Փաշինյանի հաղթանակը հնարավոր դարձավ Իլհամ Ալիևի ռшզմավարական տեսլականի շնորհիվ. ադրբեջանցի պատգամավոր

«Փաշինյանի հաղթանակը հնարավոր դարձավ Իլհամ Ալիևի ռազմավարական տեսլականի շնորհիվ», երկու օր առաջ ասել էր Ադրբեջանից պատգամավոր Ազայ Գուլիևը։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Նա նշել էր, որ «ընտրությունների արդյունքը պետք է դիտարկել առաջին հերթին որպես Իլհամ Ալիևի քաղաքական գծի և Հարավային Կովկասի ապագայի վերաբերյալ նրա ռազմավարական տեսլականի նոր հաջողություն և հաղթանակ...»։

Նա հավելել էր․ «Սակայն հայկական հասարակությունն ու իշխանությունները կանգնած են ևս մեկ կարևոր մարտահրավերի առաջ՝ փոփոխել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող սահմանադրական դրույթները՝ կայուն խաղաղության և խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին մնացած վերջին իրավական խոչընդոտները վերացնելու նպատակով։

Երեկվա ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ հայկական հասարակությունն այսօր ավելի պատրաստ է, քան նախկինում, քայլեր ձեռնարկելու այս ուղղությամբ և գիտակցում է, որ դրան այլընտրանք գոյություն չունի»։

Ի՞նչ է սա ցույց տալիս․ ադրբեջանական կողմը գոհ է իր թեկնածու Փաշինյանի հաջողությունից, քանի որ Փաշինյանը իրենց գլխավոր գործիքն է հայկական պետության դեմ, իսկ գործիքը պետք է մաքսիմալ կիրառել։ Դրա համար առաջիկայում նրան հարկադրելու են կազմակերպել Ալիևի հանրաքվեն, սահմանադրության տեքստը կթելադրվի Բաքվից։

Սա Ալիևի կողմից հայ հանրությանը մաքսիմալ ստորացնելու քաղաքական ծրագիրն է, որը երբեք չի բերի պայմանագրի ստորագրմանը, փոխարենը նպատակ ունի վերջնականապես կոտրել հայ հանրությանը և ուղղակի զրոյացնել ինքնիշխանությունը։ Հենց սրան է լծվելու Ալիևի թեկնածուն առաջիկայում։ Միևնույն ժամանակ՝ ես կարծում եմ, որ սա միանգամայն հնարավոր է կանխել, դրա համար անհրաժեշտ է լայն հանրային կոնսոլիդացիա»,-գրել է ադրբեջանագետը:

դիտվել է 333 անգամ
Լրահոս
Վաղը դիմելու ենք ԿԸՀ՝ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու համար. Նարեկ Կարապետյան (video) Պուտինի շնորհավորանքը մի պատճառով է ուշանում․ ի՞նչ վախեր ունի Փաշինյանը․ Ջամալյան (video) Ռոսսելխոզնադզորը uահմանափակում է Հայաստանից ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներկրումը Վեց ամսով կարգելվի Հայաստանից ցորենի արտահանումը ԱՄՆ-ն այս գիշեր շատ nւժգին hարվածներ կհասցնի Իրանին. Թրամփ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ ՔԿ միջնորդությունը Փաշինյանի հաղթանակը հնարավոր դարձավ Իլհամ Ալիևի ռшզմավարական տեսլականի շնորհիվ. ադրբեջանցի պատգամավոր Ընտրությունների արդունքները բացարձակ ընդունելի չեն, այնուհանդերձ՝ սա մեկ քայլ առաջ էր՝ չարիքի իշխանությանը հեռացնելու համար. Բագրատ Սրբազան Սերմացու գողացող մկների դատը ե՞րբ է Ստոյկա տալը մեկնաբանե՞մ․ ԲՀԿ-ի արձագանքը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը (video) ԵՊՀ-ում քաղաքական հաշվեհարդար են սկսել Միջազգային դիտորդը ՀՀ քաղաքացին է, որը չի ընդունում ընտրության արդյունքը Իշխանությունը փորձում է թեմայի վրա «բենզին լցնելով» պասիվացնել այն Ընդդիմությունը որոշում կայացնելիս կարևոր քայլ պետք է ձեռնարկի․ Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյան (video) Բյուջետային միջոցների ծախսերի նպատակայնությունը ուսումնասիրելու և հասարակությանը իրազեկելու համար հանձնաժողով է ստեղծվել. Արցախի տեղեկատվական շտաբ Շատ հպարտ եմ լինել այն 10%-ի մեջ, ովքեր իրենց ձայնը տվել են Ռոբերտ Քոչարյանին․ մեդիափորձագետ Օրգովի դպրոցի տնօրենը մանրամասներ է պատմում աղմկահարույց դեպքից. 12-ամյա երեխային թմրшնյո՞ւթ են տվել Փաշինյանը մերժված է․․․ այս ընտրությունները ևս մի քայլ ուղղեցին մեզ դեպի հաղթանակ․ Բագրատ Սրբազան (video) Փլուզում՝ Արագածոտնի մարզում․ ճանապարհը վերջերս է հիմնանորոգվել կառավարության ֆինանսավորմամբ Փաշինյանն իշխանություն չի ունենա․ սպասում ենք ընդդիմադիր լիդերների խոսքին․ Արա Ռոստոմյան (video) Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 5 վիրավոր կա Ի՞նչ է ասել Ալիկ Ալեքսանյանն իր փաստաբանին, ինչու՞ են Արեգա Հովսեփյանին կանչել Հակակոռուպցիոն (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am