Ընտրություններից առաջ հատուկ նշանակության զորքերի զինծառայողների հաշվին փոխանցվել է մոտ 200 հազար դրամ

Պաշտպանության նախարարության հատուկ նշանակության զորքերի զինծառայողների շրջանում մեծ դժգոհության և բողոքի ալիք է բարձրացել։ Գրում է «Իշխանություն» լրատվականը։

Կառավարության որոշմամբ աշխատավարձերի բարձրացումը ոչ միայն չի իրականացվել, այլև ընթացիկ վարձատրություններից զգալի կրճատումներ են արվել։

Դեռևս հունվարի 1-ից ուժի մեջ մտած կառավարության որոշման համաձայն՝ հատուկ նշանակության զորքերի աշխատավարձերը պետք է բարձրանային։ Ըստ զինծառայողների՝ ՊՆ-ից ամիսներ շարունակ ձգձգել են գործընթացը՝ խոստանալով, որ հավելավճարները կփոխանցվեն հետահաշվարկով։

Սակայն, հունվարից սկսած, զինծառայողները ոչ միայն չեն ստացել բարձրացված աշխատավարձը, այլև զրկվել են իրենց հասանելիք հավելավճարներից։

«Իշխանություն» լրատվականին հայտնեցին, որ մինչև հունվար ամիսը հատուկ նշանակության զորքերի ծառայողները ամեն ամիս հանձնել են մասնագիտական, տեսական և ֆիզիկական պատրաստվածության քննություններ, որոնց արդյունքներով ստացել են իրենց աշխատավարձի 1/3-րդ մասը՝ մոտ 100,000 դրամ։ Այս գումարները հունվարից այլևս չեն վճարվել։

Զինծառայողների բողոքների ու դժգոհությունների մեծ ալիքից հետո, միայն այսօր ՊՆ-ն փոխանցումներ է կատարել, որոնք, սակայն, ավելի են սրել իրավիճակը։ Հունվարի 1-ից կուտակված հետահաշվարկով՝ յուրաքանչյուր զինծառայողի (կախված հաստիքից) պետք է փոխանցվեր շուրջ 600,000 դրամ, սակայն ընտրություններից ընդամենը երկու օր առաջ փոխանցվել է շուրջ 207,000 դրամ։

«Ստացվում է՝ հունվարի 1-ից սկսած հատուկ նշանակության զորքերի ծառայողներից զուտ հավելավճարների տեսքով գողացել են մոտ 400,000-ական դրամներ։ Պարզապես դեմը ընտրություններ են, այսքանն էլ տվել են, որ կոպիտ ասած, սուս մնան»,- նշեցին նրանք։

Ստեղծված իրավիճակի պատճառով հատուկ նշանակության զորքերի զինծառայողները տեղափոխման թույլտվության թերթիկներ են վերցնում։ Նրանք պատրաստվում են կա՛մ տեղափոխվել այլ զորամասեր, կա՛մ ընդհանրապես դուրս գալ պաշտպանության նախարարության համակարգից, քանի որ կատարվող բարդ ու վտանգավոր առաջադրանքների դիմաց գործող իշխանությունն ու ՊՆ ղեկավարությունը կրճատում են նրանց հասանելիք աշխատավարձը։

դիտվել է 736 անգամ
Լրահոս
«Porsche Macan»-ը Դավթաշենում կոտրել է ցուցանակը, տապակել երկաթե էլեկտրասյունը ու հայտնվել կանաչ գոտում․ կա վիրավոր Գերմանիայից արտաքսված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան. Sputnik Արմենիա Ահազանգ. Ջրափի գյուղում՝ թիվ 33/50 տեղամասային կենտրոնում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը բացակայում է Վարժական հավաքները պատժի ու շանտաժի գործիքից հետո վերածել են ծամոնի․ Աբրահամյան Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա Ընտրություններից առաջ հատուկ նշանակության զորքերի զինծառայողների հաշվին փոխանցվել է մոտ 200 հազար դրամ Օմարի լեռնանցքում ադրբեջանցի զինծառայողներն ընկել են ձորը․ մեկը մահացել է Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից Հունիսից ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նիտրատային ստուգման Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց ՀԱՊԿ–ից դուրս գալը դժվար թե ավելացնի Հայաստանի անվտանգությունը. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Քուվեյթում հաղորդավարուհուն 3 տարվա բանտարկության են դատապարտել՝ սոցցանցերում Իրանին աջակցելու համար Արմատական կաթոլիկների մասին փաստաթղթի շուրջ ծագած սկանդալից հետո ՀԴԲ-ն աշխատանքից հեռացրել է իր վերլուծաբաններին․ CBS News Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովն՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման մասին Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Հորմուզի նեղուցում իրավիճակը կրկին լարվել է Կրեմլը կպատասխանի փոխադարձությամբ Ապօրինի ձերբակալվել է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արթուր Աստոյանը․ Թանդիլյան Լիբանանը հայտնել է մի քանի զինվորների մահվան մասին Սանկտ Պետերբուրգը ենթարկվել է լայնածավալ անօդաչու թռչող սարքերի հարձակման «Գող Բջեն» ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am