Արևմուտքին անհրաժեշտ են Հայաստանի հազվագյուտ հողային ռեսուրսները. Զախարովա

Արևմուտքն ու ԱՄՆ-ն Հայաստանին մոտենում են «վերցնելու և թալանելու» տրամաբանությամբ, նրանց հետաքրքրում են երկրի հազվագյուտ հողային ռեսուրսները։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ տարբեր կարծիքներ կան, սակայն կոչ է արել «իրականությանը նայել աչքերի մեջ» և տեսնել, թե ինչ է իրականում տեղի ունենում։

Զախարովայի խոսքով՝ Արևմուտքում դեռևս գործում է «վերցնելու, թալանելու, յուրացնելու, նվաստացնելու և ոչնչացնելու» մոտեցումը, որը կիրառվում է նաև Կովկասում։

Որպես օրինակ նա հիշատակել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան՝ նշելով, որ ստորագրվել են ոչ թե պարտադիր իրավական ուժ ունեցող միջազգային պայմանագրեր, այլ հայտարարագրային բնույթի փաստաթղթեր։ Միաժամանակ, ըստ նրա, ակնհայտ է ԱՄՆ հետաքրքրությունը ռեսուրսատար և հազվագյուտ հողային մետաղների ոլորտների նկատմամբ։

«Այսինքն՝ որևէ պատասխանատվություն չեն ստանձնում, բայց փորձում են ամրագրել իրենց հետաքրքրությունը այն ոլորտների նկատմամբ, որոնք կարևոր նշանակություն ունեն ապագա զարգացման համար՝ թվայնացման, բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության պայմաններում», — ասել է Զախարովան։

Նա հիշեցրել է, որ նմանատիպ փաստաթղթեր ստորագրվել էին նաև ԱՄՆ նախորդ վարչակազմի օրոք՝ հարց բարձրացնելով, թե դրանցից ինչն է իրականում իրականացվել։

Զախարովան ընդգծել է, որ աշխարհում տասնամյակներ և նույնիսկ դարեր շարունակ շարունակվում է պայքարը ռեսուրսներով հարուստ տարածաշրջանների համար, մինչդեռ Ռուսաստանը, նրա խոսքով, առաջարկում է այլ մոտեցում՝ փոխադարձ հարգանքի և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված հարաբերություններ՝ առանց այլ երկրների ռեսուրսները յուրացնելու փորձերի։

24news.am

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Տան դուռը կոտրելով ներխուժել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Եղեգնաձորի թեկնածուի տուն․ լրագրող Կոչ զինվորականությանը․ ՔՊ-ն սպառնում է ՀՀ քաղաքացիներին․ Գեղամ Մանուկյանն ահազանգում է (video) Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն ցորեն, գարի և պարարտանյութեր Ինչ էլ ասի՝ սուտ է, լուրջ մի՛ վերաբերվեք (video) Թոշակները կրկնապատկվելու են, ձեր ապահովված կյանքը իմ պարտականությունն է․ Ռոբերտ Քոչարյան (video) Մի ամբողջ երկրի ճակատագրի հիմքում դնում են արկածախնդրությունն ու անթասիբությունը․ Տիգրան Աբրահամյան ՔԿ-ն 50-ից ավելի հասցեներում իրականացնում է խուզարկություններ Որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կինեն #ՈՒՂԻՂ. Երեկվա Հանրապետության հրապարակը «փորեց Նիկոլի գերեզմանը»․ Հայկ Նահապետյան (video) ՔՊ-ն դարձել է աշխատանքի տեղավորման գործակալություն Հայաստանի գյուղատնտեսության ռիսկային ապագան. «Փաստ» Դիվերսիֆիկացիան ենթադրում է ռիսկերի բաշխում, բայց ոչ ռազմավարական իրականության անտեսում. «Փաստ» ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի հայտարարագրերի հետքերով. «Ժողովուրդ» Ջերմոցատերերը նախարարի կաբինետում «բունտ» են արել. «Հրապարակ» ԿԸՀ-ում Փաշինյանի ստվերը. Հովակիմյանը խուսափեց իրավական գնահատականից. «Ժողովուրդ» Խփող թռնող ՔՊ-ականների արկածները` Մարմարաշենում․ ինչպես են հղի կնոջը հարվածողները փախչում (video) Ռոբերտին էքստրեմալ իրավիճակների նախագահ էին անվանում․ Բելլա Քոչարյան (video) Արևմուտքին անհրաժեշտ են Հայաստանի հազվագյուտ հողային ռեսուրսները. Զախարովա 64-ամյա ուսուցչուհին ծեծել է 10-ամյա աշակերտներին, ասեղով ծակել երեխաների մատները, քաշել մազերը #ՈՒՂԻՂ․ Նիկոլը հենց էս հոդվածով դատվելու է․ ի՞նչ գործ է մտել Դատախազություն․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) ՔՊ-ի համակիրների համար մեկ է. «Հրապարակ» Արցախցիների գույքային պահանջների հարցով շուրջ 600 դիմում ենք ուղարկել ՄԻԵԴ․ Արտակ Բեգլարյան Նիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ». «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 3-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 3-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հունիսի 3-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am