«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը հարկադրել է մասնակցել հավաքին․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակցի կողմից շանտաժի միջոցով հավաքին մասնակցելուն հարկադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Մասնավորապես՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան»-ի աջակից Խ.Օ.-ն աշխատելով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղում, տեղեկացված լինելով 2025 թվականի նոյեմբերի 17-ին Երևան քաղաքի Հակակոռուպցիոն դատարանի բակում ի աջակցություն Ս.Կ.-ի կազմակերպված հավաքի մասին, բազմամարդ հավաք ապահովելու նպատակով, ուղղակի դիտավորությամբ, շանտաժի միջոցով՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի մի քանի աշխատակցի ներկայացրել է աշխատանքից զրկվելու վերաբերյալ սպառնալիքներ՝ նրանց մոտ ձևավորելով աշխատանքը կորցնելու վտանգի ընկալում՝ այդ կերպ հարկադրելով մասնակցել կազմակերպված հավաքին, իսկ վերջիններս աշխատանքը կորցնելու վախով պայմանավորված՝ հարկադրված մասնակցել են:

Խ.Օ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելուն հարկադրելը):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը:

Խ.Օ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

դիտվել է 103 անգամ
Լրահոս
«Նիկոլը մտահոգվել է, հրահանգ է իջեցրել, որ…»․ Ռոբերտ Մարգարյան (video) Ծառուկյանը վաղօրոք պլանավորած 2-3 օրյա այց ուներ՝ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով․ Տոնոյան Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3-ի փոխարեն 19 ձայն Երևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Ասրյանը զորահանդեսին ցուցադրված ռուսական «Տոր–Մ2ԿՄ»-ի մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը դիմում է ներկայացրել ԿԸՀ Ասրյանը հաստատել է, որ ադրբեջանցի զինվորականները Սյունիքում անտառներ են հատում և դիրքեր ունեն արգելոցում Նիկոլ Փաշինյանին չեն կարողանում հանգստացնել․ Իշխան Սաղաթելյան (video) Ծանրակշիռ փաստերով մտնելու ենք Սահմանադրական դատարան. Իշխան Սաղաթելյան Էսպիսի անամոթություն երբեք չի եղել՝ զինվորի քնի հաշվին քվե երբեք չեն կեղծել․ Հովհաննես Իշխանյան (video) Ընտրություն կատարելիս ՀՀ-ն պետք է հիշի․․․ Շվիդկոյ ՌԴ-ն չի շտապում շնորհավորել․ ինչ է ասել Պեսկովը ԿԸՀ-ն ստացել է 555 ՏԸՀ քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ Ինչ խայտառակության է դիմել Նիկոլ Փաշինյանը․ Վարդան Օսկանյանը մանրամասնում է (video) ՇՏԱՊ․ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը (Հողատու Էդո) հաստատեց՝ ադրբեջանական զորքերը ՀՀ տարածքում են (video) Նիկո՛լ, հիմա պետք է «ձեռքդ կտրե՞ս»․ Էդմոն Մարուքյան (video) Ինչ հույս ունի Թուրքիայի ԱԳՆ-ն ՀՀ-ից ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը հարկադրել է մասնակցել հավաքին․ ՔԿ Ստամբուլ-Թեհրան չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վանում 2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ «Նիկոլը զարհուրելի քայլի է դիմել, բայց… ընդդիմությու՛ն, զգոն եղեք»․ Դավիթ Ջամալյան (video) Ձեր տեղը ճանաչեք ու չփորձե՛ք ավելորդ խոսել․ ու՞մ է ակնարկում Իշխան Սաղաթելյանը (video) Ի՞նչ է Ալիևը ընտրությունից առաջ «դրել Նիկոլի վզին»․ Մանուել Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am