Ալիկ Ալեքսանյանը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ ՆԳՆ-ից ստացված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդման առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակում ՀՀ ՆԳՆ ոստիկանության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան»-ի աջակից Ա.Ա.-ն 2025 թվականի սեպտեմբերի 9-ից հանդիսանալով «Մեր ձևով ազգային արժեքների պահպանություն» ՀԿ-ի հիմնադիր և գործադիր մարմնի ղեկավար, Ս.Կ.-ի աջակիցների, «Մեր ձևով» ՀԿ-ի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում կազմակերպած ցույցերին և հավաքներին մասնակցելու, այլ կերպ՝ հավաքի մասնակիցներ հավաքագրելու իրական նպատակով՝ ՀՀ տարբեր վայրերում գործող «Մեր ձևով» ՀԿ-ի գրասենյակներում ձևականորեն, քողարկելով իր իրական մտադրությունը, քաղաքացիաիրավական, այդ թվում՝ ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա տարբեր ժամանակահատվածներով աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու, որոնցից ավելի քան 400-ը համատեղությամբ աշխատել են նաև այլ ընկերություններում: Այս մասին տեղեկանում ենք ՔԿ-ից։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2026 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում «Մեր ձևով» ՀԿ-ի բանկային հաշիվներին Ս.Կ.-ի հետ փոխկապակցված «Տաշիր» բարեգործական հիմնադրամից, «Ինտեգո Էներգո» և «Տաշիր Կապիտալ» ՓԲ ընկերություններից որպես «Նվիրատվություն», «Փոխառության տրամադրում» փոխանցվել է հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված՝ շուրջ 1.6 մլրդ ՀՀ դրամ, 230 հազար եվրո և 75 հազար ԱՄՆ դոլար:

Ա.Ա.-ն նույն ժամանակահատվածում հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերի գումարն օրինական գործունեության պատրվակով լեգիտիմացնելու նպատակով՝ աշխատանքի ընդունված քաղաքացիներին մեկ կամ ավելի ամիս որպես աշխատավարձ, ինչպես նաև ծառայությունների մատուցման դիմաց վճարելու քողի ներքո, նյութապես շահագրգռել է՝ ուղղորդելով մասնակցել Ս.Կ.-ի աջակիցների, «Մեր ձևով» ՀԿ-ի և «Ուժեղ Հայաստան»-ի կողմից 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում կազմակերպած ցույցերին և հավաքներին:

Արդյունքում, աշխատանքի ընդունված քաղաքացիների գերակշիռ մասն աշխատանքի չեն հաճախել կամ ամսվա կտրվածքով կազմակերպությունների գրասենյակ են այցելել մեկ կամ մի քանի անգամ՝ չգիտակցելով նույնիսկ հասարակական կազմակերպությունում իրենց գործառույթների բնույթը և նպատակը: Հետագայում, Ա.Ա.-ն նշված աշխատակիցներին ազատել է աշխատանքից՝ առանց կանոնադրությամբ նախատեսված՝ ՀԿ-ի նպատակների իրագործման:

Այսպիսով, Ա.Ա.-ն հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված՝ հասարակական կազմակերպության հաշիվներին փոխանցված գումարներից որպես աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ հատկացրել է 703 մլն 835 հզր 953 ՀՀ դրամ, իսկ որպես քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի վարձատրություն՝ 59 մլն 428 հզր 521 ՀՀ դրամ՝ ընդհանուր՝ 763 մլն 264 հզր 474 ՀՀ դրամ։

Նախաքննության ընթացքում կատարվել են բազմաթիվ վարութային և ապացուցողական գործողություններ, հարցաքննվել է շուրջ 500 անձ:

Ա.Ա.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը) և 296-դ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

Վերջինս քննիչի որոշմամբ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից ձերբակալվել է՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու նպատակով:

դիտվել է 295 անգամ
Լրահոս
«Տո այ կապիկնե՛ր, ձեր ժամանակը գալու է, դուք սրիկա անբարոյականներ եք»․ Երվանդ Բոզոյանը պոռթկաց (video) «Եկել եմ, ասեմ՝ Նիկո՛լ, կնիկդ բա խի՞ չմեռավ»․ ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյան (video) Սա ռուսների ամենամեծ մեղքն է լինելու․ Նիկոլը նեղն է ընկել․ Երվանդ Բոզոյան (video) Քոչարյանն ասում էր՝ կրելու ենք, մենք ասում ենք՝ հաղթելու ենք, սա է տարբերությունը․ Կարապետյան (video) «Տվե՛ք, թող Նիկոլն էդ բիբարն ուտի»․ Սամվել Կարապետյանի դիպուկ արձագանքը (video) «Նզովյալ Նիկոլի հետ մենք չե՛նք կործանվելու». Արմավիրցու կոչը (video) Սա Փաշինյանի վերջի վերջն է լինելու․ Հայկ Նահապետյան (video) Իսպանիան մտադիր չէ մասնակցել Հորմուզի նեղուցում ռազմական գործողությունների Փաշինյանը անձնական պարտավորություն է ստանձնել Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Թրամփը կմասնակցի Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին 500 միլիոն հարկ վճարող բիզնեսը ուզում են խլել, իմ հայրենիքը ունեցվածքի հետ չեմ փոխի․ Ծառուկյան (video) Իրանը դեռևս չի ուղարկել համաձայնագրի իր պատասխանն ԱՄՆ-ին․ Mehr Սրիկանե՛ր, բանակում հերթական զոհն ունենք, որ դուք ի՞նչ գոռաք․ Նարե Սոսե (video) Ալիկ Ալեքսանյանը ձերբակալվել է Գերիների վերադարձ հնարավոր է, ասեմ՝ ինչպես․ Ռոբերտ Քոչարյան (video) Կախված վիճակում հայտնաբերված զինծառայողը ներառված է եղել սահմանափակումներով ծառայողների շարքում Ողբերգական դեպք՝ Մասիսում. բետոնե ծածկի փլուզման հետևանքով կա 1 զոհ, 2 վիրավոր Բնակարանից խոշոր չափերով կողոպուտ կատարած անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմնին «Նիկո՛լ, 80 միլիոն դոլար ի՞նչ նպատակով ես տվել Մարիամիկիդ»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Այս պահին խուզարկում են լրագրող Նաիրի Հոխիկյանի տունը «Այ սուտասա՛ն, մեր տները թողել, դուրս ենք եկել, դու էս ի՞նչ ես խոսում»․ արցախցին՝ Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ 3 պատճառ՝ ինչպես է Նիկոլը պարտվելու հունիսի 7-ին․ Երվանդ Բոզոյան (video) Եսենտուկիում, տեղադրվել է «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի կրկնօրինակը Նիկո՛լ, Պուտինը քեզ բան է փոխանցել, գիտե՞ս՝ ինչ ասաց. Հայկ Նահապետյան (video) Դատարանին է հանձնվել Գյումրիում անկարգություններին մասնակցած 13 անձի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am