Խոստացված 300 դպրոցի փոխարեն` 135, իսկ 500 մանկապարտեզի փոխարեն՝ 306. 168․am

Փաշինյանը 2021-ին հանրությանը ներկայացրեց իր կառավարության հնգամյա ծրագրի ամենից շատ գովազդվող նախաձեռնություններից մեկը՝ մինչև 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց և 500 մանկապարտեզ ու նախակրթարան։ Այս ծրագիրը ներկայացվում էր որպես կրթական հեղափոխության առանցքային բաղադրիչ, «Նոր Հայաստանի» խորհրդանիշ և պետք է դառնար իշխանության արդյունավետության գլխավոր ցուցիչներից մեկը, գրում է 168.am–ը։


«Անցել է 5 տարի։ Այս կառավարության լիազորությունների ավարտին մնացել են հաշված շաբաթներ, և այսօր արդեն հնարավոր է հստակ տվյալների հիման վրա գնահատել, որ այդ խոստումը, ի թիվս այլոց, չի կատարվել։

2023-2026թթ.-ի ընթացքում Փաշինյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը բազմիցս իրենց հանրային ելույթներում հայտարարում էին, որ ծրագրի իրագործումը լավ է ընթանում, և ըստ ժամանակացույցի։ Սակայն իրականությունը բոլորովին այլն է։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տվյալներով՝ նախատեսված 300 դպրոցներից ավարտված են միայն 135-ը։ Այսինքն՝ խոստացված դպրոցների ավելի քան կեսը՝ 165-ը, կառավարության գործունեության ավարտին դեռևս պատրաստ չեն։

Մանկապարտեզների դեպքում՝ նախատեսված 500-ից ավարտված են միայն 306-ը, իսկ 194-ը շարունակում են մնալ անավարտ։

Ստացվում է, որ 5 տարվա ընթացքում դպրոցաշինության ծրագիրն իրականացվել է ընդամենը 45%-ով , իսկ մանկապարտեզաշինության ծրագիրը՝ մոտ 61%-ով։ Ու սա այն դեպքում, երբ խոսքը կառավարության կարևորագույն և ամենից գովազդված ծրագրերից մեկի մասին էր, որը նաև այս նախընտրական շրջանում դարձել է քարոզչական առանցքային թեզերից մեկը»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Հունիսի 8-ին ժողովուրդը հավաքվելու է Հանրապետության հրապարակում․ Հայկ Նահապետյան (video) «Հունիսի 8-ի լուսաբացին Նիկոլը փախչելու է»․ Արդարադատության գեներալ-մայոր (video) #ՈՒՂԻՂ․ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստան» դաշինքը Սևանում է (video) «Հասկանու՞մ եք՝ Փաշինյանը նորից Ալիևին հարստացրեց»․ Արմինե Ադիբեկյան (video) Վերաքննիչ դատարանը Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխել է Ասացի՝ հրետանին հանել ենք, հիստերիայի մեջ գոռաց՝ չկրակեք․ ՊՆ նախկին նախարարը փաստեր է ներկայացնում (video) Հրապարակվել են սարսափելի փաստեր․ Փաշինյանը պետք է ձերբակալվի, ու․․․ Ռուզան Ստեփանյան (video) Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա Ոտքիդ տակ հողը երերում է․ գնա՛, որ Երկիրը մնա․ Լիլիթ Գալստյան Վենդետան այն ճանապարհը չէ, որ կարող է երկիրը դուրս բերել ճգնաժամից. Քոչարյանը վստահեցրել է՝ իշխանափոխությունից հետո վենդետա չի լինելու Աննա Հակոբյանի դեմ 14 հայց է ներկայացվել՝ նախընտրական շրջանում բարեգործության արգելքը խախտելու հարցով․ որևէ մեկը դեռ վարույթ չի ընդունվել Խոստացված 300 դպրոցի փոխարեն` 135, իսկ 500 մանկապարտեզի փոխարեն՝ 306. 168․am Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները տարվել է Շողակաթի վանք․ Մայր Աթոռ Մեկնարկել է Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստը Վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում «Նիկոլը կասի՝ բերեք, ես ուղիղ եթերով սաղ կլափեմ»․ Արմինե Ադիբեկյան (video) Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան քննարկում են Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների հնարավորությունը Պատկերացրե՛ք՝ ինչ վիճակի մեջ են, որ արդեն ուզում են մեր ջուրը կտրեն, ժողովու՛րդ ջան. Արթուր Սարգսյան (video) Ողջունում եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին, որոնք տարբեր երկրներից եկել են իրենց քաղաքացիական պարտքը կատարելու․ Իշխանյան 43 պետական աշխատողի ընտրատեղամասը տեղափոխվել է այն գյուղ, որտեղ նախագահում է ՔՊ-ական կոմունալի պետը․ «Իշխանություն» Հենց Ռոբերտ Քոչարյանի գլխավորած քաղաքական թիմի կողքին պետք է լինել․ մենք պարտավոր ենք դա գիտակցել և միավորվել․ Հոխիկյան Կաթի գին չկա, ոչ մի բան չկա, արարատյան դաշտում միրգը մնում է․ Հարցում (video) Ընտրական հանձնաժողովի մի շարք անդամներ օրենքի խախտմամբ մասնակցում են ՔՊ քարոզարշավին. News.am ՀՅԴ Գյումրու գրասենյակում խուզարկությունից հետո ձերբակալվել է 2 անձ Եվրոպական միությունը հրատապ կերպով Հայաստանին է հատկացնում ավելի քան 50 միլիոն եվրո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 3-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 3-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հունիսի 3-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am