Ժամը 15։00-ի դրությամբ ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը՝ ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացի ընթացքում մարդու իրավունքներին առնչվող 59 հեռախոսազանգ:

Խնդիրների մի մասը չի վերաբերել ՄԻՊ մանդատին և փոխանցվել է իրավասու մարմիններին: Խնդիրների մի հատված էլ վերաբերել է համակարգային բնույթ ունեցող օրենսդրական հարցերի, որոնք արագ արձագանքման ձևաչափով միջամտություն չեն ենթադրում: ՄԻՊ մանդատին վերաբերելի 15 խնդիր Պաշտպանի աջակցությամբ ստացել է դրական լուծում։

Պաշտպանի աշխատակազմը նշված ժամանակահատվածում ուսումնասիրել է նաև լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում զետեղված 170 հրապարակում։

Ստացված ահազանգերը, ի թիվս այլնի, վերաբերել են ընտրացուցակներում անձի տվյալների բացակայությանը, քվեարկության ընթացակարգերին, ընտրատեղամասերի մատչելիությանը և հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքների իրացմանը, ստացիոնար բուժման մեջ գտնվող անձի ընտրական իրավունքի իրացմանը, այլ համայնքի հաշվառում ունեցող կամ որևէ համայնքում հաշվառում չունեցող ընտրողների ընտրելու իրավունքի իրացմանը, օրվա ընթացքում քրեական վարույթներին առնչվող հարցերին և այլն:

Քաղաքացիներին տրվել են լիարժեք խորհրդատվություններ, ըստ կոնկրետ դեպքերի անմիջապես պարզաբանումներ են պահանջվել իրավասու մարմիններից։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է հետևել

ընտրական գործընթացի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերին:

Ընտրական իրավունքներին առնչվող բողոքներն ու ահազանգերը կարելի է Պաշտպանին ներկայացնել 116 կամ (096) 116 100 թեժ գծի հեռախոսահամարներով։

Օրվա ընթացքում արձանագրված խնդիրները կամփոփվեն և սահմանված կարգով կհասցեավորվեն:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Թեղուտի ընտրատեղամասում ՔՊ վստահված անձանց ենթադրյալ ուղղորդումների վերաբերյալ ահազանգ է ստացվել Նուբարաշեն ՔԿՀ-ում ընտրություն է կատարել Արթուր Օսիպյանը․ «Հետք» ԱԺ ընտրությունների նման մասնակցությունը հստակ քաղաքական ուղերձ է պարունակում. Սուրեն Սուրենյանց Սյունիքի մարզում «Jeep Compass»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ․ կա 4 զոհ Չգիտեմ՝ էլ ինչ պետք է գա մեր գլխին, որ ուշքի գանք և կանգնենք ճիշտ ճանապարհի վրա․ Աբրահամյան Ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է ընդհանուր 117 քրեական վարույթ. ՔԿ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալել են 3 անձի 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով Գնացե՛ք ընտրատեղամաս հանուն նրանց, ովքեր Եռաբլուրում են. թյուրքագետ Մոսկվան Երևանի ուշադրությունը հրավիրում է ԵՄ-ի փաստացի ռազմաքաղաքական միության վերածվելու վրա Ընտրական գործընթացի խախտումների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում. Դատախազություն «ՎԱԶ 2101»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին. վարորդը տեղում մահացել է 27/17 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրախախտում է թույլ տվել (aysor.am) Ժամը 15։00-ի դրությամբ ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ Գնացե՛ք ընտրատեղամաս հանուն նրանց, ովքեր Եռաբլուրում են. թյուրքագետ Հարցազրույցի պահին ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի երեք անդամներ Ժամը 14։00-ի դրությամբ ստացվել է 29 ահազանգ, ձերբակալվել է 6 անձ. ՆԳՆ Տվյալների միջև առկա է շուրջ 18 հազար ընտրողի տարբերություն, ինչը չի կարող աննկատ մնալ․ ԲՀԿ Կուտակումներ են. «Միասնության թևերը» ահազանգում է ընտրական գործընթացի խափանումների մասին Հրապարակվել է ընտրական իրավունքը վերականգնելուն ուղղված դատարան մուտքագրված գործերի քանակը Ահազանգ․ դիմակավորված անձինք Գյումրիում շրջափակել են «Ուժեղ Հայաստանի» գրասենյակը Բացահայտվել է ընտրակաշառք տալու հերթական դեպքը. ձերբակալվել են շուրջ մեկ տասնյակ անձինք Քվեարկության գաղտնիությունը խախտած վստահված անձը ձերբակալվել է. ՔԿ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեի վրա հավելյալ մարդ են գրանցել. Բագրատ Միկոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am