Ռոսսելխոզնադզորը uահմանափակում է Հայաստանից ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներկրումը

Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի հունիսի 12-ից սահմանափակում է Հայաստանից ծագող և առաքվող ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներկրումը, ինչպես նաև դրա տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ։ Արգելքը կգործի մինչև առաքվող ապրանքների անվտանգության և հետագծելիության ապահովման կոնկրետ ալգորիթմի մշակումը։

«Որոշումը կայացվել է կարանտինային օբյեկտների համակարգված հայտնաբերման պատճառով։ Ծառայությունը, սկսած ընթացիկ տարվա մայիսից, փուլ առ փուլ սահմանափակել է հայկական ենթակարանտինային արտադրանքի առանձին տեսակների ներկրումը, ինչպես նաև բազմիցս հայկական կողմին տեղեկատվություն է ուղարկել մատակարարումների խախտումների վերաբերյալ։

Այնուամենայնիվ, կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքերը շարունակվում են։ Հունիսին հայտնաբերվել է Հայաստանից ստացված ընկույզի, չորացրած դեղձի և չորացրած լոլիկի մեջ կապրային բզեզով վարակման 3 դեպք։

Նշվածը վկայում է Հայաստանի լիազոր մարմնի կողմից անբավարար վերահսկողության մասին և անվստահություն է առաջացնում բուսասանիտարական հավաստագրման համակարգի նկատմամբ։ Հայաստանի կարանտինի և բույսերի պաշտպանության ծառայության գործունեության անարդյունավետությունը վտանգի տակ է դնում Ռուսաստանի և ԵԱՏՄ բուսասանիտարական բարեկեցությունը»,- գրված է հայտարարության մեջ:

Կապրային բզեզը պաշարների բազմակեր բզեզ է, որը բացակայում է Ռուսաստանի տարածքում։ Այն վնասում է հացահատիկային, յուղատու, ընդավոր, տեխնիկական մշակաբույսերի հատիկները և դրանց վերամշակման արտադրանքը, ինչպես նաև անտառային, դեկորատիվ և այլ մշակաբույսեր։ Կարող է վարակել հացահատիկի պահեստները, տրանսպորտային միջոցները, հումքի և ալյուրի պահեստները, ջրաղացները, համակցված կերերի գործարանները, հրուշակեղենի ֆաբրիկաները և գարեջրատների պահեստները։

«Այն ունակ է ոչնչացնել պահվող արտադրանքի մինչև 70%-ը։ Ռուսաստանի տարածքի համար տնտեսական վնասը կարող է արտահայտվել ոչ միայն բերքի կորստով, օջախների տեղայնացման և վերացման միջոցառումներով, այլև այն երկրների հետ արտահանման շուկաների հնարավոր կորստով, որտեղ այս վնասատուն բացակայող կարանտինային օբյեկտ է, ինչը կհանգեցնի արտահանվող հացահատիկային արտադրանքի ախտահանման համար լրացուցիչ տնտեսական ծախսերի»,- նշվում է հայտարարության մեջ:

դիտվել է 406 անգամ
Լրահոս
Շնորհավորում եմ, սկսեք աթար հավաքել․․․ Ռուսաստանը անցավ նոր պատժամիջոցների․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Վաղը դիմելու ենք ԿԸՀ՝ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու համար. Նարեկ Կարապետյան (video) Պուտինի շնորհավորանքը մի պատճառով է ուշանում․ ի՞նչ վախեր ունի Փաշինյանը․ Ջամալյան (video) Ռոսսելխոզնադզորը uահմանափակում է Հայաստանից ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներկրումը Վեց ամսով կարգելվի Հայաստանից ցորենի արտահանումը ԱՄՆ-ն այս գիշեր շատ nւժգին hարվածներ կհասցնի Իրանին. Թրամփ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ ՔԿ միջնորդությունը Փաշինյանի հաղթանակը հնարավոր դարձավ Իլհամ Ալիևի ռшզմավարական տեսլականի շնորհիվ. ադրբեջանցի պատգամավոր Ընտրությունների արդունքները բացարձակ ընդունելի չեն, այնուհանդերձ՝ սա մեկ քայլ առաջ էր՝ չարիքի իշխանությանը հեռացնելու համար. Բագրատ Սրբազան Սերմացու գողացող մկների դատը ե՞րբ է Ստոյկա տալը մեկնաբանե՞մ․ ԲՀԿ-ի արձագանքը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը (video) ԵՊՀ-ում քաղաքական հաշվեհարդար են սկսել Միջազգային դիտորդը ՀՀ քաղաքացին է, որը չի ընդունում ընտրության արդյունքը Իշխանությունը փորձում է թեմայի վրա «բենզին լցնելով» պասիվացնել այն Ընդդիմությունը որոշում կայացնելիս կարևոր քայլ պետք է ձեռնարկի․ Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյան (video) Բյուջետային միջոցների ծախսերի նպատակայնությունը ուսումնասիրելու և հասարակությանը իրազեկելու համար հանձնաժողով է ստեղծվել. Արցախի տեղեկատվական շտաբ Շատ հպարտ եմ լինել այն 10%-ի մեջ, ովքեր իրենց ձայնը տվել են Ռոբերտ Քոչարյանին․ մեդիափորձագետ Օրգովի դպրոցի տնօրենը մանրամասներ է պատմում աղմկահարույց դեպքից. 12-ամյա երեխային թմրшնյո՞ւթ են տվել Փաշինյանը մերժված է․․․ այս ընտրությունները ևս մի քայլ ուղղեցին մեզ դեպի հաղթանակ․ Բագրատ Սրբազան (video) Փլուզում՝ Արագածոտնի մարզում․ ճանապարհը վերջերս է հիմնանորոգվել կառավարության ֆինանսավորմամբ Փաշինյանն իշխանություն չի ունենա․ սպասում ենք ընդդիմադիր լիդերների խոսքին․ Արա Ռոստոմյան (video) Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 5 վիրավոր կա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am