Հունիսի 7-ին՝ ժամը 14։31-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթևի վանքի մոտակայքում ավտոմեքենան գլորվել է ձորը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 35 կմ-ին «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 500 մ գլորվելով ձորը, հայտնվել ծառերի մեջ։ Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է 4 դի։
Փրկարարները մեկ այլ տուժածի մարմնական վնասվածքներով մոտ 600 մ տեղափոխել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է։
Փրկարարները դիերը դուրս են բերել ձորից (մոտ 500 մ) և փրկարարական մեքենայով տեղափոխել երթևեկելի հատված (մոտ 2 կմ), այնուհետև՝ մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենաներին։
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը