Արձանագրվել է ընտրական բնույթի հանցագործությունների 78 դեպք․ կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

Քաղաքացիների սահմանադրական իրավունքները պատշաճ ապահովելու համար ՆԳՆ ոստիկանությունը Ազգային ժողովի հերթական համապետական ընտրությունների նախընտրական փուլում հնարավոր ընտրական բնույթի հանցագործությունների կանխարգելման և բացահայտման նպատակով հետևողականորեն իրականացնում է թիրախային օպերատիվ-հետախուզական և անհրաժեշտ այլ միջոցառումներ։

ՆԳՆ ոստիկանության իրականացրած միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների համակողմանի վերլուծության հիման վրա ներկայացվել է հանցագործության մասին 78 հաղորդում, որոնց հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ։
Մասնավորապես՝ Քրեական ոստիկանության կողմից արդեն իսկ ներկայացվել է հանցագործության մասին 37 հաղորդում, որից 8-ը հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու, իսկ 11-ը՝ համացանցում իրականացված մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված դեպքերի վերաբերյալ։
«Դրանցից 13-ը եղել են ընտրակաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության վերաբերյալ դեպքեր, 3-ը՝ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու վերաբերյալ, 2-ը անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ դեպքեր»,- նշել է ՆԳՆ Ոստիկանության ՔՈԳՎ պետ Արթուր Բարսեղյանը:

Նշված հանցավոր դրսևորումների փաստական հանգամանքները պարզելու և հնարավոր հանցանշանները հայտնաբերելու նպատակով Քրեական ոստիկանությունը գործընկեր իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ մի շարք հասցեներում իրականացրել է խուզարկություններ։ Ձերբակալվել և նախաքննական մարմին է ներկայացվել 24 անձ։

«9-ը կալանավորվել են, 7-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, 3-ի նկատմամբ՝ վարչական հսկողություն, 4-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք խափանման միջոցները, 1-ը հանձնվել է դաստիարակչական հսկողության և 2 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,- նշել է ՆԳՆ Ոստիկանության ՔՈԳՎ պետ Արթուր Բարսեղյանը:

ՀՈԳՎ ենթակա ստորաբաժանումների կողմից արձանագրվել է ընտրական բնույթի հանցագործության 41 դեպք։ ՀՈԳՎ պետի պարտականությունները կատարող Կարեն Խաչատրյանի խոսքով՝ արձանագրված դեպքերից 36-ը վերաբերում է նախընտրական քարոզչության իրականացմանը խոչընդոտելուն, 2-ը՝ ընտրակաշառք տալուն կամ ստանալուն, իսկ 3-ը՝ նյութական շահագրգռման միջոցով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։

Համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել և նախաքննական մարմին է ներկայացվել 20 անձ։
«Նրանցից 8-ի խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 7-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 4-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։ Մյուս քրեական վարույթներով խափանման միջոցներ դեռևս չեն կիրառվել»,- ներկայացրել է ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ պետի պարտականությունները կատարող Կարեն Խաչատրյանը։

ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է իրականացնել օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները և կիրառելու է ողջ գործիքակազմը՝ նախընտրական շրջանում, ինչպես նաև ընտրությունների ժամանակ գործընթացի բնականոն ընթացքն ապահովելու, հնարավոր հանցավոր դրսևորումները կանխելու և բացահայտելու նպատակով։

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Միայն կատարյալ ստախոսը, ում ռեժիմը 8 տարի խաբել եւ խաբում է սեփական ժողովրդին, կարող է լկտիություն ունենալ մեզ մեղադրել Արցախի հարցով ժողովրդին խաբելու մեջ Հունգարիայի խնդիրները չպետք է խոչընդոտեն Ուկրաինայի ԵՄ անդամակցության շուրջ երկխոսությանը. Մերց ԱՄՆ-ի պետքարտուղարը գնահատել է Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները Արձանագրվել է ընտրական բնույթի հանցագործությունների 78 դեպք․ կան ձերբակալվածներ և կալանավորվածներ Հասել է ժամը, ձեր անվաճառելի խոսքն ասեք այս կարևոր փուլում ևս. Բագրատ Սրբազանի կոչը՝ տավուշցիներին Արթուր Օսիպյանը դիմում է ՄԻՊ-ին և դիվանագիտական առաքելություններին 3,5 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են 4-ամյա տղային Դատարանը չի վերադարձրել Սամվել Կարապետյանի Ռուսաստանի ու Կիպրոսի անձնագրերը. «Փաստինֆո» Էբոլայի դեմ երեք պատվաստանյութ ներկայումս մշակման փուլում է Սարգսյանը «80-ականների զենքերով» հաղթել է Ալիևին, իսկ քո ձեռքին ատոմային ռումբ էլ լինի՝ պարտվելու ես ԱՄՆ-ն կարող է դոլարային փոխանակման գիծ բացել Թուրքիայի հետ Սպիտակում գործող գազալցակայաններից մեկից 24-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց Մենք հետապնդումներից չենք վախենում Շաքարային դիաբետի զարգացումը մինչև 45 տարեկան հասակում բարձրացնում է մահվան ռիսկը 5 անգամ Վերաքննիչը անփոփոխ թողեց Ստեփանակերտի քաղաքապետի և ավագանու անդամների արդարացման վճիռը Երևանում կառուցվող շենքի 4-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել և մահացել «Նիկո՛լ, հիմա ուշադիր լսիր՝ ուժեղ ապտակ ես ստանալու․ մեզ սյուրպրիզ է սպասվում»․ Բոզոյանը մանրամասնեց (video) Բերդի եկեղեցում նախագահ Քոչարյանին Աստվածաշունչ և Նարեկ նվիրեցին (video) #ՀԻՄԱ․ Փաշինյանը շանս չունի, ՔՊ-ն պարտվում է․ սոցիոլոգ (video) Դու՛ք եք վախկոտները, որ վախենում եք վախկոտ Նիկոլից․․․ (video) «Տո այ կապիկնե՛ր, ձեր ժամանակը գալու է, դուք սրիկա անբարոյականներ եք»․ Երվանդ Բոզոյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 3-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 3-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հունիսի 3-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am