Ինչպես կարող են օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցված ինքնակամ կառույցները օրինականացվել. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. Կադաստրի կոմիտեն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքներում։ ՀՕ-397-Ն օրենքով վերանայվել են ինքնակամ կառույցների հաշվառման և օրինականացման վերաբերյալ կարգավորումները։ Միաժամանակ օրենքի անցումային դրույթներով պահպանվել է մինչև օրենքի ուժի մեջ մտնելը կառուցված և սահմանված կարգով հաշվառված ինքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունը։ Արդյունքում գործող կարգավորումների պայմաններում բացակայում են այն իրավական մեխանիզմները, որոնք որոշակի առանձնահատուկ դեպքերում հնարավորություն կտան գնահատել և օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում հաշվառել և օրինականացնել օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ առանձին կառույցները։

Գործնականում արձանագրվել են այնպիսի դեպքեր, երբ օրենքի ընդունումից հետո կառուցված ինքնակամ առանձին կառույցների նկատմամբ գործող օրենսդրությամբ օրինականացման հնարավորության բացակայությունը ոչ բոլոր դեպքերում է բխում հանրային շահից։ Մասնավորապես, առկա են դեպքեր, երբ նման կառույցների քանդումը կհանգեցնի արդեն իսկ ստեղծված տնտեսական և սոցիալական արժեքի կորստի, մինչդեռ դրանց օրինականացումը՝ համապատասխան պահանջների պահպանման պայմաններում, կնպաստի գույքի իրավական կարգավիճակի հստակեցմանը, տնտեսական շրջանառության ընդլայնմանը, հարկային և տեղական բյուջեների եկամուտների ավելացմանը, ինչպես նաև անշարժ գույքի հաշվառման համակարգի ամբողջականության ապահովմանը։

Անհրաժեշտություն է առաջացել սահմանել իրավական մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան անհատական գնահատման արդյունքներով և խիստ պայմանների պահպանմամբ դիտարկել օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցված որոշ ինքնակամ կառույցների հաշվառման և օրինականացման հնարավորությունը՝ ապահովելով պետության, համայնքի և երրորդ անձանց իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև քաղաքաշինական և անվտանգության պահանջների պահպանումը։

Նախագծերով առաջարկվում է սահմանել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա այն ինքնակամ կառույցների կամ կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների հաշվառման և օրինականացման առանձնահատկությունները, որոնք կառուցվել են օրենքով սահմանված ժամկետից հետո։

Նախագծերով նախատեսվում է, որ նշված կառույցները կարող են կառավարության սահմանած կարգով հաշվառվել և ընդգրկվել կառավարության հաստատած օրինականացման ենթակա ինքնակամ շինությունների ցանկում՝ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը։ Միաժամանակ սահմանվում են այդ ցանկում ընդգրկման և հետագա օրինականացման համար անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ համապատասխան լիցենզիա և ներդիր ունեցող անձի կամ կազմակերպության տված դրական եզրակացության առկայությունը, իրավասու մարմնի նախնական գնահատման իրականացումը, ինչպես նաև օրինականացման համար սահմանված տեղական տուրքի վճարումը։

Ներկայացված փաթեթով համապատասխան լրացումներ են կատարվում նաև «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում՝ սահմանելով նշված ինքնակամ կառույցների օրինականացման համար գանձվող տեղական տուրքի տեսակը և դրույքաչափը:

դիտվել է 139 անգամ
Լրահոս
Որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կինեն #ՈՒՂԻՂ. Երեկվա Հանրապետության հրապարակը «փորեց Նիկոլի գերեզմանը»․ Հայկ Նահապետյան (video) ՔՊ-ն դարձել է աշխատանքի տեղավորման գործակալություն Հայաստանի գյուղատնտեսության ռիսկային ապագան. «Փաստ» Դիվերսիֆիկացիան ենթադրում է ռիսկերի բաշխում, բայց ոչ ռազմավարական իրականության անտեսում. «Փաստ» ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի հայտարարագրերի հետքերով. «Ժողովուրդ» Ջերմոցատերերը նախարարի կաբինետում «բունտ» են արել. «Հրապարակ» ԿԸՀ-ում Փաշինյանի ստվերը. Հովակիմյանը խուսափեց իրավական գնահատականից. «Ժողովուրդ» Խփող թռնող ՔՊ-ականների արկածները` Մարմարաշենում․ ինչպես են հղի կնոջը հարվածողները փախչում (video) Ռոբերտին էքստրեմալ իրավիճակների նախագահ էին անվանում․ Բելլա Քոչարյան (video) Արևմուտքին անհրաժեշտ են Հայաստանի հազվագյուտ հողային ռեսուրսները. Զախարովա 64-ամյա ուսուցչուհին ծեծել է 10-ամյա աշակերտներին, ասեղով ծակել երեխաների մատները, քաշել մազերը #ՈՒՂԻՂ․ Նիկոլը հենց էս հոդվածով դատվելու է․ ի՞նչ գործ է մտել Դատախազություն․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) ՔՊ-ի համակիրների համար մեկ է. «Հրապարակ» Արցախցիների գույքային պահանջների հարցով շուրջ 600 դիմում ենք ուղարկել ՄԻԵԴ․ Արտակ Բեգլարյան Նիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ». «Փաստ» Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. «Հրապարակ» Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են անում. «Հրապարակ» Բովանդակությունը, կոնկրետությունը, հնարավորությունն՝ ընդդեմ… աղմուկի և սպառնալիքների. «Փաստ» Ինչպես կարող են օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցված ինքնակամ կառույցները օրինականացվել. Փաստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 3-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 3-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հունիսի 3-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am