Վենդետան այն ճանապարհը չէ, որ կարող է երկիրը դուրս բերել ճգնաժամից. Քոչարյանը վստահեցրել է՝ իշխանափոխությունից հետո վենդետա չի լինելու
Ներկայիս մթնոլորտը պետք է մնա միայն որպես այս ընտրարշավի հիշողություն։ Երկրի բնականոն և կայուն աշխատանքի համար նման իրավիճակը կործանարար է։ Իր ուղերձում նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Հայաստանը չպետք է լինի մի երկիր, որտեղ ժողովուրդը մշտապես զբաղված է ճգնաժամեր հաղթահարելով. Ռոբերտ Քոչարյան
Մեզ պետք է վերադարձնել հարգանքը, թե չէ մեզ փայ-փայ են անելու իրար մեջ. Քոչարյան
Նա արձանագրել է, որ ընտրություններից հետո պետք է կրկին սովորեն ապրել մեկ երկրում, աշխատել միասին և հարգել իրար՝ անկախ քաղաքական տարաձայնություններից։
Դառնալով այն խոսակցություններին, թե իշխանափոխությունից հետո պատասխանատվության են ենթարկվելու պետական ապարատի աշխատողները՝ Ռ. Քոչարյանը վստահեցրել է, որ նման գործելաոճն ընդունելի չէ իրենց համար։
«Անկեղծորեն ասեմ, վենդետան այն ճանապարհը չէ, որ կարող է երկիրը դուրս բերել ճգնաժամից։ Պետական ծառայողները պետք է անմիջապես զգան այլ մթնոլորտ, հանգիստ, արդար և մասնագիտական։ Մենք նրանց կազատենք այս իշխանության չարաշահումներից,- ասել է Ռ. Քոչարյանն ու ավելացրել, որ պարտավոր են քաղաքական գնահատական տալ գործող իշխանության և նրա ղեկավարի գործունեությանը։ Ինչպես նաև համակարգը մաքրել իրենց վարկաբեկած ղեկավարներից։
«Նրանք պետք է պատասխան տան իրենց գործողությունների ծանրագույն հետևանքների համար։ Հազարավոր մահերը չեն կարող մոռացվել։ Միաժամանակ անհրաժեշտ է համընդհանուր համաներում նվիրված Հայաստանի անկախության 35- ամյակին։ Իշխանափոխությունը կբերի կայունություն, բայց կայունության հետ կգա նաև բարձր պահանջկոտություն, պետական մեքենան պետք է աշխատի ժամացույցի պես, որպեսզի ապահովի երկրի զարգացման հզոր թռիչքը,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։
