ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Եվրամիությունը լրացուցիչ աջակցություն կցուցաբերի Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից հայկական որոշ ապրանքների ներմուծման արգելքի և սահմանափակումների ֆոնին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը հայ արտահանողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ հունիսի 4-ին սպասվում են կարևոր հանդիպումներ և հեռախոսազանգեր, որից հետո կհայտարարվի Հայաստանին լրացուցիչ աջակցության միջոցառումների մասին։

«Այսօր ավելի ուշ կարևոր հանդիպումներ կկայանան, հեռախոսազանգեր կլինեն, այդ թվում՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, որից հետո մենք կհայտարարենք կոնկրետ լրացուցիչ միջոցառումների մասին Հայաստանին աջակցելու վերաբերյալ»,- ասել է Մարագոսը։

Դեսպանը նշել է, որ հայ արտահանողների, տնտեսվարողների հետ հանդիպման նպատակը նրանց գաղափարները լսելն է, թե ինչպես կարող է Եվրամիությունն աջակցել, որպեսզի նրանք կարողանան դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները

Դեսպանը հիշեցրել է, որ Եվրամիությունը աջակցության բազմաթիվ ծրագրեր է իրականացրել Հայաստանի մասնավոր սեկտորի համար։

«Հայ գործարարներն ամենահաջողակների թվում են ոչ միայն այստեղ՝ Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում։ Սա իսկապես շատ կարևոր մեկնարկային կետ է, բայց հիմա մենք ցանկանում ենք իմանալ ձեր կարծիքը ընթացիկ մարտահրավերների մասին։ Այս հանդիպման գլխավոր նպատակն է լսել ձեր կարծիքները, իմանալ ձեր սպասելիքների մասին։ Մենք այստեղ չենք Կառավարությանը փոխարինելու համար, թույլ տվեք սա հստակ ընդգծել։ Եվ մենք բացարձակապես նոր բան չենք անում, որովհետև մենք շարունակում ենք այն, ինչ արդեն միասին սկսել էինք»,- ասել է ՀՀ-ում ԵՄ դեսպանը։

դիտվել է 132 անգամ
Լրահոս
«Նիկոլը կասի՝ բերեք, ես ուղիղ եթերով սաղ կլափեմ»․ Արմինե Ադիբեկյան (video) Պատկերացրե՛ք՝ ինչ վիճակի մեջ են, որ արդեն ուզում են մեր ջուրը կտրեն, ժողովու՛րդ ջան. Արթուր Սարգսյան (video) Հենց Ռոբերտ Քոչարյանի գլխավորած քաղաքական թիմի կողքին պետք է լինել․ մենք պարտավոր ենք դա գիտակցել և միավորվել․ Հոխիկյան Կաթի գին չկա, ոչ մի բան չկա, արարատյան դաշտում միրգը մնում է․ Հարցում (video) Ընտրական հանձնաժողովի մի շարք անդամներ օրենքի խախտմամբ մասնակցում են ՔՊ քարոզարշավին. News.am ՀՅԴ Գյումրու գրասենյակում խուզարկությունից հետո ձերբակալվել է 2 անձ Եվրոպական միությունը հրատապ կերպով Հայաստանին է հատկացնում ավելի քան 50 միլիոն եվրո Զախարովան՝ Փաշինյանին․ «Չարությունդ հեծանիվ չունենալու հետ էր կապվա՞ծ» (video) Փաշինյանի նշած՝ զբոսաշրջիկների թվի 34% աճը հիմնված է սխալ հրապարակված տվյալների վրա․ Civilnet Օդի ջերմաստիճանը հունիսի 4-ի ցերեկը, 5-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով Ես կարող եմ արժանապատիվ երկխոսություն վարել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ. Ռոբերտ Քոչարյան ՀԴԿ-ն և «Միասին»-ը վերահաստատում են իրենց հանձնառությունը՝  պայքարելու ընդդեմ  ընտրակեղծիքների Շնորհակալ եմ մշակութային գործիչներին, ովքեր պայքարում են այս չարիքի դեմ. Սամվել Կարապետյան ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Սամվել Կարապետյա՛ն, չլսե՛ք նրանց ու այդ սխալը հանկարծ թույլ չտաք․ Անժելա Թովմասյան (video) Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Անդրանիկ Թևանյանի ո՞ր քայլը չմարսեց Նիկոլը․․․ (video) 2018-ին մերժում էին, այսօր դարձել են նույն մեթոդների կրողը. քաղաքագետը՝ ընդդիմադիրների բնակարանները խուզարկելու, ձերբակալելու մասին «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի. News. am «Քեզ չենք ասելու գնա , քաշելու ենք, կոխենք աղբանոց». Անաստաս Իսրայելյան (video) Ընտրությունները կեղծված են, դա Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեների շնորհքն է. Հովհաննես Խուդոյան #ՈՒՂԻՂ․ «Փաշինյանին երեկ խանգարմունքի են հասցրել․ ի՞նչ են զեկուցել նրան»․ Արդարադատության գեներալ (video) Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով Գնա´ ընտրության ու թույլ մի տուր գողանալ այն․ փաստաբան Նաիրի Հոխիկյանը մանրամասներ է ներկայացնում իր և իր տան վրա հարձակումից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 3-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 3-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հունիսի 3-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am