Վերաքննիչ դատարանը Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխել է
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվել է. Վերաքննիչ դատարանը՝ Վազգեն Ռշտունու նախագահությամբ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը։
Նշենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում մեկնարկել է Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը։
Սրբազանը դատարանում հայտարարեց, թե չի ընդունում այս որոշումը։ «Ես հասցե չունեմ, իմ հասցեն` Ազատության հրապարակ, վրան 1»,- ասել է Սրբազանը։
