Դատարանին է հանձնվել Գյումրիում անկարգություններին մասնակցած 13 անձի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Դատախազը 2026 թվականի հունիսի 2-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի շենքում և հարակից հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրած, գույքը վնասած 13 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Այս մասին տեղեկանում ենք Դատախազությունից։

Դատախազը 2026 թվականի մայիսի 19-ին, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, հանրային քրեական հետապնդում էր հարուցել 13 անձի նկատմամբ: 4 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ (պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն գործադրելը) և 327-րդ հոդվածի 1-ին մասերով (հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններին մասնակցելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով, գույք վնասելով), 8 անձի նկատմամբ՝ 46-327-րդ հոդվածի 1-ին մասով (օժանդակություն) և 1 անձի նկատմամբ՝ 452-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրա գույքը վնասելը) և 46-327-րդ հոդվածի 1-ին մասերով:

Հիշեցնենք, որ դատախազը 2026 թվականի հունվարի 21-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան էր հանձնել վերոնշյալ զանգվածային անկարգությունները և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելը կազմակերպած ու ղեկավարած 4 անձի՝ Սպարտակ Ղուկասյանի, Կարապետ Ղուկասյանի, Ավետիս Առաքելյանի և Արտյոմ Մկրտչյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Սա Փաշինյանի վերջի վերջն է լինելու․ Հայկ Նահապետյան (video) Իսպանիան մտադիր չէ մասնակցել Հորմուզի նեղուցում ռազմական գործողությունների Փաշինյանը անձնական պարտավորություն է ստանձնել Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Թրամփը կմասնակցի Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին 500 միլիոն հարկ վճարող բիզնեսը ուզում են խլել, իմ հայրենիքը ունեցվածքի հետ չեմ փոխի․ Ծառուկյան (video) Իրանը դեռևս չի ուղարկել համաձայնագրի իր պատասխանն ԱՄՆ-ին․ Mehr Սրիկանե՛ր, բանակում հերթական զոհն ունենք, որ դուք ի՞նչ գոռաք․ Նարե Սոսե (video) Ալիկ Ալեքսանյանը ձերբակալվել է Գերիների վերադարձ հնարավոր է, ասեմ՝ ինչպես․ Ռոբերտ Քոչարյան (video) Կախված վիճակում հայտնաբերված զինծառայողը ներառված է եղել սահմանափակումներով ծառայողների շարքում Ողբերգական դեպք՝ Մասիսում. բետոնե ծածկի փլուզման հետևանքով կա 1 զոհ, 2 վիրավոր Բնակարանից խոշոր չափերով կողոպուտ կատարած անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմնին «Նիկո՛լ, 80 միլիոն դոլար ի՞նչ նպատակով ես տվել Մարիամիկիդ»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Այս պահին խուզարկում են լրագրող Նաիրի Հոխիկյանի տունը «Այ սուտասա՛ն, մեր տները թողել, դուրս ենք եկել, դու էս ի՞նչ ես խոսում»․ արցախցին՝ Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ 3 պատճառ՝ ինչպես է Նիկոլը պարտվելու հունիսի 7-ին․ Երվանդ Բոզոյան (video) Եսենտուկիում, տեղադրվել է «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի կրկնօրինակը Նիկո՛լ, Պուտինը քեզ բան է փոխանցել, գիտե՞ս՝ ինչ ասաց. Հայկ Նահապետյան (video) Դատարանին է հանձնվել Գյումրիում անկարգություններին մասնակցած 13 անձի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է նախաձեռնել Սամվել Կարապետյանի նկատմամբ Հրդեհ՝ Սեպուհի փողոցի տներից մեկում․ տուժածներ չկան Նիկոլից չվախենա՛ք, ինքն է վախենալու, ու․․․ Իշխան Սաղաթելյան (video) Պապիկյան Սուրոյից մինչև Ասրյան,ինչ ուզում են ասեն, մի բան հիշեք. Գեղամ Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը մեծամասնություն չունի, տապալվելու է․ քաղտեխնոլոգ (video) Պուտինին զանգից ուղիղ 3 ժամ հետո գիտե՞ք՝ ինչ եղավ․ Ռոբերտ Քոչարյանը՝ Նոյեմբերյանում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am