ՀԴԿ-ն և «Միասին»-ը վերահաստատում են իրենց հանձնառությունը՝  պայքարելու ընդդեմ  ընտրակեղծիքների

ՀԴԿ-ն և «Միասին» -ը վերահաստատում են իրենց հանձնառությունը՝
պայքարելու ընդդեմ ընտրակեղծիքների, հանուն իշխանությունը հայ ժողովրդին վերադարձնելու

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը և «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ելնելով Հայաստանի Հանրապետության առջև ծառացած ծանրագույն մարտահրավերներից, արձանագրում է՝ ՔՊ վարչախմբի 8-ամյա իրարամերժ, ազգուրաց և ապիկար քաղաքականության պատճառով գալիք ընտրությունները ոչ թե քաղաքական, այլ գոյաբանական նշանակություն են ձեռք բերել: Ընդդիմության հաղթանակն է, որ կապահովի ՀՀ ինքնիշխանության և ՀՀ քաղաքացիների անվտանգության ու մարդկային տարրական իրավունքների վերականգնումը։ Օրվա իշխանության քաղաքականության պատճառով․

Ա․ Բաքվի ապօրինի դատավարությունների զոհ հայ պատանդների իրավունքները բացարձակ ոտնահարվում են ոչ միայն միջազգային հանցագործ Ալիևի վարչախմբի, այլ նաև իրենց անգործունեությամբ նրանց կամակատարը դարձած Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից։ Հանցավոր մոռացության են մատնված 100-ավոր բռնի անհետացած և անհետ կորած հայ զինվորների և քաղաքացիական անձանց ճակատագրերը։

Բ․ Պարտված իշխանությունների արտաքին քաղաքական գործողությունները հանգեցրել են ՀՀ ինքնիշխան տարածքների շարունակական կորուստների՝ սկսյալ Գորիս-Կապան-Ճակատեն միջպետական ճանապարհի հանձնումից, մինչև Վայոց ձորում, Գեղարքունիքում, «սահմանագծում, սահմանազատում» անվան ներքո Տավուշում դիրքային զիջումները, ինչպես նաև սպասվելիք կեղծ «անկլավների» հետ կապված նոր տարածքային հանձնումները։ Հայաստանը դարձել է աշխարհաքաղաքական կենտրոնների բախման կիզակետ։ Կորցնում ենք հին ռազմավարական գործընկերներին և դաշնակիցներին, իսկ նոր գործընկեր պետությունների հետ հարաբերությունները դեռ լոկ թղթի վրա են և ակնհայտ հռչակագրային բնույթ են կրում։

Գ․ Ավելին, բացի տարածքային հակասահմանադրական կորուստներից՝ ՔՊ խամաճիկային քաղաքականության հետևանքով Արցախի ՀՀ քաղաքացիները ենթարկվեցին ցեղասպանության, վտարվեցին իրենց հազարամյա բնօրրանից՝ մազապուրծ հայտնվելով Հայաստանում՝ ցավալիորեն մայր հայրենիքում՝ արդեն ՀՀ իշխանության կողմից ենթարկվելով ատելության խոսքի և ճնշումների․ նրանց վերադարձի միջազգայնորեն ճանաչված իրավունքը ոտնահարված է մեկ անձի կամքից կախված կեղծ խաղաղության կարգախոսի ներքո։

Դ․ Ազգուրաց իշխանությունների հակասահմանադրական թիրախում են հայոց ինքնության բոլոր հենասյուները և ազգային արժեքները՝ ի դեմս Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և օծյալ հոգևորաց դասի, Արարատյան երազանքի և գաղափարաբանության։

Ե․ ՔՊ իշխանության վերջին տարիների ընթացքում Հայաստանում ժողովրդավարության հետևողական նահանջ է արձանագրվել, դատական իշխանությունը և ուժային կառույցները դարձել են վարչախմբի կամակատարը, կալանքը՝ որպես խափանման միջոց, վերածվել է քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու միակ գործիքի, քաղբանտարկյալների թիվն օրըստօրե ահագնանում է։ Կոռուպցիան և ինքնիրավչությունը գլուխ են բարձրացրել։ Ալիևի բացահայտ ճնշման ներքո նախաձեռնվել է ՀՀ սահմանադրության փոփոխություն Անկախության հռչակագիրն ուրանալու նպատակով։ Պետության և սփյուռքահայության միջև խորացող անդունդ է բացվել Հայ դատի և Հայոց ցեղասպանության ճանաչման ուրացման քաղաքականության պատճառով։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ «Միասին» շարժումը և ՀԴԿ-ն կոչ է անում մեր հայրենակիցներին կատարել իրենց քաղաքացիական պարտքը՝ գնալ ընտրատեղամասեր և մերժել պետականակործան վարչախմբին՝ ձայն տալով առաջադրված այն 4 ուժերին, որոնք ծրագրերով, անցյալ և ներկա գործունեությամբ վերահաստատել են իրենց հավատարմությունը հայոց պետականությանը, ազգային արժեքներին և իրական ժողովրդավարությանը, ունեն մասնագիտական փորձառություն՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքներին, «Բարգավաճ Հայաստան» և «Միասնության թևեր» կուսակցություններին։

Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ ըստ կարելվույն նպաստելու ընտրությունների ողջ ընթացքում և հետընտրական ժամանակաշրջանում ՀՀ սահմանադրության, օրենքների պաշտպանությանը՝ կանխելու և արձանագրելու ընտրախախտումները, ընտրակեղծիքները․ ժողովրդի կամքը պետք է հաղթի․ մե՛նք ենք տերը մեր ձայնի և մեր միասնական հայրենիքի։

ՀԴԿ նախագահություն և «Միասին» շարժման համակարգող խորհուրդ

 

դիտվել է 164 անգամ
Լրահոս
«Նիկոլը կասի՝ բերեք, ես ուղիղ եթերով սաղ կլափեմ»․ Արմինե Ադիբեկյան (video) Պատկերացրե՛ք՝ ինչ վիճակի մեջ են, որ արդեն ուզում են մեր ջուրը կտրեն, ժողովու՛րդ ջան. Արթուր Սարգսյան (video) Հենց Ռոբերտ Քոչարյանի գլխավորած քաղաքական թիմի կողքին պետք է լինել․ մենք պարտավոր ենք դա գիտակցել և միավորվել․ Հոխիկյան Կաթի գին չկա, ոչ մի բան չկա, արարատյան դաշտում միրգը մնում է․ Հարցում (video) Ընտրական հանձնաժողովի մի շարք անդամներ օրենքի խախտմամբ մասնակցում են ՔՊ քարոզարշավին. News.am ՀՅԴ Գյումրու գրասենյակում խուզարկությունից հետո ձերբակալվել է 2 անձ Եվրոպական միությունը հրատապ կերպով Հայաստանին է հատկացնում ավելի քան 50 միլիոն եվրո Զախարովան՝ Փաշինյանին․ «Չարությունդ հեծանիվ չունենալու հետ էր կապվա՞ծ» (video) Փաշինյանի նշած՝ զբոսաշրջիկների թվի 34% աճը հիմնված է սխալ հրապարակված տվյալների վրա․ Civilnet Օդի ջերմաստիճանը հունիսի 4-ի ցերեկը, 5-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով Ես կարող եմ արժանապատիվ երկխոսություն վարել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ. Ռոբերտ Քոչարյան ՀԴԿ-ն և «Միասին»-ը վերահաստատում են իրենց հանձնառությունը՝  պայքարելու ընդդեմ  ընտրակեղծիքների Շնորհակալ եմ մշակութային գործիչներին, ովքեր պայքարում են այս չարիքի դեմ. Սամվել Կարապետյան ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Սամվել Կարապետյա՛ն, չլսե՛ք նրանց ու այդ սխալը հանկարծ թույլ չտաք․ Անժելա Թովմասյան (video) Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Անդրանիկ Թևանյանի ո՞ր քայլը չմարսեց Նիկոլը․․․ (video) 2018-ին մերժում էին, այսօր դարձել են նույն մեթոդների կրողը. քաղաքագետը՝ ընդդիմադիրների բնակարանները խուզարկելու, ձերբակալելու մասին «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի. News. am «Քեզ չենք ասելու գնա , քաշելու ենք, կոխենք աղբանոց». Անաստաս Իսրայելյան (video) Ընտրությունները կեղծված են, դա Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեների շնորհքն է. Հովհաննես Խուդոյան #ՈՒՂԻՂ․ «Փաշինյանին երեկ խանգարմունքի են հասցրել․ ի՞նչ են զեկուցել նրան»․ Արդարադատության գեներալ (video) Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով Գնա´ ընտրության ու թույլ մի տուր գողանալ այն․ փաստաբան Նաիրի Հոխիկյանը մանրամասներ է ներկայացնում իր և իր տան վրա հարձակումից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 3-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 3-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հունիսի 3-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am