Հասարակությանը վախեցնում են բանտերով ու ձերբակալություններով, իսկ քարոզարշավին արդեն մեկ զոհ ունենք. իրավապաշտպան

Հասարակությանը ձերբակալություններով և բանտերով վախեցնելը ոչ միայն մարդու իրավունքների խախտում է, այլև հակասում է իշխանությունների տարանջատման սկզբունքին, Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով քարոզարշավի և նախընտրական բանավեճերի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

«Գործադիր իշխանության ղեկավարը չի կարող դատավորի կամ իրավապահ համակարգի գործառույթներ իրականացնել և հրահանգել նման գործողություններ»,- նշեց իրավապաշտպանը։

Հովհաննիսյանն առանձնացրեց երկու դեպք, որոնք, իր գնահատմամբ, լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս։

Առաջինը վարչապետի նախընտրական պաստառը պոկած այն քաղաքացու դեպքն է, որը հետագայում ինքնասպանություն է գործել, երկրորդը՝ արցախցի Արթուր Օսիպյանի գործը. «Եթե նույնիսկ ամենախիստ իրավական մոտեցմամբ գնահատենք պաստառի պոկման դեպքը, խոսքը կարող էր լինել միայն վարչական իրավախախտման մասին, որի համար նախատեսվում է տուգանք։ Իսկ Արթուր Օսիպյանի պարագայում ընդհանրապես դժվար է խոսել իրավախախտման մասին, առավել ևս՝ քրեական հետևանքներ առաջացնող գործողության»։

Իրավապաշտպանի խոսքով՝ երկու դեպքերում էլ արձանագրվել են մարդու իրավունքների կոպիտ խախտումներ։

«Փաստացի, ընտրարշավի ընթացքում արդեն մեկ զոհ ունենք։ Իսկ Արթուր Օսիպյանի առողջությանը հասցված վնասը կարող է ունենալ երկարաժամկետ և անգամ անդառնալի հետևանքներ։ Հացադուլի 14-րդ օրվանից հետո օրգանիզմում կարող են առաջանալ լուրջ ֆունկցիոնալ խանգարումներ»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

Անդրադառնալով վերջին շրջանում արձանագրված բազմաթիվ ձերբակալություններին՝ իրավապաշտպանը շեշտեց, որ նման երևույթները հաճախ ակտիվանում են ընտրություններից առաջ. «Յուրաքանչյուր ընտրությունից առաջ կրկին շրջանառության մեջ է դրվում «նախկինների» թեման, խոսվում է իրավական հետևանքների մասին, և այդ գործընթացները, ինչ-որ կերպ, միշտ համընկնում են ընտրարշավների հետ։ Այդ համատեքստում պետք է դիտարկել նաև ներկայիս ձերբակալություններն ու խստացումները»։

Հովհաննիսյանի կարծիքով՝ նման գործողությունները նպատակ ունեն ցուցադրել ուժ և ստեղծել պատժի անխուսափելիության մթնոլորտ, ինչը, նրա գնահատմամբ, ընդունելի չէ իրավական պետության պայմաններում։

Խոսելով ՄԻՊ-ի աշխատանքի մասին՝ իրավապաշտպանն ընդգծեց. «Այսօրվա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը որևէ հստակ արձագանք ու գնահատական չի պարունակում»։

դիտվել է 313 անգամ
Լրահոս
Հեռանում է պաշտոնից Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի վրա ճնշումը հասել է վտանգավոր փուլի Մենք երեխա չենք. Գեյջին կասկածի տակ է դնում Ծառուկյանի խոսքերը Տեսնես տեղյա՞կ են, որ ԵՄ-ում արգելում են ռուս դասականներին... Արտակարգ․ Որսի ժամանակ 39-ամյա տղամարդը կրակել է 38-ամյա որսորդի ուղղությամբ Ադրբեջանը ծրագրում է Նախիջևանով էլեկտրաէներգետիկ կապ հաստատել Թուրքիայի հետ Ուշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն Առու՛շ, ոտաբոբիկ Տաթևի վանք էլ գնաս, դա էլ քեզ չի փրկելու․ վաստակաշատ մանկավարժ (video) «Ժերտվա կտա. ե՞րբ Նիկոլը կգնա Ալեն Սիմոնյանի հետևից»․․․ Արմենակ Դանիելյան (video) «Առու՛շ, Արայիկ Հարությունյանը վկա , Նիկոլը քեզ էլ Գորիսի հետ է հանձնելու»․ Մանուել Մանուկյան (video) «Դա՜՜՜՜վա՜՜՜՝ճա՜՜՜՜ն», էս լա՛վ լսիր․ Սերգեյ Շաքարյանց (video) Հանգիստ թող նստի տեղը․ Փաշինյանը տղամարդլամիշ մենակ ԱԺ-ում ու կառավարությունում ա լինում․ Կարապետյան (video) « «Գազպրոմը» Նիկոլին թղթեր դեմ կտա․ Փաշինյանի հայտարարության հետևանքը» (video) ՀԷՑ-ը վերադարձվելու է․․․ Սամվել Կարապետյանը մանրամասնեց (video) «Դավաճա՛ն, դու իրավունք չունես իմ ու ազգիս անունից խոսել»․ Էլեանորա Մանանդյանը պոռթկաց (video) #ՀԻՄԱ․ «Էս սրիկան այլևս այլընտրանք չունի»․ ի՞նչ է ասել Պուտինը․ Սերգեյ Շաքարյանց (video) Վուչիչը հայտարարել է սեպտեմբերի վերջին հրաժարական տալու մասին Փաշինյա՛ն, թույլ չենք տալու, թե չէ հեսա «Էրիվանի» նյարդը կսկսի հանել․ Սամվել Կարապետյան (video) BRICS-ի երկրների ղեկավարները ժամանում են Հնդկաստան՝ երկօրյա գագաթնաժողովին ընդառաջ ՌԴ-ն և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել «Էդգար Ղազարյանը էս ի՞նչ տեքստ ասեց»․ թեժ լեզվակռիվ ԱԺ-ում (video) ՀՀ-ն և Ադրբեջանը կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել մինչև Թրամփի նախագահական ժամկետի ավարտը ՇՏԱՊ․ «Մեր վրա չնկարե՛ք»․ Նարեկ Կարապետյանի սուր պատասխանը Փաշինյանին (video) Դուք ստիպված կլինեք դիմել պարոն վարչապետով Սամվել Կարապետյանին․ Ղազինյանը զգուշացրեց ՔՊ-ականներին (video) Ինչ են քննարկել «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու Կոպիրկինը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am