Դուրս են գալու փողոց այն մարդիկ, որոնք անգամ աշխատանք ունեն. Արամ Սարգսյան

Շառլ Ազնավուրի հրապարակում մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն ասել է, որ իշխանության դեմ պայքարելու միակ միջոցը հանրային պայքարն է։«Այս իշխանությունը, այդ հարկային օրենքները որ բերել է, ասում է՝ լավ ենք արել, օրենքը փոխել ենք: Տեսականորեն նույնն է ասում նաև երկրի նախագահը։ Փորձում են հասարակության համոզել, որ իրենք ճիշտ են։ Այդ օրենքները սխալ են, իրականում խփում են այն սուբյեկտներին, որոնք մաքուր են: Իշխանություններն իրենք չեն ուզում 50-60 տոկոս ստվերը բերեն բյուջե, այլ գնում են այլ ոլորտներին հարվածելու, որոնք բաց են, մաքուր են, ստվերում չեն աշխատում։ Իշխանության դեմ պայքարելու միակ միջոցը հանրային պայքարն է, հանրային բողոքն է»,- նշել է Արամ Սարգսյանը։ Այնուհետև նա ասել է, որ իրենք պայքարում են թանկացումների դեմ. «Սա պայքար է թանկացնողների դեմ, իսկ թանկացումներ արել են իշխանությունները: Մենք ասում ենք՝ սխալ եք արել, հետողորմյա արեք, օրենքները փոխեք»: Ըստ նրա՝ կա զանգված, որը պատրաստ է դուրս գալ պայքարի: «Կա զանգված, որի դեպքում ոչ իշխանությունը, ոչ ոստիկանությունը, ոչ զինված ուժերը չեն միջամտում: Նման օրինակներ եղել են թե Վրաստանում, թե Ուկրաինայում: Վաղը, մյուս օրը դուրս են գալու փողոց այն մարդիկ, որոնք անգամ աշխատանք ունեն։ Միանալու են գյուղացիները, որոնք դիզվառելիքի այս գներով չեն կարողանալու իրենց հողը մշակեն »,- փաստել է նա:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am