2018-ին մերժում էին, այսօր դարձել են նույն մեթոդների կրողը. քաղաքագետը՝ ընդդիմադիրների բնակարանները խուզարկելու, ձերբակալելու մասին

Իշխանությունները փորձում են առավելագույնս օգտագործել վարչական ռեսուրսը, այն, ինչը իրենք ֆորմալ մերժում էին 2018 թվականին, հիմա դարձել են այդ ամենավատ բարքերի կրողն ու իրականացնողը, Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վերջին օրերին ընդդիմադիրների ձերբակալություններին և «Մեր ձևով» ՀԿ –ի աշխատակիցների բնակարանների խուզարկություններին, ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

Նրա խոսքով՝ իշխանություններն ընտրություններից մի քանի օր առաջ փորձում են կետային հարվածներ հասցնել թե՛ «Ուժեղ Հայաստանին», թե՛ «Հայաստան» դաշինքին։ Քաղաքագետի համոզմամբ՝ նմանատիպ գործողություններ կլինեն նաև ԲՀԿ գրասենյակներում. «Իրեք փորձում են կետային ամենակարևոր դերակատարներին խաղից հանել, ինչը շատ տրամաբանական է։ Հաշվի առնելով այն ազդակները, որոնք գալիս են այդ կառույցներից, նրանք ոչ միայն պատրաստ են այս ամեն ինչին, այլև պայմանականորեն, եթե դու խաղից հանում ես մի հոգու, իրեն փոխարինող այլ անձինք կան։ Աշխատանքները ոչ մի շտաբում կանգ չեն առել, գոնե այս պահի դրությամբ։

Ըստ քաղաքագետի՝ իշխանությունն իր տեսակետից շատ տրամաբանական քայլերի է դիմում. «Ի վերջո, պետք է անկեղծ լինենք, որ իշխանությունները բոլորից լավ են տիրապետում իրական տրամադրություններին։ Իրենք ունեն խնդիր իրենց քաղաքական մոնոպոլիան պահելու առումով և փորձելու են տարբեր մեթոդների դիմել։

Հիմա Էրդողանն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն են շտապում Փաշինյանին օգնության։ Մեկը զանգում է և հետը զրույց է ունենում, հայ և թուրք գործարարների միջև հանդիպում է տեղի ունենում Կարսում։ Առավոտյան Արարատ Միրզոյանը ստորագրեց ԹՐԻՓՓ-ին վերաբերող ևս մեկ պայմանագիր։ Իրենք վերջին այս մի քանի օրերին փորձելու են առավելագույնս երկրի ներսում ճնշել իրենց հակառակորդներին և արտաքին դերակատարները, որոնք այս իշխանության մեջ փայատեր են և շահագրգռված են այս իշխանությունների վերարտադրմամբ, մեր իշխանությունների դրդմամբ, խնդրանքով աջակցություն են ցուցաբերելու։ Սպասենք նման մի քայլ էլ Ադրբեջանից»։

դիտվել է 114 անգամ
Լրահոս
Հենց Ռոբերտ Քոչարյանի գլխավորած քաղաքական թիմի կողքին պետք է լինել․ մենք պարտավոր ենք դա գիտակցել և միավորվել․ Հոխիկյան Կաթի գին չկա, ոչ մի բան չկա, արարատյան դաշտում միրգը մնում է․ Հարցում (video) Ընտրական հանձնաժողովի մի շարք անդամներ օրենքի խախտմամբ մասնակցում են ՔՊ քարոզարշավին. News.am ՀՅԴ Գյումրու գրասենյակում խուզարկությունից հետո ձերբակալվել է 2 անձ Եվրոպական միությունը հրատապ կերպով Հայաստանին է հատկացնում ավելի քան 50 միլիոն եվրո Զախարովան՝ Փաշինյանին․ «Չարությունդ հեծանիվ չունենալու հետ էր կապվա՞ծ» (video) Փաշինյանի նշած՝ զբոսաշրջիկների թվի 34% աճը հիմնված է սխալ հրապարակված տվյալների վրա․ Civilnet Օդի ջերմաստիճանը հունիսի 4-ի ցերեկը, 5-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով Ես կարող եմ արժանապատիվ երկխոսություն վարել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ. Ռոբերտ Քոչարյան ՀԴԿ-ն և «Միասին»-ը վերահաստատում են իրենց հանձնառությունը՝  պայքարելու ընդդեմ  ընտրակեղծիքների Շնորհակալ եմ մշակութային գործիչներին, ովքեր պայքարում են այս չարիքի դեմ. Սամվել Կարապետյան ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Սամվել Կարապետյա՛ն, չլսե՛ք նրանց ու այդ սխալը հանկարծ թույլ չտաք․ Անժելա Թովմասյան (video) Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Անդրանիկ Թևանյանի ո՞ր քայլը չմարսեց Նիկոլը․․․ (video) 2018-ին մերժում էին, այսօր դարձել են նույն մեթոդների կրողը. քաղաքագետը՝ ընդդիմադիրների բնակարանները խուզարկելու, ձերբակալելու մասին «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի. News. am #ՈՒՂԻՂ․ «Փաշինյանին երեկվա խանգարմունքի են հասցրել․ ի՞նչ են զեկուցել նրան»․ Արդարադատության գեներալ (video) «Քեզ չենք ասելու գնա , քաշելու ենք, կոխենք աղբանոց». Անաստաս Իսրայելյան (video) Ընտրությունները կեղծված են, դա Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեների շնորհքն է. Հովհաննես Խուդոյան #ՈՒՂԻՂ․ «Փաշինյանին երեկ խանգարմունքի են հասցրել․ ի՞նչ են զեկուցել նրան»․ Արդարադատության գեներալ (video) Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով Գնա´ ընտրության ու թույլ մի տուր գողանալ այն․ փաստաբան Նաիրի Հոխիկյանը մանրամասներ է ներկայացնում իր և իր տան վրա հարձակումից (video) Փաստերով ասեմ՝ ինչպես է գյուղմթերքը փտելու և ինչպես են խաբում ձեզ․ Բնաբույժ Յունոնա Հակոբջանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 3-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 3-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հունիսի 3-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am