Առավոտից մի շարք ընտրատեղամասերում արգելել են մեր վստահված անձանց մուտքը. Մելոյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքն այսօր առավոտից հարյուրավոր խախտումներ է արձանագրել։ Այդ մասին տեղեկացրեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը ասուլիսի ժամանակ։

 «Խախտումներն էական են ու բովանդակային, և դրանք մի բանի մասին են վկայում` որոշ քաղաքական ուժեր անվստահություն ունեն իրենց հաղթանակի նկատմամբ, դա ավելի վտանգավոր է, քանի որ փորձում են քաղաքացու կամքի վրա միջամտություն թույլ տալ»,– ասաց նա։

Միաժամանակ Մելոյանը նշեց, որ այս պահի դրությամբ ընտրողների մասնակցությունը բավականին ոգևորիչ է։ Նրա խոսքով` 20 րոպե առաջ արդեն իսկ արձանագրվել է 187 917 ընտրողի մասնակցություն։ Նա տեղեկացրեց, որ երկու ժամը մեկ պարբերականությամբ տալու են թարմ տեղեկություններ։


Մելոյանն ընդգծեց` առավոտյան ժամը 7–ից մի շարք ընտրատեղամասերում արգելել են իրենց վստահված անձանց մուտքը։

«Ունեցանք նաև ահազանգեր, որոշ տեղեր տեխնիկական սարքերը չեն աշխատում պատշաճ կերպով, այսինքն` որոշ տեղերում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել։ Որոշ ընտրատեղամասերում մատնահետքի սարքի լույսերը չեն վառվել, իսկ դա լուրջ մտահոգության առիթ է տալիս, թե արդյոք այդ սարքի հետ կապված միջամտություն է եղել»,– նշեց նա` ավելացնելով` եթե նման դեպքերի ծավալը մեծանա, ապա իրենք այդ սաքերը փորձաքննության են ուղարկելու։


Բացի այդ, իրենց քաղաքական ուժն արձանագրել է, որ ընտրողի կտրոնի թիվը չի համապատասխանում ընտրացուցակում իր անվան թվի հետ, թեև դրանք պետք է սինքրոն լինեին, իսկ անհամապատասխանությունը կարող է լրջագույն խնդրի բերել։

Մելոյանը խոսեց նաև ծրարների անորակության մասին` նշելով, որ դրանք ինչ–որ տեղ նաև թափանցիկ են, ինչն էլ խախտում է ընտրողի գաղտնիության իրավունքը։

Նա տեսագրություն ցույց տվեց, որում երևում է, որ քաղաքացին ընտրատեղամասից դուրս է բերել իրենց քաղաքական ուժի քվեաթերթիկը` ցույց տալով, որ իրենց չեն ընտրել։ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները հետևել են այդ քաղաքացուն և տեսել, որ նա քվեաթերթիկը նետել է աղբամանը։

դիտվել է 203 անգամ
Լրահոս
Արաբկիրի 4/43 ընտրատեղամասի տարածքում միջադեպ է գրանցվել ոստիկանի, քաղաքացու և ՔՊ վստահված անձի միջև 2/41 ընտրատարածքում խառնաշփոթ է․ ընտրողներին չեն տեղեկացրել քվեարկության վայրի փոփոխության մասին. Տիգրան Քոչարյան Քաղաքացիները քվեաթերթիկները դուրս են բերում քվեախցիկից Վարդենիսում ՔՊ-ի վստահված անձինք ուղղորդում են քաղաքացիներին. ահազանգ Ձերբակալվել է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Առավոտից մի շարք ընտրատեղամասերում արգելել են մեր վստահված անձանց մուտքը. Մելոյան ՔՊ-ի՝ լուսանկարում պատկերված ներկայացուցիչը մոտեցել է թիվ 3 քվեաթերթիկն ընտրած քաղաքացուն և հորդորել փոխել իր ընտրությունը Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today Խախտումներ՝ Մեծավանում․ Փաշինյանի խորհրդականը ապօրինի մտել է ընտրատեղամաս Ժողովուրդն ինչ որոշի, այդպես էլ կլինի. Սամվել Կարապետյան Օձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին ուղորդում են ընտրության Միքայել Սրբազանն ընտրեց Գյումրու 31/44 ընտրատեղամասում Ի՞նչ խախտումների մասին են ահազանգում դիտորդները ժամը 10.30–ի դրությամբ Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանց «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի անդամներն ապօրինաբար բերման են ենթարկվում. հայտարարություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները համակարգված և զանգվածային խախտումներ են իրականացնում. Մարիաննա Ղահրամանյան Մենք կատարեցինք մեր ընտրությունը, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը, օրհնի մեր ժողովրդին՝ հաղթահարելու ծանր այս փորձությունները. Վեհափառ Կուտակում 23/41 տեղամասում 28/1, 36/5 ընտրատեղամասերում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվում «Ոստիկան՝ քվեախցիկում». Ընտրախախտումները՝ ժամը 9։30-ի դրությամբ Ոստիկանության և անվտանգության աշխատակիցները հավաքվել են Փաշինյանի ընտրատեղամասի մոտ Մահացել է դերասան Խաչատուր Հունանյանը 2003թ-ի Կաթուղիկե Սուրբ Էջմիածնի տոնին Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոս «Հայաքվեն» խախտումներ է արձանագրել Գնացե՛ք ընտրության. Իշխանությունն ամեն ինչ անում է, որ քիչ մարդ մասնակցի. Նարեկ Կարապետյան. video
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am