ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ քաղաքական ուժերը դեռ սպասում են ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը, իշխանական շրջանակներում, ըստ մեր տեղեկությունների, արդեն ոչ թե արդյունքներն են քննարկում, այլ հաջորդ իշխանական փուլը՝ նոր Ազգային ժողովի կազմավորումն ու կառավարության վերաձևավորումը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները մեծ վստահությամբ սպասում են հունիսի 14-ի ընտրությունների պաշտոնական ամփոփմանը, սակայն զուգահեռաբար արդեն հաշվարկում են 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին քայլերը։ Ըստ նույն աղբյուրների՝ 8-րդ գումարման խորհրդարանի լիազորությունների վերջին օրը նախատեսվում է օգոստոսի 2-ին, և հենց այդ օրը, սահմանադրական պահանջի համաձայն, գումարվելու է նոր խորհրդարանի անդրանիկ նիստը։

Հատկանշական է, որ իշխանական ճամբարում, ըստ տեղեկությունների, այլևս կասկածներ գրեթե չկան, որ ընդդիմադիր ուժերը կվերցնեն իրենց մանդատները և կմասնակցեն խորհրդարանի աշխատանքներին։ Եթե այս գնահատականը համապատասխանում է իրականությանը, ապա քաղաքական պայքարի առանցքը փողոցից վերջնականապես կտեղափոխվի խորհրդարան։

Աղբյուրների փոխանցմամբ՝ օգոստոսի 2-ի նիստում նախատեսվում է արագ ընթացակարգով ընտրել Ազգային ժողովի նախագահին ու փոխնախագահներին, որոշել մշտական հանձնաժողովների քանակը, այնուհետև անցնել ՀՀ վարչապետի ընտրությանը։ Դրանից հետո վարչապետը կձևավորի նոր կառավարությունը, որը սահմանված ժամկետում խորհրդարան կներկայացնի իր գործունեության ծրագիրը։

Եթե այս սցենարը կյանքի կոչվի, ապա ակնհայտ է մեկ բան. իշխանությունն արդեն գործում է ոչ թե սպասման, այլ հաջորդ քաղաքական շրջափուլի տրամաբանությամբ։ Իսկ ընդդիմության համար հիմնական հարցը մնում է՝ արդյո՞ք նրանք իսկապես պատրաստվում են մտնել խորհրդարան և ներսից պայքարել, թե վերջին պահին կփոխեն իրենց մարտավարությունը։

Մինչ այդ, հանրությունը դեռ սպասում է ընտրությունների վերջնական արդյունքներին, սակայն քաղաքական կուլիսներում, կարծես, հաջորդ իշխանական կազմավորումն արդեն մեկնարկել է»։

դիտվել է 182 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ը լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Իրանին Ռուսաստանը մեծացրել է ձկան ներմուծումը այլ երկրներից՝ ՀՀ-ից մատակարարումները սահմանափակելուց հետո Գեղամ Մանուկյանն ահազանգում է․ հաղորդում զանգվածային հանցագործության մասին (video) «Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ» ԱՄՆ Կոնգրեսում բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն. վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը Փաշինյանը «Ուժեղ Հայաստան»-ից պահանջում է 12 մլն դրամ փոխհատուցում վճարել․ «Հետք» Լոռու մարզում «Opel»-ը բախվել է էլեկտրասյուներին և տապալել դրանք Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ «Հրապարակ» Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը․ «Հրապարակ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն. հասցեներ Իշխանությունը հետընտրական «չիստկա» է անում․ «Հրապարակ» Ռուսաստանի կողմից սանկցիաները շարունակվում են, այլընտրանք չի գտնվում․ «Հրապարակ» Գյումրու կառավարման հարցը մնում է բաց. ինչ պլան ունեն իշխանությունները. «Ժողովուրդ» Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ» Մանդատները վերցնե՞լ, թե՞ ոչ. ինչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ» ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ» Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին. «Ժողովուրդ» «Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am