Արմատական կաթոլիկների մասին փաստաթղթի շուրջ ծագած սկանդալից հետո ՀԴԲ-ն աշխատանքից հեռացրել է իր վերլուծաբաններին․ CBS News

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) աշխատանքից հեռացրել է 2023 թվականի զեկույցների պատրաստմանը մասնակցած առնվազն հինգ վերլուծաբանի։ Փաստաթուղթը վերաբերում էր «արմատական ավանդապաշտ կաթոլիկությանը» և դրա հնարավոր կապերին ծայրահեղական գաղափարախոսությունների հետ։ Այս մասին հայտնում է CBS News-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։


Խոսքը «Ռիչմոնդի հուշագրի» մասին է, որը պատրաստվել էր Ռիչմոնդում ՀԴԲ-ի տարածքային գրասենյակի կողմից։ Փաստաթղթում դիտարկվում էին էթնիկ դրդապատճառներով գործող ծայրահեղականների և կաթոլիկ միջավայրում առկա արմատական կրոնական հայացքների հնարավոր կապերը։

Այն բանից հետո, երբ փաստաթուղթը շրջանառությունից հանվել է ՀԴԲ-ի նախկին տնօրեն Քրիս Ռեյի օրոք, անցկացվել է ներքին քննություն։ Դրա արդյունքում պարզվել է, որ հեղինակների գործողություններում չարամիտ միտումներ չեն եղել, սակայն նշվել է, որ զեկույցը չի համապատասխանել մասնագիտական որոշակի ստանդարտների և վերլուծական սխալներ է պարունակել։


Ստուգումների արդյունքներով ներդրվել են շտկողական մեխանիզմներ՝ ուղղված վերլուծական նյութերի հաստատման ընթացակարգերի խստացմանը։ Իսկ հուշագրի պատրաստմանը մասնակցած աշխատակիցներին սկզբում տրվել են կարգապահական նկատողություններ։

Այդ ժամանակ Արդարադատության նախարարության գլխավոր տեսուչի կողմից անցկացված առանձին քննությունը նույնպես որևէ ապացույց չի գտել այն մասին, որ վերլուծաբաններին հրահանգվել է կապեր փնտրել ծայրահեղականների և կրոնական խմբերի միջև, կամ որ նրանց աշխատանքում եղել են խտրական դրդապատճառներ։

Չնայած դրան՝ փաստաթուղթը քննադատության թիրախ է դարձել նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների կողմից, ովքեր պնդել են, որ այն վկայում է պահպանողական կաթոլիկների նկատմամբ կողմնակալ վերաբերմունքի մասին։

Հուշագիրը ներառվել է քրիստոնյաների դեմ ենթադրյալ կողմնակալության հարցերով զբաղվող աշխատանքային խմբի զեկույցում, որը ստեղծվել էր Թրամփի հրամանագրերից մեկի շրջանակներում։

Զեկույցում նշվել է, թե ՀԴԲ-ը «հետաքննել, հետևել և վերլուծել է ավանդապաշտ այն կաթոլիկներին, ովքեր որևէ քրեական հանցագործություն չեն կատարել»։

Բացի այդ, փաստաթղթում քննադատության է ենթարկվել այն փաստը, որ ՀԴԲ-ի վերլուծաբաններն իրենց եզրակացություններում հիմնվել են Southern Poverty Law Center ոչ կառավարական կազմակերպության տվյալների վրա։

Այս ամենից զատ, կազմակերպությունը (SPLC) հայտնվել է ԱՄՆ արդարադատության նախարարության իրավական հարվածի տակ. այն մեղադրվում է տեղեկատուների ֆինանսավորման հարցում դոնորներին մոլորեցնելու մեջ։ SPLC-ն հերքում է այս մեղադրանքները։

Վերլուծաբանների ազատումը կադրային ավելի լայն փոփոխությունների մի մասն է, որոնք անդրադարձել են Թրամփի վարչակազմի կողմից քննադատության արժանացած գործերով զբաղվող աշխատակիցների վրա։

Ավելի վաղ հաղորդվել էր այն աշխատակիցների հեռացման մասին, ովքեր ներգրավված են եղել գաղտնի փաստաթղթերի պահպանման և 2020 թվականի ընտրությունների արդյունքները վիճարկելու փորձերի հետաքննություններում։

Բացի այդ, արդարադատության նախարարությունն ավելի վաղ աշխատանքից ազատել է մի շարք դատախազների, ովքեր զբաղվել են FACE Act-ի (վերարտադրողական առողջության կլինիկաների հասանելիությանը խոչընդոտելու մասին օրենքի) խախտման գործերով։

դիտվել է 159 անգամ
Լրահոս
Այսօր տեղացած կարկուտի պատճառով Ստեփանավանում սահմանվել է արտակшրգ ռեժիմ «Կան սահմաններ, որոնք չպետք է անցնել». Լեհաստանն Ուկրաինային հիշեցրել է պատմական տարաձայնությունների մասին «Porsche Macan»-ը Դավթաշենում կոտրել է ցուցանակը, տապակել երկաթե էլեկտրասյունը ու հայտնվել կանաչ գոտում․ կա վիրավոր Գերմանիայից արտաքսված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան. Sputnik Արմենիա Ահազանգ. Ջրափի գյուղում՝ թիվ 33/50 տեղամասային կենտրոնում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը բացակայում է Վարժական հավաքները պատժի ու շանտաժի գործիքից հետո վերածել են ծամոնի․ Աբրահամյան Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա Ընտրություններից առաջ հատուկ նշանակության զորքերի զինծառայողների հաշվին փոխանցվել է մոտ 200 հազար դրամ Օմարի լեռնանցքում ադրբեջանցի զինծառայողներն ընկել են ձորը․ մեկը մահացել է Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից Հունիսից ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նիտրատային ստուգման Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց ՀԱՊԿ–ից դուրս գալը դժվար թե ավելացնի Հայաստանի անվտանգությունը. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Քուվեյթում հաղորդավարուհուն 3 տարվա բանտարկության են դատապարտել՝ սոցցանցերում Իրանին աջակցելու համար Արմատական կաթոլիկների մասին փաստաթղթի շուրջ ծագած սկանդալից հետո ՀԴԲ-ն աշխատանքից հեռացրել է իր վերլուծաբաններին․ CBS News Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովն՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման մասին Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Հորմուզի նեղուցում իրավիճակը կրկին լարվել է Կրեմլը կպատասխանի փոխադարձությամբ Ապօրինի ձերբակալվել է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արթուր Աստոյանը․ Թանդիլյան Լիբանանը հայտնել է մի քանի զինվորների մահվան մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am