Սերմացու գողացող մկների դատը ե՞րբ է

2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար էր, հայտարարում էր. «Սերմացու գողացող բոլոր մկներին բերելու ենք դատարան՝ հատ-հատ»։


Հիմա հենց այդ պահն է։ Եթե այդ խոսքերը կարգախոս չէին, այլ սկզբունք, ապա սերմացու գողացող բոլոր մկները պետք է հատ-հատ հայտնվեն դատարանում։

Այդ ժամանակ մեզ ասում էր, որ սերմացու գողացողները զգալու են պետության հակահարվածը։ Որ ոչ ոք պատասխանատվությունից չի խուսափելու։ Բայց այսօր հարց է առաջանում՝ ո՞ւր է այդ հակահարվածը։ Սերմացու գողացող մկների դատը ե՞րբ է։
Տարբեր ընտրատեղամասերից հաղորդումներ են ստացվում քվեների գողության, խախտումների, կասկածների մասին։ Սակայն դատարան տանելու մասին խոսակցություններ չենք լսում։ Փոխարենը լսում ենք, որ դատական սպառնալիքներ են հնչում լրագրողների և քաղաքացիների հասցեին, որոնք բարձրաձայնում են այդ խնդիրները։

Եվ այստեղ հանրության մոտ անխուսափելի հարց է առաջանում. եթե սերմացուն գողացած մկներին չեն փնտրում, բայց նրանց մասին բարձրաձայնողներին են հետապնդում, ապա որտե՞ղ է պետք փնտրել այդ մկների հավաքատեղին։

Հանրությունը, բնականաբար, սկսում է ամենաանհարմար եզրահանգումներն անել։ Որովհետև երբ գողության մասին ահազանգողն է հայտնվում մեղադրյալի աթոռին, իսկ գողության մասին լուրերը մնում են օդում կախված, կասկածները ոչ թե փարատվվում են, այլ բազմապատկվում։

Իսկ իրականում ամեն ինչ շատ պարզ է. նախ պետք է պարզել՝ եղել է գողությո՞ւն, թե՞ ոչ։ Եթե եղել է, ապա գտնել մեղավորներին։ Եթե չեն եղել խախտումներ, ապա դա ապացուցել փաստերով, ոչ թե սպառնալիքներով։

ԿԸՀ նախագահը, նախքան լրագրողներին և քաղաքացիներին դատարանով վախեցնելը, կարող է հիշել հենց Նիկոլ Փաշինյանի հայտնի խոսքերը։ Դրանք դեռևս չեն կորցրել իրենց արժեքը։

Որովհետև քվե գողանալը սերմացու գողանալուց անհամեմատ ծանր հետևանքներ ունի։ Սերմացուի գողությունից կարող է տուժել մեկ գյուղացի։ Քվեի գողությունից կարող է տուժել ամբողջ հասարակությունը։

Սերմացու գողանալով՝ մարդը խլում է բերքը։ Քվե գողանալով՝ խլում է ապագան։ Եվ եթե «մկներին» պետք է դատարան տանել, ապա հերթականությունը չպետք է շփոթել։ Տանել գողացողներին ու գտնել հավաքատեղին։

Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 400 անգամ
Լրահոս
Վաղը դիմելու ենք ԿԸՀ՝ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու համար. Նարեկ Կարապետյան (video) Պուտինի շնորհավորանքը մի պատճառով է ուշանում․ ի՞նչ վախեր ունի Փաշինյանը․ Ջամալյան (video) Ռոսսելխոզնադզորը uահմանափակում է Հայաստանից ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներկրումը Վեց ամսով կարգելվի Հայաստանից ցորենի արտահանումը ԱՄՆ-ն այս գիշեր շատ nւժգին hարվածներ կհասցնի Իրանին. Թրամփ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ ՔԿ միջնորդությունը Փաշինյանի հաղթանակը հնարավոր դարձավ Իլհամ Ալիևի ռшզմավարական տեսլականի շնորհիվ. ադրբեջանցի պատգամավոր Ընտրությունների արդունքները բացարձակ ընդունելի չեն, այնուհանդերձ՝ սա մեկ քայլ առաջ էր՝ չարիքի իշխանությանը հեռացնելու համար. Բագրատ Սրբազան Սերմացու գողացող մկների դատը ե՞րբ է Ստոյկա տալը մեկնաբանե՞մ․ ԲՀԿ-ի արձագանքը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը (video) ԵՊՀ-ում քաղաքական հաշվեհարդար են սկսել Միջազգային դիտորդը ՀՀ քաղաքացին է, որը չի ընդունում ընտրության արդյունքը Իշխանությունը փորձում է թեմայի վրա «բենզին լցնելով» պասիվացնել այն Ընդդիմությունը որոշում կայացնելիս կարևոր քայլ պետք է ձեռնարկի․ Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյան (video) Բյուջետային միջոցների ծախսերի նպատակայնությունը ուսումնասիրելու և հասարակությանը իրազեկելու համար հանձնաժողով է ստեղծվել. Արցախի տեղեկատվական շտաբ Շատ հպարտ եմ լինել այն 10%-ի մեջ, ովքեր իրենց ձայնը տվել են Ռոբերտ Քոչարյանին․ մեդիափորձագետ Օրգովի դպրոցի տնօրենը մանրամասներ է պատմում աղմկահարույց դեպքից. 12-ամյա երեխային թմրшնյո՞ւթ են տվել Փաշինյանը մերժված է․․․ այս ընտրությունները ևս մի քայլ ուղղեցին մեզ դեպի հաղթանակ․ Բագրատ Սրբազան (video) Փլուզում՝ Արագածոտնի մարզում․ ճանապարհը վերջերս է հիմնանորոգվել կառավարության ֆինանսավորմամբ Փաշինյանն իշխանություն չի ունենա․ սպասում ենք ընդդիմադիր լիդերների խոսքին․ Արա Ռոստոմյան (video) Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 5 վիրավոր կա Ի՞նչ է ասել Ալիկ Ալեքսանյանն իր փաստաբանին, ինչու՞ են Արեգա Հովսեփյանին կանչել Հակակոռուպցիոն (video) Թշնամիների կարիք ունեցող իշխանություն. Օրուելի «1984»-ը՝ հայկական իրականությունում. Սուրենյանց Ու՞ր է մտել Սամվել Ալեքսանյանը․․․ Ռուզան Ստեփանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am