Ալիկ Ալեքսանյանը երկու ամսով կալանավորվեց
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը երկու ամսով կալանավորվեց։
Հիշեցնենք՝ Ալեքսանյանը երեկ էր ձերբակալվել։
Ըստ Քննչական կոմիտեի՝ Ալեքսանյանը հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված՝ հասարակական կազմակերպության հաշիվներին փոխանցված գումարներից որպես աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ հատկացրել է 703 մլն 835 հզր 953 ՀՀ դրամ, իսկ որպես քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի վարձատրություն՝ 59 մլն 428 հզր 521 ՀՀ դրամ՝ ընդհանուր՝ 763 մլն 264 հզր 474 ՀՀ դրամ։
Ալեքսանյանը նշել էր, որ իր ձերբակալվելու դեպքում նախապես նկարահանված տեսանյութը հրապարակեն։
«Ես ժպտում եմ, իմ տրամադրությունը շատ լավ է»,- տեսանյութում ասում է նա։
