Հենց Ռոբերտ Քոչարյանի գլխավորած քաղաքական թիմի կողքին պետք է լինել․ մենք պարտավոր ենք դա գիտակցել և միավորվել․ Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը գրում է․ «Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ իմ հանդիպումները մշտապես եղել են ազգային ու պետական հարցերի համատեքստում։ Միշտ չէ, որ Քոչարյանի հետ համաձայն եմ եղել, բայց մի հարցում մեր հայացքները մշտապես համընկնում են’ դա ազգային պետության ու անվտանգության առաջնահերթությունն է։
Մեր երկիրը հիմա գոյության խնդրի առաջ է, ու մենք պարտավոր ենք դա գիտակցել և միավորվել։ Վերջին 20 տարիներին ես խորությամբ տիրապետում եմ Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրերը։ Ով-ով, բայց գոնե ես շատ լավ գիտեմ, թե ինչպես են թուրքերն ուզում ոչնչացնել Հայաստանը։ Գոնե ես լավ եմ ճանաչում թուրքերին ու լավ գիտեմ, թե ինչպես են նրանք մշտապես կեղծ խոստումներով թակարդը գցում ուրիշներին։
Աստված չանի, եթե Նիկոլի իշխանությունը մնա և մեր երկիրը լրիվ հասանելի դարձնի Թուրքիայի ու Ադրբեջանի համար, ապա մի քանի տարի անց հայերը լացելու են իրենց զավակների դիակների վրա։ Այդպես թուրքերը խաբելով արեցին Սիրիայում, այդպես արեցին Լիբիայում, այդպես հիմա անում են Պաղեստինում, որտեղ Իսրայելի հետ իբր թե խնդիրներ ունեն, բայց իրականում միասին իրականացնում են ժողովրդի ցեղասպանություն։
Թուրքերը նույնկերպ կեղծ խաղաղության ու բարեկամության անվան տակ տնտեսական բռնազավթման են ենթարկում Վրաստանը, թուրքերը լցվել են Վրաստանի տարբեր շրջաններում` գրավելով Բաթումը և Վրաստանի մյուս տարածքները։
Ի վերջո, հիշենք հայտնի խոսքը` որտեղ թուրք և ադրբեջանցի, այնտեղ Թուրքիա և Ադրբեջան։
Հայաստանում թուրքերին զսպելու ամենամեծ հնարավորությունը, ուժն ու կամքը հենց Քոչարյանն ունի իր փորձով ու արտաքին կապերով’ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ -ի, Եվրոպայի ու Չինաստանի հետ։
Հարգում եմ Քոչարյանի քաղաքական թիմի հավասարակշռությունը, հավատարմությունը և հոգատարությունն ազգային գործիչների նկատմամբ։ «Հայաստան» դաշինքը, հատկապես ՀՅԴ-ն, միակ ուժն է, որը այսքան տարի իմ կողքին է ՔՊ-ի ահաբեկչական հարձակումներին դիմակայելիս, ինչպես նաև բազմաթիվ անգամներ օգնել են մեր բանակի առաջնագիծը ուժեղացնելու, կահավորելու և մեր զինվորների ծառայությունն ավելի անվտանգ դարձնելու իմ աշխատանքներում։
Սկզբունքայնությունը, ազգային արժեքները և հավատարմությունը ինձ համար կարևոր են, ուստի ես կարծում եմ, որ հենց Քոչարյանի գլխավորած քաղաքական թիմի կողքին պետք է լինեմ»։

դիտվել է 176 անգամ
Լրահոս
Խոստացված 300 դպրոցի փոխարեն` 135, իսկ 500 մանկապարտեզի փոխարեն՝ 306. 168․am Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները տարվել է Շողակաթի վանք․ Մայր Աթոռ Մեկնարկել է Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստը Վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում «Նիկոլը կասի՝ բերեք, ես ուղիղ եթերով սաղ կլափեմ»․ Արմինե Ադիբեկյան (video) Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան քննարկում են Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների հնարավորությունը Պատկերացրե՛ք՝ ինչ վիճակի մեջ են, որ արդեն ուզում են մեր ջուրը կտրեն, ժողովու՛րդ ջան. Արթուր Սարգսյան (video) Ողջունում եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին, որոնք տարբեր երկրներից եկել են իրենց քաղաքացիական պարտքը կատարելու․ Իշխանյան 43 պետական աշխատողի ընտրատեղամասը տեղափոխվել է այն գյուղ, որտեղ նախագահում է ՔՊ-ական կոմունալի պետը․ «Իշխանություն» Հենց Ռոբերտ Քոչարյանի գլխավորած քաղաքական թիմի կողքին պետք է լինել․ մենք պարտավոր ենք դա գիտակցել և միավորվել․ Հոխիկյան Կաթի գին չկա, ոչ մի բան չկա, արարատյան դաշտում միրգը մնում է․ Հարցում (video) Ընտրական հանձնաժողովի մի շարք անդամներ օրենքի խախտմամբ մասնակցում են ՔՊ քարոզարշավին. News.am ՀՅԴ Գյումրու գրասենյակում խուզարկությունից հետո ձերբակալվել է 2 անձ Եվրոպական միությունը հրատապ կերպով Հայաստանին է հատկացնում ավելի քան 50 միլիոն եվրո Զախարովան՝ Փաշինյանին․ «Չարությունդ հեծանիվ չունենալու հետ էր կապվա՞ծ» (video) Փաշինյանի նշած՝ զբոսաշրջիկների թվի 34% աճը հիմնված է սխալ հրապարակված տվյալների վրա․ Civilnet Օդի ջերմաստիճանը հունիսի 4-ի ցերեկը, 5-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով Ես կարող եմ արժանապատիվ երկխոսություն վարել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ. Ռոբերտ Քոչարյան ՀԴԿ-ն և «Միասին»-ը վերահաստատում են իրենց հանձնառությունը՝  պայքարելու ընդդեմ  ընտրակեղծիքների Շնորհակալ եմ մշակութային գործիչներին, ովքեր պայքարում են այս չարիքի դեմ. Սամվել Կարապետյան ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Սամվել Կարապետյա՛ն, չլսե՛ք նրանց ու այդ սխալը հանկարծ թույլ չտաք․ Անժելա Թովմասյան (video) Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Անդրանիկ Թևանյանի ո՞ր քայլը չմարսեց Նիկոլը․․․ (video) 2018-ին մերժում էին, այսօր դարձել են նույն մեթոդների կրողը. քաղաքագետը՝ ընդդիմադիրների բնակարանները խուզարկելու, ձերբակալելու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 3-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 3-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հունիսի 3-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am