Պատերազմի իրողությունն ընդունելու, մարտ մղելու և հաղթելու մասին է մարդու կյանքը. Բագրատ Սրբազան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ծավալուն աշխատություն է գրում կալանավայրում խաղաղության, պատերազմի և նահատակության մասին։

«Սրբազան պայքարի» էջում հրապարակվել է հերթական հատվածը,

«Սկսում ենք պատերազմի մասին սուրբգրային և հոգևոր փորձառությունը ներկայացնել` մաս առ մաս` հետևյալ բովանդակությամբ.

Ա. Կյանքը պատերազմ է

Բ. Պատերազմը հաղթանակի մասին է

Գ. Պատերազմի էությունը

Դ. Պպատերազմ և առաջնորդություն

Ե. Ազգ- տաճար – ազգ – բանակ

Զ. Պատերազմի դաշտը՝ հերոսների ծննդավայրն և մսուրը

Է. Արդար պատերազմ (just war)

Ը. Ամփոփում

Պատերազմի մասին

«Ո՞վ է սա Թագաւոր փառաց, Տէր հզաւր զաւրութեամբ իւրով, Տէր կարող ի պատերազմի» («Ո՞վ է փառքի այս Թագավորը, Իր զորությամբ հզոր Տերը, Պատերազմի մեջ հզոր Տերը») (Սաղմ. 23:8, Սբ Պատարագ):

Քրիստոնեական ընկալմամբ և մարդաբանությամբ «Մարդու կյանքը պատերազմ է» (Եզնիկ Կողբացի) և պատերազմի թատերաբեմ` և’ հոգևոր-անձնական իմաստով, և’ կենցաղային-հասարակական առումով: Ըստ էության, այն ոչ թե պատերազմից խուսափելու, վախենալու կամ հեռացնելու մասին է, որը պարզապես անհնար է, այլ` այդ պատերազմի իրողությանը պատրաստված լինելու և այն ընդունելու, դրան դիմագրավելու, այն կառավարելու, այն վարելու, մարտը մղելու և հաղթելու մասին:

«Տե’ր, որքան շատացան ինձ նեղողները և շատերն իմ դեմ ելան… Ես չեմ վախենում նրանց բյուրավոր զորքերից, որոնք շուրջս բոլորած պաշարել են ինձ» (Սաղմ. 3:1-7) և «Բարի պատերազմը պատերազմեցի, ավարտեցի ընթացքը, պահեցի հավատը: Այսուհետև ինձ է սպասում արդարության պսակը» (Բ. Տիմ. 4:7-8):

Այս իրողությունը ամբողջական և լավագույնս ձևակերպում է Սբ. Գրիգոր Նարեկացին.

«… Կրկինս ինձ երկնէ մարտից յարուցմունս`

Այժմէն գուշակեալ շարժմունս յուզմանց ներհակականաց,

Որ յիմումս անձին ցուցանի,

Խռովութիւնս ամբոխից`

Հարեալք ընդ միմեանս զէն առ սուսեր…»

(Նարեկ ԲԱՆ Ա, Բ)

(Առանց չափազանցելու կարելի է վկայել, որ «Նարեկ» մատյանը պատերազմ մղելու և հաղթելու համապարփակ փաստաթուղթն ու հայեցակարգը, հիասքանչ երգն ու վկայությունն է):

Շարունակելի…

Բագրատ արք. Գալստանյան»։

դիտվել է 329 անգամ
Լրահոս
Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնել 46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված է Ձեր հոգսն իմ հոգսն է, ձեր ցավն իմ ցավն է. Գագիկ Ծառուկյանը` իշխանության կողմից հարկադիր պարապուրդի մատնված իր աշխատակիցներին Սիրիան և Ռուսաստանը շարունակում են քննարկել ռազմական բազաների ճակատագիրը․ Ալ-Շարաա Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊ ընկերության օրինական շահերին վնաս պատճառելու համար (տեսանյութ) Թրամփը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ում Իրանի դեմ պшտերազմի համար զինшմթերքի պակաս կա. WSJ Եղանակը՝ առաջիկա օրերին․ Գագիկ Սուրենյան (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինի նոր հայտարարությունը․ պատերազմը տեղափոխվում է նոր դաշտ․ Հայկ Նահապետյան (video) Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո Իրանի դեմ գործողության սկզբից ի վեր ավելի քան 600 ամերիկացի զինվnրական է տnւժել. NYT ՇՏԱՊ․ Պետք է քայլեր անել․․․ բոլոր հնարավորությունները կան․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը (video) ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի վրա nչնչացրել են ուկրաինական 276 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ Աբրահամյան Ֆրանսիայում անտառային հրդեհները մոտենում են ռազմական գործարանների Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Ժողովուրդը, որը չի վստահում իր եկեղեցուն, կուրորեն հետևում է ավեր ու մահ բերողին․ Հասրաթյան Արևային էներգիա, աղային մարտկոցներ և էներգետիկ անկախություն․ Նարեկ Կարապետյանի առաջարկը ԱՄՆ-ն ընտրում է՝ իրանական որ հրթիռներն ու ԱԹՍ-ները խոցել Հոգևոր մեծ տոն Արագածում․ Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվեց վերաօծման 12 տարին Իրանական նավի վրա հարձակումը անպատասխան չի մնա․ Աբբաս Արաղչի Լավրովն ու Արաղչին քննարկել են իրանական «Անա» բեռնանավի վրա հարձակումը. մանրամասներ Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am