Երբ հեռացել ենք Ս․ Էջմիածնի խորհրդից, խարխափել ենք խավարում, հեռացել մեր արմատներից. Զաքարիա Սրբազան

Հունիսի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը:

Նվիրական օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչկան կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը։

Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանությունը և բազմաթիվ ուխտավորներ:

Պատարագիչ Սրբազան Հայրն իր քարոզում անդրադառնալով Սուրբ Էջմիածնի խորհրդին՝ նշեց․ «Դարերի հոլովույթում Մայր Տաճարը քարեղեն շինությունից վերածվել է առաքելության, աննկուն ոգու և զորեղ կամքի՝ առաջնորդելով մեր ազգին պատմության քառուղիներում։ Մեր նախնիներն այս տաճարն ընկալել են որպես միասնության խորհրդանիշ, ազգահավաքի կենդանի աղբյուր և ապրել հայոց պետականության վերականգնման, պահպանման և զորացման քաղցր երազով։ Այն ոչ միայն աղոթավայր է, այլ մեր հիշողության պահոցը՝ ապահովելով մեր «փոքր ածու»-ի ազգային կենսունակությունն ու շարունակականությունը։ Ս․ Էջմիածինը նաև համայն հայության տունն է, իսկ էջմիածնասիրությունը՝ հայրենանվիրումի և աստվածսիրության վառ օրինակ: ․․․ Համբուրելի այս անունը սիրելի է մեզ համար, որովհետև աստվածապարգև Էջմիածինը մենք ենք։ Երբ հեռացել ենք Ս․ Էջմիածնի խորհրդից, խարխափել ենք խավարում, հեռացել մեր արմատներից, լուսավորչական ուղղափառ հավատքից և ծնկել բազում դժվարությունների առաջ։ Բայց երբ վերագտել ենք Ս․ Էջմիածինը, պայծառակերպվել, լուսավորվել և ավելի հայացել։

Օրհասական պահերին համախմբվել ենք հենց Ս․ Էջմիածնի շուրջ այն հաստատ համոզմամբ, որ քանի դեռ կանգուն է մեր հավատքի խորանը, կանգուն կլինի նաև ազգս հայոց։ Հետևաբար Ս․ Էջմիածնի տոնը պարզապես պատմական մի դեպքի հիշատակություն չէ, այլ համազգային և անձնական կոչ՝ վերանորոգելու մեր կյանքը, հավատը, ինքնաճանաչվելու, ամուր կառչելու մեր ինքնությանը, որպեսզի չկորչենք փոփոխական և մարտահրավերնելով լի այս աշխարհում»։

Սուրբ Պատարագի ավարտին Մայր Տաճարի Սուրբ Իջման Խորանի առջև, Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ, կատարվեց Հայրապետական մաղթանք։

Ներկա հավատացյալ ժողովուրդը և եկեղեցականաց դասը աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության, շենության և հավետ պայծառության համար։

 

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Աղմկահարույց.Լորի տեղամասում ՔՊ-ական կոմունալի պետը և կինը քվեաթերթիկները լցրել են պարկն ու տարել (video) Որ մարզն է ամենաակտիվն ընտրել Քանի կանգուն է մեր հավատքի խորանը, կանգուն կլինի նաև ազգս հայոց․ նշվել է Կաթողիկե Ս․ Էջմիածնի տոնը Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկողներին. խախտվել է գաղտնիությունը Ճնշում, ապօրինի քարոզչություն և միջամտություններ․ «Արդար Քվեի» նոր ահազանգերը ընտրատեղամասերից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում քվեարկել է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը Ահազանգ. ընտրողներին 30.000-ական դրամ են բաժանում թիվ 3 համարի քվեաթերթիկն ընտրատեղամասից դուրս հանելու համար Ընտրություններին մասնակիցների թիվը ժամը 17։00-ի դրությամբ Երբ հեռացել ենք Ս․ Էջմիածնի խորհրդից, խարխափել ենք խավարում, հեռացել մեր արմատներից. Զաքարիա Սրբազան Թեղուտի ընտրատեղամասում ՔՊ վստահված անձանց ենթադրյալ ուղղորդումների վերաբերյալ ահազանգ է ստացվել Նուբարաշեն ՔԿՀ-ում ընտրություն է կատարել Արթուր Օսիպյանը․ «Հետք» ԱԺ ընտրությունների նման մասնակցությունը հստակ քաղաքական ուղերձ է պարունակում. Սուրեն Սուրենյանց Սյունիքի մարզում «Jeep Compass»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ․ կա 4 զոհ Չգիտեմ՝ էլ ինչ պետք է գա մեր գլխին, որ ուշքի գանք և կանգնենք ճիշտ ճանապարհի վրա․ Աբրահամյան Ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է ընդհանուր 117 քրեական վարույթ. ՔԿ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալել են 3 անձի 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով Գնացե՛ք ընտրատեղամաս հանուն նրանց, ովքեր Եռաբլուրում են. թյուրքագետ Մոսկվան Երևանի ուշադրությունը հրավիրում է ԵՄ-ի փաստացի ռազմաքաղաքական միության վերածվելու վրա Ընտրական գործընթացի խախտումների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում. Դատախազություն «ՎԱԶ 2101»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին. վարորդը տեղում մահացել է 27/17 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրախախտում է թույլ տվել (aysor.am) Ժամը 15։00-ի դրությամբ ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ Գնացե՛ք ընտրատեղամաս հանուն նրանց, ովքեր Եռաբլուրում են. թյուրքագետ Հարցազրույցի պահին ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի երեք անդամներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am