Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հերքել է Լիբանանի ներքին գործերին միջամտելու մեղադրանքները՝ հայտարարելով, որ այդ երկրի իսկական թշնամին Իսրայելն է, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Դատելով նախագահ Ջոզեֆ Աունի հայտարարություններից՝ կարելի է կարծել, թե ոչ թե Իսրայելը, այլ Իրանն է օկուպացրել Լիբանանի մեկ հինգերորդ մասը, ստիպել բնակչության քառորդ մասին լքել իրենց տները և ամեն օր ռմբակոծում է քաղաքներն ու գյուղերը։ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամուց»,- գրել է Արաղչին։

Հունիսի 5-ին Աունը Իրանի ղեկավարությունից պահանջել էր դադարեցնել միջամտությունը Լիբանանի ներքին գործերին, որը ծանր բանակցությունների արդյունքում հասել է Իսրայելի հետ հրադադարի։ Նրա խոսքով՝ իրանցիները Լիբանանն օգտագործում են որպես մանրադրամ՝ ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման շուրջ սակարկություններում, իսկ լիբանանցի ժողովուրդը դրա համար գին է վճարում։

Ինչպես ընդգծել է Աունը, իր երկրի շահերը չեն համընկնում Իրանի շահերի հետ, որն աջակցում է Իսրայելի դեմ պատերազմող շիական «Հեզբոլլահ» կազմակերպությանը։

Հունիսի 4-ին ԻՀՊԿ «Ալ-Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Իսմայիլ Քաանին իսրայելական բանակից պահանջել էր նահանջել այն դիրքեր, որոնք նա զբաղեցնում էր փետրվարի 28-ի դրությամբ՝ Իրանի դեմ 40-օրյա պատերազմի սկզբին։ Իր հերթին, Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը պատրաստ են հարված հասցնել Իսրայելին, եթե նրա բանակը սկսի գրոհել Բեյրութը։

դիտվել է 203 անգամ
Լրահոս
Այսօր տեղացած կարկուտի պատճառով Ստեփանավանում սահմանվել է արտակшրգ ռեժիմ «Կան սահմաններ, որոնք չպետք է անցնել». Լեհաստանն Ուկրաինային հիշեցրել է պատմական տարաձայնությունների մասին «Porsche Macan»-ը Դավթաշենում կոտրել է ցուցանակը, տապակել երկաթե էլեկտրասյունը ու հայտնվել կանաչ գոտում․ կա վիրավոր Գերմանիայից արտաքսված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան. Sputnik Արմենիա Ահազանգ. Ջրափի գյուղում՝ թիվ 33/50 տեղամասային կենտրոնում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը բացակայում է Վարժական հավաքները պատժի ու շանտաժի գործիքից հետո վերածել են ծամոնի․ Աբրահամյան Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա Ընտրություններից առաջ հատուկ նշանակության զորքերի զինծառայողների հաշվին փոխանցվել է մոտ 200 հազար դրամ Օմարի լեռնանցքում ադրբեջանցի զինծառայողներն ընկել են ձորը․ մեկը մահացել է Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից Հունիսից ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նիտրատային ստուգման Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց ՀԱՊԿ–ից դուրս գալը դժվար թե ավելացնի Հայաստանի անվտանգությունը. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Քուվեյթում հաղորդավարուհուն 3 տարվա բանտարկության են դատապարտել՝ սոցցանցերում Իրանին աջակցելու համար Արմատական կաթոլիկների մասին փաստաթղթի շուրջ ծագած սկանդալից հետո ՀԴԲ-ն աշխատանքից հեռացրել է իր վերլուծաբաններին․ CBS News Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովն՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման մասին Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Հորմուզի նեղուցում իրավիճակը կրկին լարվել է Կրեմլը կպատասխանի փոխադարձությամբ Ապօրինի ձերբակալվել է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արթուր Աստոյանը․ Թանդիլյան Լիբանանը հայտնել է մի քանի զինվորների մահվան մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am