ԱԺ պատգամավոր Ասպրամ Կրպեյանը գրել է. «Լռության օրվա նախօրեին որոշեցի խախտել լռությունս:
Սիրելի՜ երիտասարդներ, ասում են՝ մեկ ձայնը ոչինչ չի որոշում։ Շատերդ էլ հրաժարվում եք ընտրելուց՝ որպես բողոքի նշան։ Բայց իրականում, չքվեարկելը բողոք չէ, այլ՝ համր համաձայնություն այն ամենին, ինչ կորոշեն մյուսները։ Եթե դու չես գնում ընտրության, քո փոխարեն որոշում են ուրիշները, և դու պարզապես զիջում ես քո ապագան տնօրինելու քո միակ գործիքը։ Գիտե՞ք, թե որն է աշխարհի ամենաարդար վայրը. քվեախցիկը։ Այնտեղ չկան պաշտոններ, կոչումներ կամ արտոնություններ։ Այնտեղ բոլորս հավասար ենք, և բոլորիս որոշումն ունի ճիշտ նույն կշիռը։ Եվ հենց այդ հավասարությունն է մեզ տալիս ամենամեծ ուժը՝ մեր ապագան տնօրինելու հնարավորությունը: Լավ պաշտոնյան հաշվետու, թափանցիկ ու պատասխանատու պաշտոնյան է: Իր խոսքը գործ դարձնողն է: Իսկ ինչպե՞ս ստիպել պաշտոնյային լինելու հաշվետու, պատասխանատու։ Շատ պարզ՝ ցույց տալով, որ դուք վերահսկում եք նրան ձեր քվեով։ Ընտրությունը լավագույն աուդիտն է, որը քաղաքացին անում է պետության, քաղաքական սուբյեկտների նկատմամբ։ Բայց մեր ձայնը որոշիչ է ոչ միայն երկրի ներսում, այլև՝ դրանից դուրս։ Դիվանագիտական սեղանի շուրջ մեր երկրի ձայնն ուժեղ է այնքանով, որքանով ուժեղ և միասնական է ժողովրդի քվեն նրա ետևում։ Ձեր մասնակցությունն ընտրություններին մեր արտաքին քաղաքականության ամենամեծ կապիտալն է։ Սիրելի՜ երիտասարդներ, եթե դուք չեք որոշում երկրի ապագան, այն որոշում են ավագ սերունդները՝ իրենց պատկերացումներով: Ժամանակն է դուրս գալու հարմարավետության գոտուց՝ վերցնելու պատասխանատվություն և անելու սեփական ընտրությունը։ Վաղը լռության օր է։ Բոլոր ծրագրերը ներկայացված են, բոլոր խոսքերն ասված են։ Կիրակի օրը միակ խոսողն ու գործողը դու’ք եք լինելու։ Գնացե՛ք ընտրության։ Քվեարկե’ք: Հանուն ձեր ապագայի, հանուն Հավերժական Հայաստանի»:
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը