Վրաստանն ու SOCAR-ը համաձայնագիր կկնքեն
APA գործակալությունը հայտնում է,որ Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաևը Թբիլիսի է ժամանել, Վրաստանն ու SOCAR-ն այսօր համաձայնագիր կկնքեն Ադրբեջանից գազի հավելյալ ծավալների ստացման վերաբերյալ: Համաձայնագիրը կստորագրեն Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ու SOCAR-ի նախագահը:
