Վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում

Մայիսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ 30-ամյա Էրիկ Հ․-ն և հայտնել, որ ժամը 15։30-ի սահմաններում Թոթովենց փողոցի թիվ 12 շենքի բակում ոմն Արտակը և Գենան իրենց ընկերների հետ տարբեր ավտոմեքենաներով շրջափակել են իր կողմից վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենան, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ, իր հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, փորձել իրեն դուրս հանել ավտոմեքենայից, ձեռքերով և ոտքերով հարվածել են ավտոմեքենային և ինքը դիմել է փախուստի՝ իր ավտոմեքենայով հարվածելով արգելափակած ավտոմեքենաներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները պարզել են, որ ոմն Արտակը հանդիսանում է 30-ամյա Արտակ Ա․-ն իսկ Գենան՝ Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Գենրիխ Ս․-ն ու վերջիններիս հետ եղել են Երևանի բնակիչ 26-ամյա Արթուր Ա․-ն՝ իր վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենայով, Վայոց ձորի մարզի բնակիչ 31-ամյա Տիգրան Չ․-ն՝ իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով և Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Լորիկ Բ․-ն՝ իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով։Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Ա․-ին, Գենրիխ Ս․-ին, Արտակ Ա․-ին, Տիգրան Չ․-ին և Լորիկ Բ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

դիտվել է 154 անգամ
Լրահոս
Վերաքննիչ դատարանը Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխել է Ասացի՝ հրետանին հանել ենք, հիստերիայի մեջ գոռաց՝ չկրակեք․ ՊՆ նախկին նախարարը փաստեր է ներկայացնում (video) Հրապարակվել են սարսափելի փաստեր․ Փաշինյանը պետք է ձերբակալվի, ու․․․ Ռուզան Ստեփանյան (video) Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա Ոտքիդ տակ հողը երերում է․ գնա՛, որ Երկիրը մնա․ Լիլիթ Գալստյան Վենդետան այն ճանապարհը չէ, որ կարող է երկիրը դուրս բերել ճգնաժամից. Քոչարյանը վստահեցրել է՝ իշխանափոխությունից հետո վենդետա չի լինելու Աննա Հակոբյանի դեմ 14 հայց է ներկայացվել՝ նախընտրական շրջանում բարեգործության արգելքը խախտելու հարցով․ որևէ մեկը դեռ վարույթ չի ընդունվել Խոստացված 300 դպրոցի փոխարեն` 135, իսկ 500 մանկապարտեզի փոխարեն՝ 306. 168․am Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները տարվել է Շողակաթի վանք․ Մայր Աթոռ Մեկնարկել է Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստը Վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում «Նիկոլը կասի՝ բերեք, ես ուղիղ եթերով սաղ կլափեմ»․ Արմինե Ադիբեկյան (video) Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան քննարկում են Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների հնարավորությունը Պատկերացրե՛ք՝ ինչ վիճակի մեջ են, որ արդեն ուզում են մեր ջուրը կտրեն, ժողովու՛րդ ջան. Արթուր Սարգսյան (video) Ողջունում եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին, որոնք տարբեր երկրներից եկել են իրենց քաղաքացիական պարտքը կատարելու․ Իշխանյան 43 պետական աշխատողի ընտրատեղամասը տեղափոխվել է այն գյուղ, որտեղ նախագահում է ՔՊ-ական կոմունալի պետը․ «Իշխանություն» Հենց Ռոբերտ Քոչարյանի գլխավորած քաղաքական թիմի կողքին պետք է լինել․ մենք պարտավոր ենք դա գիտակցել և միավորվել․ Հոխիկյան Կաթի գին չկա, ոչ մի բան չկա, արարատյան դաշտում միրգը մնում է․ Հարցում (video) Ընտրական հանձնաժողովի մի շարք անդամներ օրենքի խախտմամբ մասնակցում են ՔՊ քարոզարշավին. News.am ՀՅԴ Գյումրու գրասենյակում խուզարկությունից հետո ձերբակալվել է 2 անձ Եվրոպական միությունը հրատապ կերպով Հայաստանին է հատկացնում ավելի քան 50 միլիոն եվրո Զախարովան՝ Փաշինյանին․ «Չարությունդ հեծանիվ չունենալու հետ էր կապվա՞ծ» (video) Փաշինյանի նշած՝ զբոսաշրջիկների թվի 34% աճը հիմնված է սխալ հրապարակված տվյալների վրա․ Civilnet Օդի ջերմաստիճանը հունիսի 4-ի ցերեկը, 5-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով Ես կարող եմ արժանապատիվ երկխոսություն վարել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ. Ռոբերտ Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 3-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 3-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հունիսի 3-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am