ՔՊ-ն 36 շտաբ է Երևանում նվեր ստացել․ «Ազատություն»

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրությունների շրջանակում միայն Երևանում 36 շտաբի տարածք է նվեր ստացել։ Դրանք ՔՊ-ին տրամադրվել են անհատույց օգտագործման իրավունքով՝ մեծամասամբ քարոզարշավի ընթացքում՝ մայիսի 1-ից մինչև հունիսի 15-ը օգտագործելու համար։

«Ազատություն»-ը ԿԸՀ ներկայացված մի շարք փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզել է, որ այս նվիրատվությունները իշխող ուժին կատարել են գործող պաշտոնյաներ, խոշոր գործարարներ, օլիգարխների հետ փոխկապակցված անձինք։

Միայն Երևանում ՔՊ-ն ունի 106 շտաբ, որոնցից առնվազն 36-ը՝ մեկ երրորդը, անհատույց օգտագործմամբ են հանձնվել իշխող կուսակցությանը։ Երևանի բոլոր վարչական շրջաններում սփռված այդ տարածքների մի մասի սեփականատերերը իշխող ուժի ներկայացուցիչներ են կամ համակիրներ, սակայն մի էական մասի դեպքում էլ շտաբերը նվիրատվությամբ ՔՊ-ին հանձնել են խոշոր գործարարներ, պաշտոնյաներ, օլիգարխների հետ կապված անձինք։ Կուսակցությունների մասին օրենքի համաձայն՝ անհատույց օգտագործմամբ տարածքներ հանձնելու այս դեպքերը համարվում են նվիրատվություն և պետք է արտացոլվեն ՔՊ-ի՝ գալիք տարվա հաշվետվությունում։

Էրեբունի. Քուշկյանի կինը, Սեդրակյանների մտերիմը, «Կամուրջ»-ի սեփականատերը

ԿԸՀ փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվում է, որ ընտրական շտաբի տեղակայման նպատակով ՔՊ-ին տարածք է տրամադրել առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի կինը՝ Նարինե Մամիկոնյանը։ Վերջինս «Նաիրի» և «էրեբունի» բժշկական կենտրոնների գլխավոր տնօրենն է, շտաբն էլ գտնվում է «էրեբունի» հիվանդանոցի հարևանությամբ՝ Տիտոգրադյան 14/3 հասցեում։ ՔՊ-ին անհատույց տրված տարածքի մակերեսը 340 քառակուսի մետր է։

Էրեբունիում «Քաղաքացիական պայմանագրի» մյուս շտաբը գտնվում է Սասունցի Դավիթ 76/4 հասցեում։ Այն իշխող ուժին անվճար տրամադրել է Արտակ Գևորգյանը։ Նրա եղբայրը՝ Արթուր Գևորգյանը, ներգրավված է Էրեբունիի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանին ու նրա որդուն պատկանող մի շարք ընկերություններում. այսպես՝ Արտակ Գևորգյանի անվամբ է գրանցված Սեդրակյաններին պատկանող «Դռագսման» բետոնի խոշոր արտադրությամբ զբաղվող ընկերության 19 տոկոսը։ Նա նաև բաժնետեր է եղել Մհեր Սեդրակյանի որդուն պատկանող «Բեստ ֆրենդս» ընկերությունում, որը զբաղվում է պեռլիտի փոշու, չոր շաղախների, պլաստամսե խողովակների արտադրությամբ։ Մհեր Սեդրակյանին ու նրա ընտանիքին վերաբերող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործում այս երկու ընկերությունների բաժնեմասերն էլ դատախազությունը 2024-ին համարել է ապօրինի։

Սեդրակյանի որդին՝ Դավիթը, հինգ տարի առաջ՝ այս օրերին, ընդգրկված էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի պատգամավորության ցուցակում։ 2021-ի հոկտեմբերին նա հրաժարվեց մանդատից։

Իշխող ուժին Էրեբունիում անհատույց շտաբ է տրամադրել նաև «Կամուրջ» հանրային սննդի օբյեկտի սեփականատեր Հակոբ Սաֆարյանը։ Այն գտնվում է սննդի կետի հարևանությամբ, ըստ պայմանագրի՝ տարածքն ունի 400 քմ մակերես։ Սաֆարյանի սննդի օբյեկտն անցած տարի հայտնվեց հանրային ուշադրության կենտրոնում։

Առավել մանրամասն՝ սկզբաղբյուր կայքում

 

 

դիտվել է 911 անգամ
Լրահոս
Մբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացին 36 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Փաշինյանի սրտի բլոգեր Georg X-ի մեքենան կրկին տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք․ 168.am Չինաստանն ու Հնդկաստանը մրցակիցներ չեն, գործընկերներ են․ Սի Ծինփին Anthropic ընկերության ղեկավարը կոչ է արել դանդաղեցնել ԱԲ ավելի հզոր մոդելների մշակման տեմպերը Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային Լիբանանին Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ Իջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվի Այս մարզում ևս օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը «Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը Վեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը BRICS-ի ընթացքում զրուցելու հնարավորություն կունենան. Պեսկով Խոշոր հրդեհ՝ Երևանում․ այգում բռնկված կրակը տարածվել ու հասել է բնակելի տան տարածք Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը մահացել է Ֆրանսիայի հյուսիսում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից. տուժել է 44 մարդ Հնդկաստանի վարչապետը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը դարձել է անհետաձգելի Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ Քանաքեռավանում հայտնաբերվել են 15 փամփուշտ և 22 պարկուճ Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա․ մանրամասներ եղանակի մասին Սաուդյան Արաբիան հարձակումից հետո փակել է նավթի հիմնական խողովակաշարը Ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ-ին․ Լիլիթ Գալստյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am