Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին 24News-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ պահանջի՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հայցադիմումը բավարարելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ-ում գործող զանգվածային լրատվության միջոցների համար հասանելի վայրում և առնվազն 24 ժամ առաջ այդ մասին ԶԼՄ-ներին նախապես ծանուցելով հրապարակայնորեն հերքի Գագիկ Ծառուկյանի հասցեին տարածված զրպարտություն համարվող փաստացի տվյալները` հերքումն իրականացնելով հետևյալ կերպ. «ՀԵՐՔՈՒՄ, 28.05.2026 թվականին տված ճեպազրույցիս ընթացքում Գագիկ Ծառուկյանի՝ «հանցագործ», «շպիոն», «գործակալ» լինելու, «հանցավոր գործարք կնքած լինելու», «Հայաստանի ժողովրդին թալանելու», «օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով Անդրանիկ Թևանյանին ԲՀԿ ցուցակում ներառելու» վերաբերյալ հրապարակված տվյալները չեն համապատասխանում իրականությանը՝ սուտ են»:
Հերքման տեքստն ու տեսանյութը հրապարակել մի շարք լրատվամիջոցներում։
Նիկոլ Փաշինյանից հօգուտ Գագիկ Ծառուկյանի բռնագանձել 6.000.000 դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում:
Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը պետք է հրապարակային ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից։ Ներողության հրապարակում․ «Ես՝ Նիկոլ Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Գագիկ Ծառուկյանից 2026 թվականի մայիսի 28-ին ճեպազրույցիս ժամանակ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ հնչեցված՝ Գագիկ Ծառուկյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտությունների համար, մասնավորապես ներողություն եմ խնդրում Գագիկ Ծառուկյանին շպիոն, գործակալ, հանցագործ անվանելու համար»։
Նիկոլ Փաշինյանից հօգուտ Գագիկ Ծառուկյանի բռնագանձել 3.000.000 դրամ՝ որպես վիրավորանքի արդյունքում պատճառված վնասի փոխհատուցում:
Նիկոլ Փաշինյանից հօգուտ Գագիկ Ծառուկյանի բռնագանձել հայցվորի կատարված և կատարվելիք դատական ծախսը՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 310.000 դրամ և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը։
Գործը դատարան է ստացվել հունիսի 2-ին և մակագրվել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին։ Գործը դեռ վարույթ չի ընդունվել։

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Կհայտարարեմ Ռեալի առաջին աղմկոտ տրանսֆերի մասին․ Պերեսի ինտրիգային խոստումը Շղթայական ավտովթար՝ Երևանում․ Օրբելի տանող թունելի սկզբնամասում բախվել են 4 մեքենա․ կա վիրավոր Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից Երևանի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից ԱՄՆ-ն Հայաստանին չի վերաբերվում որպես հավասար գործընկերոջ․ ՌԴ ԱԳՆ խոսնակ Կարգելվի հայկական սմբուկի ու կարտոֆիլի արտահանումը ԵԱՏՄ երկրներ Արթիկում «Հայաստան» դաշինքի ներկայացուցչին ծեծելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ Հայաստանի քաղաքացիները պետք է փրկեն իրենց երկիրը ընտրությունների միջոցով. Զախարովա ԱՄԷ-ն Պարսից ծոցի երկրներին միասնության կոչ է արել իրանական հարվածների ֆոնին Վենսի և Ռուբիոյի տանդեմն անհաղթելի կլինի 2028 թվականի ընտրություններում Հալանդը որոշում է կայացրել Ռեալ հնարավոր տեղափոխության վերաբերյալ Ռուսաստանից զբոսաշրջիկների թվի կրճատումից Հայաստանի կորուստները կարող են հասնել 1,5 միլիարդ դոլարի Մի՛ տրվեք հոգեբանական մանիպուլյացիաներին և մի՛ ծավալեք որևէ երկխոսություն կամ նամակագրություն․ ՆԳՆ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է արցախահայության ներկայացուցիչներին Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին Փաշինյանը ակնհայտ դժկամություն է ցույց տալիս ԵԱՏՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու հարցում Խոշոր չափի գողության դեպք՝ Երևանում․ օտարերկրացուց տարված պայուսակում եղել է 35 հազար դոլար գումար Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել ԵՄ, թե՞ ԵԱՏՄ. Ռուսաստանի ակնկալիքը Չորս անձ ձերբակալվել է ՆԱՏՕ-ի պատվիրակության այցը Կիև սկսվել է զոհված ուկրաինացի զինվորների հիշատակի հարգանքի տուրքով Ավարտվել է ԱԺ ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունը. տպագրվել է ավելի քան 47 մլն քվեաթերթիկ «Ռոբերտ Քոչարյանի ուժին ի պատասխան՝ Նիկոլը կծամի, խո՛զ կծամի» (video) ՔՊ-ական «բաշիբոզուկների ոհմակն» օրը ցերեկով հարձակվել է քաղաքացու վրա․ Իշխան Սաղաթելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 3-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 3-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հունիսի 3-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am