Արամ Վարդևանյանը՝ ԿԸՀ-ի դիմաց՝ փաստերով (video) Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները ՇՏԱՊ․ Արեգնազ Մանուկյանը դուրս եկավ Քննչական կոմիտեից․․․ ի՞նչ են ասել նրան (video) Ընտրությունների գիշերը ծեծել են կալանավորներին․ «Հրապարակ» 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am