Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է

«Վերահրապարակում եմ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ հնչեցրած ելույթս պատերազմի թեժ պահին։

12.10.2020

«Իշխանափոխության առաջին օրերից Հանրապետական կուսակցությունը քանիցս բարձրաձայնել է Արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացում՝ արտաքին եւ անվտանգային քաղաքականության մեջ ՀՀ և ԱՀ իշխանությունների գործած կոպիտ սխալների մասին։

Զգուշացրել ենք, որ չի՛ կարելի հրաժարվել բանակցային գործընթացում ձեռքբերված Մադրիդյան սկզբունքներից, չեղարկել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առջեւ նախապայմաններ դնել, զգացմունքային եւ թերհաշվարկված հրապարակային հայտարարություններ անել, զրոյացնել բանակցային ողջ ժառանգությունը եւ հայտարարել նոր կետից գործընթացի մեկնարկի մասին, անհիմն լարվածություն առաջացնել մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում:

Չի՛ կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին: Չի՛ կարելի երկար տարիների բանակցային գործընթացի պատմությունը իմանալ Ալիևից:

Այդ փաստարկված և պետության շահերից բխող քննադատությանն ի պատասխան, սակայն, մենք ստանում էինք չհիմնավորված քրեական գործեր, ատելության քարոզ եւ հասարակության պառակտմանն ուղղված պետական քաղաքականություն։

Այս հանգամանքներից անկախ՝ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի վերսկսման առաջին իսկ օրվանից ՀՀԿ-ն պաշտոնապես հայտարարեց, որ սառեցնում է ներքաղաքական օրակարգը, ազգային համախմբման եւ միասնականության կոչ արեց եւ իր բոլոր հնարավորություններով կանգնեց մեր բանակի ու երկու հայկական հանրապետությունների կողքին։

Այս օրերին սեփական նախաձեռնությամբ Հանրապետականն արել է առավելագույնը, հրապարակավ հայտարարելով, որ ստեղծված ծանր իրավիճակում դրանից բացի, պատրաստ է լծվել ցանկացած խնդրի լուծման, որ իշխանությունների կողմից կդրվի կուսակցության առջև: Փորձել ենք աշխատանքային կապեր հաստատել տարբեր պատկան մարմինների հետ` առաջացած կարիքները ճիշտ գնահատելու եւ նպատակային աջակցություն ցուցաբերելու համար։

Ավաղ, այդ փորձերը միշտ չէ, որ արդյունավետ են եղել, եւ մենք սկսեցինք աշխատել ու առ այսօր աշխատում ենք դարձյալ սեփական նախաձեռնություններով:

Ցավոք, պատերազմի առաջին օրերին ստեղծված ազգային համերաշխության մթնոլորտը ստվերվեց այսպես կոչված` «դավաճանների» մասին վարչապետի եւ ԱՀ նախագահի հայտարարություններով, ռազմական դրության պայմաններում ԶԼՄ-ների նկատմամբ օրենքի սելեկտիվ կիրառմամբ, անպատիժ կերպով սոցցանցերում և առանձին լրատվամիջոցներում վերսկսած նպատակային ատելության պառակտիչ քարոզի թողտվությամբ, նոր քրեական գործերով, խուզարկումներով, սպառնալիքներով:

Ամփոփելով վերոհիշյալ հանգամանքներն ու փաստերը՝ լիազորված եմ պաշտոնապես հայտարարելու, որ

1.Ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունն ընկած է Հայաստանի եւ Արցախի գործող ղեկավարության վրա։

2.Անկախ այդ հանգամանքից՝ Հանրապետականը պատրաստ է անելու առավելագույնը մեր Հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, առկա ծանր վիճակից դուրս բերելու, մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար:

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանով։ 12.10.2020թ.: Երեւան, ՀՀ Կառավարություն։

Հ.Գ.Ելույթս ընթերցելուց հետո Նիկոլ Փաշինյանին ասել եմ, որ դիմի ՌԴ նախագահին պատերազմը կանգնեցնելու կոչով։

Հետագայում տեղեկացանք, որ հոկտեմբերի 19-ին ոչ թե ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, այլ Վ.Պուտինն է առաջարկել դադարեցնել պատերազմը։ Սակայն ապագա կապիտուլյացիայի սիմվոլը չի համաձայնվել այդ առաջարկին, որի հետեւանքով մենք ունեցել ենք նորանոր տարածքային կորուստներ՝ ներառյալ Շուշին, եւ հազարավոր զոհեր:

Ավելին. ինչպես արդեն գաղտնազերծել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ի պատասխան Փաշինյանի գնահատականների նրան ասել եմ՝ նախորդ իշխանությունը ձեզ թողել է 2 հայկական պետություն ու այդ թվում 12.000 կմ² տարածք ունեցող Արցախի Հանրապետություն։

Ավելի լավ է դուք մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո։

Հ.Հ.Գ.Իսկ ի՞նչ թողեց նա։ Ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս, որի արդյունքում Արցախը հայաթափվե, իսկ արցախահայերն էլ էթնիկ զտման ենթարկվեցին»։

դիտվել է 326 անգամ
Լրահոս
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել «Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Քըրքորյան փողոցում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am