Կհայտարարեմ Ռեալի առաջին աղմկոտ տրանսֆերի մասին․ Պերեսի ինտրիգային խոստումը
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ արդեն հինգշաբթի օրը կհրապարակի հաջորդ մրցաշրջանի համար մադրիդյան ակումբի առաջին խոշոր տրանսֆերի անունը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
«Այս հինգշաբթի ես կհայտարարեմ հաջորդ մրցաշրջանի համար «Ռեալի» առաջին աղմկոտ տրանսֆերի մասին։ Բոլորը գիտեն, թե որն է իմ մարզական նախագիծը՝ ունենալ կազմում լավագույն խաղացողներին և շարունակել հաղթել»,- Պերեսի խոսքերն է մեջբերում AS-ը՝ հղում անելով El Español-ին։
