Իրանը դեռևս չի արձագանքել Միացյալ Նահանգների հետ առաջարկվող վերջնական համաձայնագրին, որը նպատակ ունի վերջ դնել երկու երկրների միջև հակամարտությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 2-ին Mehr գործակալությանը հայտնել է իրանական բանակցային թիմին մոտ կանգնած աղբյուրը։
Նա նշել է, որ վերջնական տեքստի շուրջ քննարկումները Թեհրանում շարունակվում են։ Նաև հաղորդվում է, որ Իրանը ծայրահեղ զգուշորեն է ուսումնասիրում առաջարկը՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից պարտավորությունների չկատարման և երկարատև անվստահության պատմությունը։
«Նախկին փորձի հիման վրա՝ Իրանը ձգտում է իրական և շոշափելի ձեռքբերումների։ Ամերիկան անհանգստացած է պատերազմի, մենք անհանգստացած ենք համաձայնագրի առնչությամբ, քանի որ Ամերիկան մեծ գումար է ծախսել պատերազմի վրա և ոչնչի չի հասել», – հավելել է նա։
Աղբյուրը շեշտել է, որ Իրանի մոտեցումը հիմնված է կոնկրետ և ստուգելի քայլերի սկզբունքի վրա՝ նշելով, որ երկիրը նախկինում բախվել է մյուս կողմի անբարեխղճությանը։
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը