Իսպանիայի կոնգրեսի հանձնաժողովն աջակցություն է հայտնել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, որում ներկայացված են խորհրդարանական բոլոր խմբակցությունները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարությամբ Հանձնաժողովը իր աջակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանն ուղղված ջանքերին, ինչը թույլ կտա տևական և կայուն կերպով վերջ դնել երկու պետությունների միջև հակամարտությանը։

Հանձնաժողովը դրական է գնահատում այն, որ համաձայնագիրը հիմնված է միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության և քաղաքական անկախության սկզբունքների, ինչպես նաև ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից և ցանկացած տարածքային պահանջից հրաժարվելու վրա։

«Հանձնաժողովը նաև ընդգծում է սահմանազատման, վստահության և անվտանգության միջոցառումների, վեճերի խաղաղ կարգավորման և մարդասիրական, հատկապես՝ անհետ կորած անձանց առնչվող հանձնառությունների վերաբերյալ նախատեսված մեխանիզմների կարևորությունը։ Այս իմաստով և որպես խաղաղության գործընթացում առաջընթացի վկայություն՝ հիմնարար նշանակություն ունի բոլոր պատանդառված հայերի ազատ արձակման ուղղությամբ առաջընթացը. քայլ, որը կամրապնդի փոխադարձ վստահությունը և կուժեղացնի համաձայնագրի հումանիտար բաղադրիչը։

Հանձնաժողովը միաժամանակ ընդգծում է հաղորդակցությունների բացմանը, տնտեսական համագործակցությանը և տարածաշրջանային կապակցվածությանն ուղղված նախաձեռնությունների կարևորությունը՝ որպես Հարավային Կովկասում կայունությանն ու բարգավաճմանը նպաստող տարրեր։

Հանձնաժողովը բարձր է գնահատում միջազգային հանրության դերն այս գործընթացին սատարելու գործում և խրախուսում է շարունակել աջակցել տարածաշրջանային խաղաղությունը, կայունությունն ու համագործակցությունն ամրապնդող բոլոր նախաձեռնություններին։

Ելնելով վերոգրյալից՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը․

Հայտնում է իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և վերահաստատում է իր հանձնառությունը՝ խթանելու խաղաղությունը, երկխոսությունը և միջազգային համագործակցությունը՝ որպես պետությունների միջև համակեցության հիմնարար սկզբունքներ։

Խրախուսում է կողմերին ավարտին հասցնել Համաձայնագրի ստորագրումը և բարեխղճորեն իրականացնել այն։

Ընդգծում է երկու պետությունների միջև արդար, տևական և ներառական խաղաղության ամրապնդման կարևորությունը, որը կծառայի ներկա և ապագա սերունդների շահերին և կնպաստի տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը»,- ասված է հայտարարության մեջ։

Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած հայտարարությանն արձագանքել է Իսպանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը:

«Շնորհակալություն եմ հայտնում Պատգամավորների կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովի բոլոր խմբակցություններին այս կարևոր հայտարարության համար, որը նպատակ ունի սատարելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ու տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը»,- դեսպանի խոսքերը փոխանցել է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը։

Հիշեցնենք, որ 2025 թվականի մարտին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել էին խաղաղության համաձայնագրի բոլոր կետերի շուրջ համաձայնության գալու մասին, իսկ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում անցկացված խաղաղության գագաթնաժողովի ժամանակ նախաստորագրել էին այն։

դիտվել է 79 անգամ
Լրահոս
ՇՏԱՊ․ Պետք է քայլեր անել․․․ բոլոր հնարավորությունները կան․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը (video) ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի վրա nչնչացրել են ուկրաինական 276 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ Աբրահամյան Ֆրանսիայում անտառային հրդեհները մոտենում են ռազմական գործարանների Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Ժողովուրդը, որը չի վստահում իր եկեղեցուն, կուրորեն հետևում է ավեր ու մահ բերողին․ Հասրաթյան Արևային էներգիա, աղային մարտկոցներ և էներգետիկ անկախություն․ Նարեկ Կարապետյանի առաջարկը ԱՄՆ-ն ընտրում է՝ իրանական որ հրթիռներն ու ԱԹՍ-ները խոցել Հոգևոր մեծ տոն Արագածում․ Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվեց վերաօծման 12 տարին Իրանական նավի վրա հարձակումը անպատասխան չի մնա․ Աբբաս Արաղչի Լավրովն ու Արաղչին քննարկել են իրանական «Անա» բեռնանավի վրա հարձակումը. մանրամասներ Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի Հայկական շահի պաշտպանության առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին․ Մելիքյան Արարատի մարզում բախվել է 3 մեքենա. կա 3 զոհ, 2 վիրավոր Առեղծվածային դեպք Երևանում․ լոգարանում հայտնաբերվել է երիտասարդի մարմինը՝ կախված վիճակում Պուտինը ստորագրել է միգրանտների և նրանց ընտանիքների վերաբերյալ նոր օրենքներ Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի կետերից առգրավվել է ավելի քան 6,8 տոննա ապրանք Թեհրան–Երևան չվերթը չեղարկվել է, իսկ ևս 9 չվերթ հետաձգվել են Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Վախենում էի Մխիթարյանից․ Շախտյորի սանը խոստովանել է, թե ինչու չի կարողացել հաստատվել Դոնեցկում Ռոնալդուն կոշտ պահանջներ է դրել և նոր աստղ է ընտրել Ալ-Նասրի համար Կրակոցներ են հնչել Արարատի մարզում․ մանրամասներ Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am