SHAMSHYAN.com-ը մայիսի 24-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Մալյան փողոցի շենքերից մեկի բակում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհի մասին, երբ ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ գույքը ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով։
Ըստ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում ստացված օպերատիվ տվյալների, ավտոմեքենան պատկանել է Երևանի բնակիչ 43-ամյա Ի. Մհերյանին, և նույն օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում անհայտ անձը դիտավորյալ այրել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենան՝ տուժողին պատճառելով մոտ 4 մլն 500 հազար դրամի գույքային վնաս։Քրեական ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և քննչական բաժին ներկայացնելու համար։Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ի. Մհերյանը ԱՁ տնօրեն է։Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 24-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Լվովյան փողոցի շենքերից մեկի բակում ավտոմեքենա էր այրվում։Օպերատիվորեն ժամանել էր Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Տեղում պարզվել էր, որ հրդեհը բռնկվել էր ոչ թե Լվովյան, այլ Դավիթ Մալյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում։Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել էին ավտոմեքենայի տերն ու քաղաքացիները, ապա հրշեջները մարել էին այն։Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Ռաֆիկ Ասատրյանն ու Կարեն Սահաբյանը։Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր էին կազմվում։
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը