Կպետականացվի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի թվային համակարգը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, ըստ որի հիմնադրամի ստեղծած «Խաղողի արժեշղթայի միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգը» նվիրատվությամբ կփոխանցվի նախարարությանը՝ ներառյալ ծրագրային ապահովումը, բացառիկ գույքային իրավունքները, կոդերը, տվյալների բազաները, GIS-ը, տեխնիկական փաստաթղթերն ու ամբողջ թվային ենթակառուցվածքը։ Քննարկումը տևելու է 2026-ի հունիսի 11-28-ը։
Համակարգը ներառում է խաղողի այգիների գրանցում, արտադրողների ռեգիստր, մթերման պայմանագրերի վերահսկում և GIS ինտեգրում, հնարավոր ընդլայնմամբ այլ մշակաբույսերի համար։ Օպերատորը կմնա հիմնադրամը, վերահսկողությունն ու զարգացումը կանցնեն նախարարությանը, իսկ գործարկման համար նախատեսվում է պետական սերվերային հզորությունների ավելացում։
