«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում։
«Դիմումի մեջ ներկայացրել ենք այն մասշտաբային ընտրախախտումները, որոնք տեղի են ունեցել նախքան քվեարկության օրը, ինչպես նաև՝ քվեարկության օրը։ Շեշտադրել ենք այն ռեպրեսիվ գործողությունները, որոնք տեղի են ունեցել, վարչական ռեսուրսի չարաշահումը, ատելության խոսքը»,-դիմումը ԿԸՀ ներկայացնելուց հետո լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
Նա նշեց, թե ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչելու դիմումը քննարկելու ընթացքում պարտավոր է անդրադարձ կատարել վերաքվեարկության հանգամանքին։
«Վերաքվեարկության հիմքերը շատ հստակ են. եթե անվավեր ճանաչծ այդ տեղամասերի արդյունքներն ազդեցություն են գործում ընտրության արդյունքների վրա, ապա այդտեղ պարտադիր է վերաքվեարկության հանգամանքը»,-ասաց Վարդևանյանը։
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը