«Հրապարակ». Առանձին են ապրում, որ ունեցվածքը թաքցնե՞ն

Հրապարակը գրում է. 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքն արդեն 5 օր է՝ աշխատում է մասամբ։ Կայքում հնարավոր չէ մուտք գործել հայտարարագրերի ռեեստր, որտեղ հրապարակվում են պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց հայտարարագրերը։ Բանն այն է, որ հունիսի 1-ին պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից հայտարարագրեր ներկայացնելու ժամկետն ավարտվել էր։ ԿԿՀ-ից մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ կայքում առկա է տեխնիկական խնդիր, եւ հնարավոր չէ ժամկետներ նշել, թե երբ հայտարարագրերի ռեեստրը նորից հասանելի կդառնա։


Հետաքրքրվել էինք նաեւ, թե պաշտոնատար անձանց հետ չբնակվող հարազատներն արդյոք կարո՞ղ են հայտարարագիր չներկայացնել։ Ի պատասխան՝ ԿԿՀ-ից հայտնել էին, որ վերջիններս հայտարարագիր ներկայացնելու պարտականություն չունեն։ Հունիսի 3-ի դրությամբ, երբ դեռ հասանելի էր ռեեստրը, կայքում բացակայում էին Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների՝ 2025-ի տարեկան հայտարարագրերը։ Ընդ որում, Աշոտ Փաշինյանը վերջին անգամ հայտարարագիր ներկայացրել է 2022-ին։ Բացակայում էր նաեւ Աննա Հակոբյանի հայտարարագիրը, որը Փաշինյանից բաժանվելու մասին հայտնել էր փետրվարի վերջին։ Այսինքն, 2025-ին՝ հաշվետու ժամանակահատվածում վերջինս հանդիսացել է Նիկոլ Փաշինյանի կինը։ Ի դեպ, Մարիամ Փաշինյանը, որը եւս հայտնել էր միայնակ ապրելու մասին, վերջին անգամ հայտարարագիր ներկայացրել է 2024-ին։ Ստացվում է՝ կարող են պաշտոնյաների զավակները նրանցից առանձին ապրել կամ այլ հասցեում հաշվառված լինել եւ հանրությանը հաշվետու չլինել իրենց եկամուտների եւ անշարժ ու շարժական գույքերի վերաբերյալ։ Նշենք, որ 2024-ից ՀՀ-ում, ըստ օրենքի, բոլորը պետք է հայտարարագրեր ներկայացնեն, սակայն քաղաքացիները հայտարարագրեր ներկայացնում են ՊԵԿ, որոնց այլ անձինք հասանելիություն չունեն` ի տարբերություն պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց հայտարարագրերի։

Ավելի վաղ գրել էինք, որ, գրավոր հարցմանն ի պատասխան, ԿԿՀ-ից տեղեկացել էինք, որ 67 պաշտոնատար անձ եւ տարբեր կուսակցությունների 164 ներկայացուցիչ տարեկան հայտարարագիր չեն ներկայացրել։ Հայտարարագիր չեն ներկայացրել ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը եւ Մերի Գալստյանը, Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը։
Հայտարարագիր չի ներկայացրել նաեւ Ժաննա Անդրեասյանի օգնական Գոհար Եղիազարյանը, Սիսիանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Հովհաննես Ալեքսանյանը, ինչպես նաեւ՝ տարբեր համայնքների ավագանիների մի քանի տասնյակ անդամներ։ ԿԿՀ-ն գրավոր ծանուցագրեր է ուղարկել հայտարարագիրը չներկայացրած բոլոր հայտարարատուներին, այդ թվում՝ պաշտոնյաների ընտանիքի անդամներին։ Եթե վերջիններս մինչեւ հունիսի 31-ը հայտարարագիր չներկայացնեն, ապա սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով կտուգանվեն։

 

դիտվել է 580 անգամ
Լրահոս
Գազայի հատվածում ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարին «Սահմանադրությունը չպետք իշխանությանը դարձնի դատավորի մասնագիտական ճակատագրի որոշող»․ Աննա Ծառուկյան «Հայաստանի Սահմանադրությունը պետք է բխի բացառապես հայ ժողովրդի կամքից»․ Գառնիկ Դավթյան «Ռուսաստանը վերահսկողության տակ կվերցնի ամբողջ Դոնբասը»․ Լուկաշենկո Չի’ վերջանում քաղաքացու գրպանը մտնելու ժամանակը․ Մանուկ Սուքիասյան «Ինչո՞ւ է վերացվում քաղաքացու սահմանադրական պաշտպանությունը»․ Արմեն Եղիազարյան «ԱՄՆ-ն չի ձգտում Իրանում իշխանափոխության». Թրամփ «Սահմանադրությունը նախևառաջ պետք է սահմանափակի հանրային իշխանությունը և երաշխավորի մարդու իրավունքների պաշտպանությունը»․ Մհեր Կարագոզյան «Անահիտ Ավանեսյա՛ն, դե պատասխանս տուր, ես ի՞նչ գործ ունեմ էստեղ» արցախցին հունից դուրս եկավ (video) «Ամեն մեկդ ձեր տեղը պատասխան եք տալու, Նիկոլը չի փրկելու» (video) «Այ սրիկա՛, դու էդ «թոկով» չե՞ս էդքան փողեր կերել, հարստացել». Անաստաս Իսրայելյան (video) ԱՄՆ-ն իր քաղաքացիներին հորդորում է հեռանալ Իրանից․ ռազմական գործողությունները կարող են արագ սրվել Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն Ուկրաինային արդեն 235 միլիարդ եվրո է տրամադրել Մեծ ֆուտբոլիստները պետք է հեռանան գլխավոր մուտքով․ Գվարդիոլան՝ Ռոնալդուի կոնֆլիկտի մասին Վալոդյա Գրիգորյանի սպшնության մեջ մեղադրվողը շարունակում է սկանդալային հայտարարություններ անել (video) Ռուսաստանը հստակ գիտի, թե ինչ է ուզում, և նրա նպատակները չեն սահմանափակվում միայն Ուկրաինայով. Մերց Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու հեռանա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման. Հարութ Սասունյան Փոխնախարարի արձագանքը՝ Սահմանադրության հասցեին կոշտ քննադատություններին (video) Գերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի դի․ երեխաները ՀՀ երկքաղաքացիներ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Էլիանորա Մանանդյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am