Ունենք ավելի թուլացած իշխանություն, ինչը Փաշինյանին շատ ավելի ավտորիտար է դարձնելու. Կարպիս Փաշոյան

Կատարվեց այն, ինչ կանխատեսում էինք դեռևս շաբաթներ առաջ։ Իսկ կատարվեց, քանի որ մեր ընդդիմադիր գործընկերներից շատերը մեծամիտ, ինքնասիրահարված, կիսագրագետ հնդկահավեր են, ոչինչ չլսող, չհասկացող, բայց ամեն ինչ իմացող։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի ներկայացուցիչ Կարպիս Փաշոյանը։

«7-8 ամիս շարունակ ասում էինք, որ իշխանությանը հաղթելու միակ ձևը ընդդիմության միասնական ճակատով հանդես գալն է։ Էդմոն Մարուքյանը հանուն այդ ծրագրի նույնիսկ պատրաստ էր չլինել այդ ցուցակում։ Բայց փքված ու մեծաբերան մեր գործընկերները մեզ մեր տեղն էին ցույց տալիս, ասում էին, որ իրենք արդեն հաղթել են, Նիկոլը էլ չկա, սպասեք մի փոքր և այլն։

Այս առումով մեկ էլ Լևոն Զուրաբյանի խիղճն է մաքուր։ Մոտ երկու տարի նա փորձում էր երկրորդ էշելոնի ուժերին նստեցնել միևնույն սեղանի շուրջ և համագործակցության դաշտ ձևավորել։ Բայց կարծես փոքրիկ, կամակոր երեխաների հետ գործ ունենար, որոնցից յուրաքանչյուրն իր մեծ էգոյի մասին էր հոգ տանում։

Մի ուրիշ ողբերգություն են նորաձև, առաջադեմ ու փսևդո ինտելեկտուալ այն հոսանքները, որոնք էպատաժով շեղեցին երիտասարդության մի մասի ուշադրությունը՝ համահարթեցնելով քաղաքական դաշտն ու ընդհանրապես պայքարի գաղափարը։

Բայց այս ամենը մի կողմ։

Ներկայումս ունենք ավելի թուլացած և պակաս լեգիտիմությամբ իշխանություն, ինչը Նիկոլ Փաշինյանին շատ ավելի, ավտորիտար, ագրեսիվ, քայքայիչ ու կործանարար է դարձնելու։ Ցավոք սրտի, ձևավորված խորհրդարանը շատ ավելի վատն է, քան նախորդը և չի կարող նրան արժանի հակահարված հասցնել։

Քաղաքացիների մեծ ակտիվությունը, ցանկալի արդյունքի չհասնելն ու քաղաքական տձև և ամայի համակարգի վերաարտադրությունը չեն կարող չհանգեցնել մեծ դեպրեսիայի։ Սպասենք մեծ պայթյունի։

Ինչ վերաբերում է ինձ, ապա շատ ուրախ եմ, որ Մարուքյանի և թիմի հետ անցանք այս դժվար ու փորձություններով լի ճանապարհը։ Բոլոր կողմերից մեզ հարվածում ու վնասում էին։

Իշխանական պրոպագանդիստները մեզ գործակալ էին պիտակում, իսկ ընդդիմադիրները ձայն փոշիացնելու անբորայական մեղադրանքը առաջ բրդում։ Իբրև թե, իրենք հաղթած էին, մենք էլ փոշիացնողը։

Հարցազրույցներից մեկում ասել էի, որ միգուցե մենք մի կես տոկոս փոշիացնենք, իսկ դուք քաղաքականությունն ու քաղաքական միտքն եք փոշիացնում ձեր հիմար ու դեգեներատ տեխնոլոգների հետ միասին։

Ոչինչ չի ավարտվել, վհատվել պետք չի, մեր ասելիքը դեռ առջևում է»,- գրել է նա։

դիտվել է 653 անգամ
Լրահոս
«Որդիների կանչ» ՀԿ-ն դիմել է ընդդիմությանը Մանդատները վերցնելու եւ չվերցնելու հետեւանքների մասին. Արփինե Հովհաննիսյան (video) ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի համար և հետամուտ է լինելու ընտրախախտումների բացահայտմանը․ Տոնոյան Մոսկվայի սուր արձագանքը․ ՔՊ-ն իշխանություն չի ստացե՞լ․ ինչի՞ վրա է աչք փակել ԵՄ-ը (video) Ի՞նչ տեխնոլոգիա օգտագործեց Նիկոլն ամենալկտի ձևով․ Սուրեն Սուրենյանց (video) Հայաստանում ընտրություններն անցկացվեցին ընդդիմության վրա ճնշման ֆոնին. Զախարովա Մեր հայրենիքի համար աննահանջ պայքարը մենք շարունակելու ենք մինչև հաղթանակ․ Իշխան Սաղաթելյան Կրեմլը ձեռնպահ է մնում Իրանը փակել է Հորմուզի նեղուցը ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին Նարեկ Կարապետյանի խոսքն ուղղված ժողովրդին (video) Վրաստանի ԱԺ նախագահը քննադատել է ԵՄ-ին՝ ՀՀ-ում ընդդիմադիրների ձերբակալությունների մասին լռելու համար Այս փուլում ամենաճշգրիտ քայլը մանդատներից հրաժարվելն է. Գևորգ Դանիելյան ԿԸՀ-ն վավերացրել է ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր․ ինչպես են բաշխվում մանդատները (video) ՀՀ ընտրություններից հետո սկանդալային արձանագրում․ ՔՊ-ի դեմ հայցերին պատասխան չկա (video) ՇՏԱՊ․ ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի․ ընտրախախտումների բացահայտման պայքար է սկսվում (video) Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Չգիտեմ սրանց իրական ընտրողներին ոնց դիմեմ. Դավիթ Ամալյան Եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունները. Ռուբեն Մխիթարյան Ունենք ավելի թուլացած իշխանություն, ինչը Փաշինյանին շատ ավելի ավտորիտար է դարձնելու. Կարպիս Փաշոյան Արագածավան գյուղում բախվել են «Ford Transit»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ վիրավոր կա Արամ Սարգսյանի կուսակցությունը ափսոսանք է հայտնել Իշխող ուժը հստակ պարտվել է Երևանում, ԱԺ-ում էլ զրկվելու է սահմանադրական մեծամասնությունից․ Չալաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am