ՄԻՊ-ը հոգացել է, որ հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի զբոսանքի իրավունքն իրացվի

Հունիսի 5-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ է ներկայացվել, որ խնդիրներ են առկա ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող հացադուլ հայտարարած ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ Արտուր Օսիպյանի ամենօրյա զբոսանքի իրավունքի իրացման առումով։

Մարդու իրավունքների պաշտպանը և ՄԻՊ հաստատությունը անմիջապես հասցեավորել են հարցը և հետադարձ կապով ստացել տեղեկատվություն, որ զբոսանքը կազմակերպված է։ Դրանից հետո Արտուր Օսիպյանը ՄԻՊ աշխատակազմին ներկայացրել է իր իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք այլ հարցեր։ Դրանց վերաբերյալ պարզաբանումներ են պահանջվել իրավասու մարմիններից:
Նկատի ունենալով հանրային տիրույթում շարունակվող քննարկումները՝ ՄԻՊ հաստատությունը անհրաժեշտ է համարում ներկայացնել այս գործով իրականացված աշխատանքների վերաբերյալ մի քանի փաստական տեղեկություններ։
Արտուր Օսիպյանի իրավունքների ապահովման հետ կապված հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում են գտնվել դեռևս նրա ազատությունից զրկվելու առաջին օրվանից։ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ մայիսի 19-ին ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ՆԳՆ ձերբակալվածներին պահելու վայր։ Այցի ընթացքում Արտուր Օսիպյանը հրաժարվել է ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույց ունենալ և ներկայացնել իր իրավունքներին առնչվող հարցերը, ուստի, բացակայել է նաև նրա համաձայնությունը՝ անձնական տվյալների հավաքագրման առնչությամբ։
Միաժամանակ, հաշվի առնելով, որ հարցի ուսումնասիրությունը նախաձեռնվել էր Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ, Պաշտպանը շարունակել է կիրառել այն բոլոր գործիքները, որոնք հնարավոր են անձի համաձայնության բացակայության պայմաններում։
Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ հունիսի 2-ին կանխարգելման ազգային մեխանիզմի շրջանակներում չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև հացադուլ հայտարարած անձանց, այդ թվում՝ Արտուր Օսիպյանի իրավունքների ապահովման, պահման պայմանների և նրանց կողմից բարձրացված խնդիրների հետ կապված հարցերը։ ՄԻՊ ներկայացուցիչների հետ զրույց է ունեցել նաև Արտուր Օսիպյանը:
Այցի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն հացադուլ հայտարարած անձանց զբոսանքի կազմակերպման վայրի և ձևաչափի վերաբերյալ:
Մշտադիտարկման արդյունքում մի շարք հարցեր քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և բժշկական անձնակազմի հետ։ Բարձրացված խնդիրների մի մասը ստացել է լուծում, իսկ մյուսների ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Հունիսի 2-ին ՄԻՊ աշխատակազմում անհայտ էլեկտրոնային հասցեից ստացվել է Արտուր Օսիպյանի դիմում-բողոքը` ուղղված Մարդու իրավունքների պաշտպանին (թվարգրված հունիսի 1-ով)` կոնկրետ իր գործով զբաղվելու խնդրանքով: Հետադարձ կապի համար նշված է եղել քրեակատարողական հիմնարկից տարբերվող հասցե: Հաշվի առնելով վերը շարադրվածը և այն, որ այցի ընթացքում անձը չի նշել դիմում ներկայացնելու հանգամանքի մասին` ՄԻՊ աշխատակազմը իրականացրել է քայլեր` հավաստիանալու, որ դիմում-բողոքը ներկայացված է Ա. Օսիպյանի կողմից և վերջինս տալիս է համաձայնություն իր գործով ուսումնասիրություն իրականացնելու, ուստի` նաև անձնական տվյալներ հավաքագրելու նպատակով: Մասնավորապես, հունիսի 3-ին Պաշտպանի ներկայացուցիչները ևս մեկ անգամ այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, տեսակցել Արտուր Օսիպյանին և հենց տեղում ձեռնարկել նրա իրավունքների պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ քայլեր։ ՄԻՊ-ին ուղղված դիմումի մասին անձը նշել է նաև հրապարակային:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նաև բազմիցս հրապարակայնորեն անդրադարձել է կալանքի կիրառման պրակտիկային՝ ընդգծելով, որ համակարգային առումով այն շարունակում է մնալ խնդրահարույց։ Պաշտպանը շեշտել է, որ բոլոր այն դեպքերում, երբ բացակայում են կամ վերացել են անձին ազատությունից զրկելու իրավական և փաստական հիմքերը, անձը պետք է անհապաղ ազատ արձակվի, ուստի նշված հարցը պետք է կոնկրետ գործերով պարբերաբար քննարկման առարկա դառնա` օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ։
Միաժամանակ, Պաշտպանը բազմիցս արձանագրել է, որ թեև հացադուլ հայտարարելը անձի իրավունքն է, այն կարող է առաջացնել կյանքի և առողջության պահպանման իրավունքներին առնչվող լուրջ ռիսկեր։ Ուստի, այս համատեքստում առաջնահերթ է պետության կողմից հացադուլի վարմանն առնչվող պարտավորությունների պատշաճ կատարումը: Այս առումով իր իրավասությունների շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է հետևել Արտուր Օսիպյանի պահման պայմաններին, առողջական վիճակի վերաբերյալ երաշխիքների ապահովմանը և իրավասու մարմինների կողմից համապատասխան պարտավորությունների կատարմանը։ Նույնը վերաբերում է հացադուլ հայտարարած մի շարք այլ անձանց` նկատի ունենալով, որ նշված անձը միակը չէ, ով հացադուլ է հայտարարել ազատությունից զրկման վայրում և բոլոր դեպքերն էլ պետք է արժանան հավասար և պատշաճ ուշադրության:
ՄԻՊ աշխատակազմը չի կիսվում հարցին առնչվող մնացյալ տեղեկություններով` նկատի ունենալով այն, որ դրանց թվում առկա են բժշկական գաղտնիք կազմող տեղեկություններ:
Քրեական վարույթին առնչվող հարցով ՄԻՊ հաստատությունը պարզաբանումներ է պահանջել իրավասու մարմիններից: Այդ առումով հարցին առնչվող եզրահանգումներ հնարավոր կլինի իրականացնել բացառապես պարզաբանումները ստանալուց հետո:
Հարցը շարունակում է մնալ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում։

դիտվել է 245 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուին ևս զրկել են ընտրելու իրավունքից․ Մելոյան Որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու ալիևյան սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն Հուսով եմ՝ կլինեն արդար ընտրություններ․ Արթուր Եդիգարյանը միացավ Ղազարյանին աջակցողներին Քաղաքացիները բուժման նպատակով մեկնել են արտերկիր, վերադառնալուց հետո պարզել, որ ընտրելու իրավունք չունեն «Անկախ դիտորդ»-ի դիտարկած 263 տեղամասերից խախտումներ արձանագրվել են 56-ում Սա՞ է իշխանության վերաբերմունքը հազարավոր մեր հայրենակիցների նկատմամբ Բախվել են «ԳԱԶ 2410»-ը և «Զիլ» բեռնատարը․ վերջինը բախվել է քարե պատնեշին․ կա վիրավոր Փաշինյանը փորձում է ընդդիմության միջոցով դուրս գալ իր իսկ ստեղծած անկյունից․ Հակոբ Բադալյան Մանդատն ինձ տրվել է ալիևյան սահմանադրությունը մերժելու համար․ Հայկ Սուքիասյան ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ Ապակեպատ հատվածի մի մասը սպիտակ թղթերով փակել են․ «Հետք» ՆԳՆ-ից հերքել են Սևանի համայնքապետի թեկնածուի շտաբի պետին բերման ենթարկելու լուրը Երբ ընդդիմությունը ՉՔՎԵԱՐԿԻ ալիևյան սահմանադրության օգտին, պատրա՞ստ է հրաժարական տալ. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Ինչու քաղաքացու նոր կենսաչափական անձնագիրը չի նույնականացվել Փաշինյանը կարող է նախաձեռնել այդ գործընթացը, բայց այլևս չի լինելու իրավիճակի տերը... Գոհար Մելոյանը ներկայացնում է ընտրողների թիվը ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում Որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու ալիևյան Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու հարցին. Դավիթ Ղազինյան 35 ընտրատեղամասում արձանագրվել է խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ 42 հաղորդում Սևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ՆԳՆ-ում ստացվել է 3 ահազանգ Առանձնապես խոշոր չափերի կաշառք՝ Տերտերասարի հանքավայրի ապօրինի շահագործումը թույլ տալու դիմաց «Կապիտուլյացիան որպես խաղաղություն են ներկայացնում»․ Ոսկան Սարգսյան Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Honda»-ն․ կան վիրավորներ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 11:00-ի դրությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am