Ալեքսանդր Բույնովը ինսուլտ է ստացել
Ռուս հայտնի երգիչ, «Ուրախ տղաներ» խմբի նախկին անդամ Ալեքսանդր Բույնովը ինսուլտ է ստացել։ Այս մասին հայտնում է Shot տելեգրամյան ալիքը։ 76-ամյա երաժշտին հոսպիտալացրել են, որտեղ ախտորոշել են «իշեմիկ ինսուլտ»։
Ինչպես հաղորդվում է՝ դեպքը տեղի է ունեցել մայիսին։ Այժմ երգչի վիճակը կայունացրել է, նա կարողացել է վերադառնալ տուն, երբ ցուցանիշները վերադարձել են նորմայի սահմանները։
