Ժողովրդի միասնությունը կարող է վերականգնվել, իսկ անվտանգային ռիսկերը չեզոքացվել․ հայտարարություն

«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն հայտարարությամբ է հանդես եկել։


«2026թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական հերթական ընտրություններին ընդառաջ հանդիպումներ ենք ունեցել մասնակից քաղաքական ֆավորիտ ուժերի ներկայացուցիչների հետ, քննարկել ինչպես նախընտրական գործընթացներին առնչվող իրավիճակային հարցեր, այնպես և «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի կողմից մշակված` Ազգային անվտանգության ծառայության զարգացմանն ուղղված 11 կետից բաղկացած առաջարկությունները:

Մեր կողմից հանդիպման գրավոր առաջարկություն է ուղարկվել նաև իշխող քաղաքական ուժին, ինչը սակայն մնացել է անարձագանք:

Ըննդիմադիր ուժերի հետ հանդիպոմների ընթացքում կանխատեսվել է, որ անխուսփելի է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից «փափուկ», իսկ պատեհ պահին նաև «կոշտ» ուժի գործադրմամբ Հայաստանի սուվերենության սահմանափակման ռիսկը: Կարևորվել է ԱԱԾ համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը, արվել են լրացուցիչ առաջարկներ: Նրանք միակարծիք են երկրի անվտանգային լրջագույն խնդիրների առկայության հարցում և պատրաստակամ՝ ողջ ներուժով դիմակայելու:

Հաշվի առնելով Հայաստանում և դրա շուրջ տիրող իրավիճակը, գտնում ենք, որ ժողովրդի միասնությունը կարող է վերականգնվել, իսկ անվտանգային ռիսկերը չեզոքացվել բացառապես ներքոհիշյալ ընդդիմադիր ուժերի ջանքերով, այլապես կյանքի է կոչվելու Ադրբեջանի կողմից պետականորեն արդեն իսկ իրականացվող «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը:

Դիմելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այդ թվում՝ ուժային բոլոր կառույցների մեր գործընկերներին՝ կոչ ենք անում քվեարկել հետևյալ քաղաքական ուժերից որևէ մեկի օգտին (օբյեկտիվության նկատառումով հերթականությունը թվարկվում է ըստ քվեաթերթիկների համարների).

N3 – ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ – ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇԻՆՔ
N6 – ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆ – «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
N7- ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ – «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
N10 – ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ – «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
N17- ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ+ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ – ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇՆԻՔ
Խիստ կարևորում ենք բոլորիս մասնակցությունը ընտրություններին՝ ակախ քաղաքական նախապատվությունից: Ընտրատեղամաս չգնալը հավասարազոր է ադրբեջանաթուրքական ծրագրին աջակցելուն:

ՉՎԱԽԵՆԱՔ և ՉԿԱՇԿԱՆԴՎԵՔ

Որևէ ուժային կառույց, քաղաքական ուժ չեն կարող խախտել Ձեր ընտրության կոնֆիդենցիալությունը և ֆիզիկապես վերահսկել, տեսնել, թե ում օգտին եք դուք քվեարկում: Նման խոսակցությունները սուտ են, տարածվում են Ձեզ իբր վերահսկողության տակ պահելու նպատակով»,- ասվում է հայտարարությունում։

դիտվել է 128 անգամ
Լրահոս
Նիկոլն այսօրվա իր հանրահավաքից առաջ խայտառակ հրահանգ է իջեցրել․ քաղաքացու ահազանգը (video) «Ներվային կուտոկի ներկայացուցիչնե՛ր, դուք այս հարցիս պատասխանեք»․ զոհվածի մայր (video) Խոսքն ընդամենը 30 մլն-ի մասին է․․․ ինչու՞ Լևոն Տեր-Պետրոսյանը հանգիստ չի տալիս Նիկոլին․ Զուրաբյան (video) Սա ազատ խոսքի նկատմամբ ոտնձգություն է, բայց այս ամենին մնացել է ընդամենը 2 օր. Ղահրամանյան Ընդդիմությունը հավաքական ձայներով մեծ շանսով հաղթելու է Փաշինյանին․ Ռոբերտ Քոչարյան (video) Հասարակությանը վախեցնում են բանտերով ու ձերբակալություններով, իսկ քարոզարշավին արդեն մեկ զոհ ունենք. իրավապաշտպան Հայաստանը, փաստացի, վաղուց չի մասնակցել ՀԱՊԿ գործունեությանը․ Պեսկով Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «SHACMAN» բեռնատարը. կա տուժած Փաշինյանին, որ լսենք, պետք ա կախվենք, որ երկիրը շուտ ազատվի, տա թշնամուն՝ պրծնի․ քաղաքացի (video) 2 նավ ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման․ մահացել է Ադրբեջանի 5 քաղաքացի Արամ Սարգսյան, սա քո վրա թանկ է նստելու․ Սուրեն Սուրենյանց (video) Իսրայելը զորք է տեղակայել Ադրբեջանի տարածքում. Վարուժան Գեղամյան «Ես երեկ Նիկոլի դեմքին ասացի՝ էս մարդը չի հասկանում, զրո՛»․ Լևոն Զուրաբյան (video) Ըստ ՔԿ-ի՝ Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է կատարել իշխանության յուրացում «Նիկոլականները վրաերթի են ենթարկել Ծառուկյանի թիմակիցներին»․ ահազանգ (video) #ՈՒՂԻՂ․ Պատրաստ եղեք․ Նիկոլն այլընտրանք չի թողնում․ Հայկ Նահապետյան (video) Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով Մխիթարյանը ԲԴԽ-ին դիմում է ներկայացրել դատավորների թեկնածուների ցուցակից իրեն հանելու վերաբերյալ Այսօր կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը Փաշինյանը չի վերընտրվի, շատ վատ ա պահում իրան․ Հարցում (video) Ռոբերտ Քոչարյանն ու «Հայաստան» դաշինքը ամփոփեցին քարոզարշավը (video) Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ Նիկո՛լ, դու անգամ կլիպ էիր նկարել՝ ոնց ես թռել Մարտի 1-ից․ Լևոն Զուրաբյան (video) ՀՀ իշխանությունն ընկել է ռուսաֆոբ ուժերի ազդեցության տակ, որոնց կառավարում են ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն.Գալուզին ԿԸՀ-ն դիմում չի ստացել «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am