Գաղտնի խաղադրույք քրդերի վրա. իսրայելական մամուլը բացահայտել է Իրանի դեմ «Մոսադի» և ԿՀՎ-ի գործողության մանրամասները

Իսրայելական լրատվամիջոցները հայտնել են ենթադրյալ գաղտնի գործողության մասին, որի շրջանակում իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայությունը Կենտրոնական հետախուզական վարչության հետ համատեղ աջակցություն է ցուցաբերել քրդական զինված կազմավորումներին՝ նպատակ ունենալով ուժեղացնել ճնշումը Իրանի վրա և նպաստել հնարավոր հակակառավարական ելույթներին։


Channel 12 հեռուստաալիքի և Ynet պարբերականի տվյալներով, որոնց հրապարակումները հայտնվել են «Մոսադի» ղեկավար Դավիթ Բարնեայի պաշտոնից հեռանալուց անմիջապես հետո, քրդական ջոկատները ֆինանսական օգնություն, փոխադրամիջոցներ, ինչպես նաև տարբեր տեսակի սպառազինություն են ստացել։


Հաղորդվում է, որ քրդական կազմավորումներին փոխանցվել են հրաձգային զենքեր, հակատանկային նռնականետեր, նռնակներ և ականանետային զինամթերք։ Ըստ այդ հաղորդումների՝ սպառազինության մի մասը նախկինում զավթվել էր պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման հետ հակամարտությունների ընթացքում, իսկ զենքի ու զինամթերքի տեղափոխումը համակարգել է «Մոսադը»։


Դեռևս մարտի վերջին լրատվամիջոցներում լուրեր էին հայտնվել ամերիկա-իսրայելական ենթադրյալ ծրագրի մասին, ըստ որի՝ նախատեսվում էր քրդական զինված կազմավորումներին ներգրավել Թեհրանի դեմ արշավի վաղ փուլում։ Այս տվյալներով՝ ենթադրվում էր, որ քրդական ուժերի գործողությունները կարող էին նպաստել ներքին ապստամբության առաջացմանը և իրանական իշխանությունների դիրքերի թուլացմանը։

Սակայն, ինչպես պնդում են իսրայելական լրատվամիջոցները, այդ նախաձեռնության իրականացումը բախվել է մի շարք խոչընդոտների։ Դրանց թվում նշվում են մամուլում տեղեկատվության արտահոսքերը, միջազգային խաղացողների, դրանց թվում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործադրած դիվանագիտական ճնշումը, ինչպես նաև նման սցենարի նկատմամբ բուն քրդական խմբավորումների զգուշավոր վերաբերմունքը։

Արդյունքում, ըստ հրապարակումների տվյալների, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել հրաժարվել ծրագրի իրագործումից։ Ավելի վաղ Թրամփը նույնպես հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները փորձել է քրդական կառույցների միջոցով զենք փոխանցել իրանական իշխանությունների հակառակորդներին, սակայն միևնույն ժամանակ ակնարկել էր, որ սպառազինության մի մասը կարող էր մնացած լինել հենց քրդական անջատողական խմբավորումների մոտ։

ԱՄՆ-ի, Իսրայելի կամ քրդական կազմակերպությունների կողմից այս ենթադրյալ գործողության մասին տեղեկության պաշտոնական հաստատում տվյալ պահին չի ստացվել։

դիտվել է 220 անգամ
Լրահոս
ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ՆԳՆ-ում ստացվել է 3 ահազանգ Առանձնապես խոշոր չափերի կաշառք՝ Տերտերասարի հանքավայրի ապօրինի շահագործումը թույլ տալու դիմաց «Կապիտուլյացիան որպես խաղաղություն են ներկայացնում»․ Ոսկան Սարգսյան Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Honda»-ն․ կան վիրավորներ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 11:00-ի դրությամբ Հայ ժողովուրդը ստիպված է վճարել, քանի դեռ բոլոր պատերազմներն ու բանակցությունները տանուլ տված Նիկոլ Փաշինյանը մնում է իշխանության ղեկին «Սեփական ճակատագիրն ուրիշին հանձնողն անտեր է, քանի որ ինքն իրեն տեր կանգնելուց հրաժարվել է. արցախցիներն այժմ այդ վիճակում են». Արման Մելիքյան Նոյեմբերյանում ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է 3100 ընտրող ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Ավետիսյանի ներկայությունը թիվ 22/13 ընտրատեղամասում խոչընդոտում է բնականոն աշխատանքին. Համլետ Մազմանյան Հայաստան է ներթափանցում ցիկլոն. սպասվում է առատ ձյուն. Գագիկ Սուրենյան «Մարզպետի աշխատակազմում տվյալներ չունեն»․ Ոսկան Սարգսյան «Այս պնդմամբ փորձում է կասկածամտություն ու անհամերաշխություն սերմանել ընդդիմության շարքերում». Ռուբեն Մելիքյան Այցելած 154 տեղամասերից 25-ում արձանագրվել է թվով 29 խախտում․ «Անկախ դիտորդ» Գնում ենք բացարձակ հաղթանակի. Արման Ավետիսյան «Սարահարթ բնակավայրի վարչական ղեկավարն իր ավտոմեքենայում նստած վերահսկում է ընտրողներին». Գոհար Մելոյան «Հայաստանի միակ փրկօղակը․․․»․ Հայկ Այվազյան Վերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օր Հայոց Հովվապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկա ժողովրդին․ Մայր Աթոռ Մյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանք Խորեն Ծատուրյանը դարձել է պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն Հաշվի չառնելով իմ 4 անչափահաս երեխաների գոյությունը՝ ինձ դատապարտել են․ ես այդ հանցանքը չեմ գործել․ Դավիթ Համբարձումյան Հռենոսի ջրի մակարդակի ռեկորդային անկումից հետո Գերմանիայի շրջակա միջավայրի նախարարն առաջարկել է փոխել գետի հունը Իրանը երեք նոր փոքրածավալ ԱԹՍ է ներկայացրել Իսպանիայում տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրություն Ռուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am