Ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է ընդհանուր 117 քրեական վարույթ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում 2026 թվականի ապրիլից մինչև հունիսի 7-ը՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ, որի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 86 անձի նկատմամբ:

Այսպես`
• ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածով (ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը) նախաձեռնվել է 8 քրեական վարույթ:
• ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը) նախաձեռնվել է 45 քրեական վարույթ:
• ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը) նախաձեռնվել է 6 քրեական վարույթ:
• ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով (քվեարկության գաղտնիությունը խախտելը) նախաձեռնվել է 6 քրեական վարույթ:
• ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) նախաձեռնվել է 41 քրեական վարույթ:
• ՀՀ քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը) նախաձեռնվել է 9 քրեական վարույթ:
• ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ և 219-րդ հոդվածներով (ընտրակաշառք ստանալը և ընտրակաշառք տալը) նախաձեռնվել է 1 քրեական վարույթ:
• ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով (հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը) նախաձեռնվել է 1 քրեական վարույթ:

117 քրեական վարույթից 9-ը` 16 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Վերը նշված բոլոր քրեական վարույթներով կատարվել են բազմաթիվ ապացուցողական և վարութային գործողություններ, հարցաքննվել` շուրջ 1200 անձ, կատարվել շուրջ 280 խուզարկություն:

դիտվել է 103 անգամ
Լրահոս
Քանի կանգուն է մեր հավատքի խորանը, կանգուն կլինի նաև ազգս հայոց․ նշվել է Կաթողիկե Ս․ Էջմիածնի տոնը Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկողներին. խախտվել է գաղտնիությունը Ճնշում, ապօրինի քարոզչություն և միջամտություններ․ «Արդար Քվեի» նոր ահազանգերը ընտրատեղամասերից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում քվեարկել է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը Ահազանգ. ընտրողներին 30.000-ական դրամ են բաժանում թիվ 3 համարի քվեաթերթիկն ընտրատեղամասից դուրս հանելու համար Ընտրություններին մասնակիցների թիվը ժամը 17։00-ի դրությամբ Երբ հեռացել ենք Ս․ Էջմիածնի խորհրդից, խարխափել ենք խավարում, հեռացել մեր արմատներից. Զաքարիա Սրբազան Թեղուտի ընտրատեղամասում ՔՊ վստահված անձանց ենթադրյալ ուղղորդումների վերաբերյալ ահազանգ է ստացվել Նուբարաշեն ՔԿՀ-ում ընտրություն է կատարել Արթուր Օսիպյանը․ «Հետք» ԱԺ ընտրությունների նման մասնակցությունը հստակ քաղաքական ուղերձ է պարունակում. Սուրեն Սուրենյանց Սյունիքի մարզում «Jeep Compass»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ․ կա 4 զոհ Չգիտեմ՝ էլ ինչ պետք է գա մեր գլխին, որ ուշքի գանք և կանգնենք ճիշտ ճանապարհի վրա․ Աբրահամյան Ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է ընդհանուր 117 քրեական վարույթ. ՔԿ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալել են 3 անձի 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով Գնացե՛ք ընտրատեղամաս հանուն նրանց, ովքեր Եռաբլուրում են. թյուրքագետ Մոսկվան Երևանի ուշադրությունը հրավիրում է ԵՄ-ի փաստացի ռազմաքաղաքական միության վերածվելու վրա Ընտրական գործընթացի խախտումների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում. Դատախազություն «ՎԱԶ 2101»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին. վարորդը տեղում մահացել է 27/17 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրախախտում է թույլ տվել (aysor.am) Ժամը 15։00-ի դրությամբ ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ Գնացե՛ք ընտրատեղամաս հանուն նրանց, ովքեր Եռաբլուրում են. թյուրքագետ Հարցազրույցի պահին ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի երեք անդամներ Ժամը 14։00-ի դրությամբ ստացվել է 29 ահազանգ, ձերբակալվել է 6 անձ. ՆԳՆ Տվյալների միջև առկա է շուրջ 18 հազար ընտրողի տարբերություն, ինչը չի կարող աննկատ մնալ․ ԲՀԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am