ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին՝ ի պատասխան Սիրիկ և Քեշմ կղզիների վրա կատարված հարձակման։ Այս մասին ասված է ԻՀՊԿ հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ի պատասխան Սիրիկի և Քեշմ կղզու դեմ ԱՄՆ-ի կողմից իրականացված ագրեսիայի՝ տարածաշրջանում թշնամու բազաները հրթիռային հարվածների են ենթարկվել»,- նշված է հայտարարության մեջ։
Իր հերթին ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ ամերիկյան զինվորականները որսացել են մի քանի բալիստիկ հրթիռներ, որոնք Իրանն արձակել էր Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ։
«Իրանը յոթ բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ՝ մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ CENTCOM-ը խոցել էր իրանական չորս անօդաչու թռչող սարք, որոնք արձակվել էին Հորմուզի նեղուցի ուղղությամբ։ Նախնական գնահատականներով՝ Իրանի արձակած հրթիռներից վեցը որսացվել են, յոթերորդը չի հասել իր թիրախին»,- ասված է հրամանատարության հայտարարության մեջ։
Հրամանատարությունը նշել է, որ ամերիկյան զինվորականների շրջանում տուժածների մասին տեղեկություններ չկան, Բահրեյնում ԱՄՆ ՌԾՈւ Հնգերորդ նավատորմի շտաբին վնաս չի հասցվել։
